Մոսկովյան հանդիպումը տապալվել է առավոտյան ՊԲ զինծառայողի կորստի պատճառով. Երեւան

Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:

Մինչ այդ հայտնի դարձավ, որ նույն օրը առավոտյան 9.30-ի սահմաններում  հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Արզումանյանը: Չորս  օր առաջ հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Այսինքն հանդիպման նախաշեմին  հայկական կողմը երկու զոհ ունեցավ: Երեկ վերլուծաբանների կողմից կարծիքներ էին հնչում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը առավոտյան զոհի մասին լուրից հետո չպետք է մեկներ Մոսկվա: Նալբանդյանը, սակայն, բանակցությունները չբոյկոտեց, դրանք կայացան:

Դատելով հանդիպումից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունների տարածած հաղորդագրությունից, նախարարներին չի հաջողվել ամենակարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ: «Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016թ. մայիսին եւ հունիսին կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ»,-ասվում է հանդիպման արդյունքներով երկու երկրների ԱԳՆ-ների տարածած հաղորդագրության մեջ:

Այստեղ խոսք չկա նախագահների մակարդակով հանդիպում նախապատրաստելու կամ հանդիպման արդյունքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին  ներկայացնելու, նրանցից նոր հանձնարարականներ ստանալու եւ այլնի մասին: Այսինքն, որեւէ շոշափելի արդյունք Մոսկվայում չի գրանցվել: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ղարաբաղյան բանակցությունների վերսկսում չպետք է սպասել:

Սա հաստատվեց նաեւ երեկ պաշտոնական Երեւանի`ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի միջոցով արված հայտարարությունից:

«Արմենպրես»-ի հարցին «ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետեւանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել», Բալայանը պատասխանել էր.  «Բանակցային գործընթացում որեւէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարեւորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։ Նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաեւ հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով եւ, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից»։

Այս հայտարարության միջոցով Երեւանը ակնարկում է, որ Մոսկվայում կայացած հանդիպումը տապալվել է առաջին հերթին սահմանում հայկական կողմի կրած կորստի պատճառով:  Զինադադարի կոպտագույն խախտումով, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Բաքուն վտանգի տակ է դրել արտգործնախարարների հանդիպումը:

Սա երկիմաստ հայտարարություն է, որովհետեւ հանդիպումն այնուամենայնիվ կայացել է, այսինքն միջադեպը որեւէ կերպ  չի ազդել դրա վրա: Մյուս կողմից որեւէ արդյունք այդ հանդիպումը չի ունեցել: Եվ փաստորեն ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ դրա պատճառը առավոտյան սահմանային սադրանքն է եղել:

Թեեւ Մոսկվայի հանդիպման տապալման համար բազմաթիվ այլ պատճառներ էլ կային: Օրինակ այն, որ ինչպես փորձագետներն էին գնահատում,  Հայաստանը պետք է պնդեր բանակցությունների առաջմղման համար սկսել Վիեննայի պայմանավորվածությունների կատարումից, իսկ Ադրբեջանը` Սանկտ Պետերբուրգում ավելացած էլեմենտի կատարումից:

Առաջինի դեպքում խոսքը շփման գծում զինադադարի խախտման մեխանիզմենի ներդրումն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն է: Երկրորդի դեպքում` Արցախի անվտանգության գոտի հանդիսացող տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը:

Տպել
18869 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին