Որոնք են քաղաքապետի գործառույթները. ծաղիկ տնկելով չէ

29/04/2017 schedule13:20

Հայաստանում շուրջ 20 օրից կկայանան իրենց կարեւորությամբ երկրորդ՝ Երեւանի ավագանու ընտրությունները: Ու թեեւ այդ ընտրություններով շուրջ մեկ միլիոն երեւանցիների կյանքում կարող է ոչ պակաս բան փոխվել, քան խորհրդարանական ընտրություններով, ավանդաբար այդ ընտրությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը լուրջ չէ:

Նախապատմությունը

Երեւանի ավագանու ընտրությունների ինստիտուտը ներմուծվեց 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով եւ 2008 թվականին ընդունված օրենքով: Առաջին ընտրությունները կայացան 2009-ին, երկրորդը՝ 2013-ին:

2009-ի ընտրություններին իշխանությունը հաղթեց լուրջ եւ զանգվածային կեղծիքների միջոցով... Հանրապետականը հավաքեց ձայների մոտ 46 տոկոսը եւ ստացավ այսպես կոչված բոնուսային մանդատները՝ ապահովելով ավագանու տեղերի մեծամասնությունը: Այն ժամանակ հիմնական ընդդիմադիր ուժերից «Ժառանգությունը» չմասնակցեց ընտրություններին, իսկ Հայ ազգային կոնգրեսը, հավաքելով ձայների մոտ 17 տոկոսը, հրաժարվեց ավագանու մանդատներից:

2013 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում կեղծիքների թիվը արմատապես նվազեց: Սակայն, դրանով հանդերձ, Հանրապետական կուսակցությունը ստացավ ձայների մեծամասնությունը՝ մոտ 54 տոկոսը: Հիմնական ընդդիմադիր «Բարեւ Երեւան» դաշինքը (որի հիմքում «Ժառանգություն» կուսակցությունն էր) հավաքեց ձայների մոտ 8 տոկոսը, իսկ Հայ ազգային կոնգրեսը՝ 4 տոկոսը:

 Երեւանի իշխանությունից դժգոհ շատ քաղաքացիներ ե՛ւ 2009-ին, ե՛ւ 2013-ին իրենց ձայները տվել էին Բարգավաճ Հայաստան կուսակցությանը (որն այս անգամ չի մասնակցում): Այսուհանդերձ, փորձենք հասկանալ Երեւանի ընտրություններում իշխանությունների հաղթելու պատճառները:

Իրոք ընտրում են

Բացի բացահայտ ընտրակեղծիքներից, որ եղել են 2009 թվականին, բոլոր այդ ընտրություններում համատարած կերպով բաժանվել է ընտրակաշառք ու ընտրողների վրա եղել են վարչական լծակներով ազդեցություններ (այլ կերպ ասած, վարչական ռեսուրսի չարաշահում):

Միգուցե քաղաքացիներից շատերին ստիպել էին, որ նկարեն իրենց քվեաթերթիկը: Հավանական է, որ շատ տեղամասերում գործել են, այսպես կոչված, քվեաթերթիկների կարուսելներ: Սակայն, այդուհանդերձ, 2013 թվականին շուրջ երկու հարյուր հազար երեւանցի գնացին ընտրական տեղամասեր եւ ձայն տվեցին Հանրապետական կուսակցությանը:

Փորձենք հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված Երեւանի ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության եւ Տարոն Մարգարյանի լայն հանրային սատարումը:

Երկու պատճառ

Այստեղ պետք է հաշվի առնել երկու բաղադրիչ: Նախ, հայաստանցիները սովորաբար չեն կարեւորում տեղական ընտրությունները: Ամեն տեսակի խնդիր կապվում է պետության կենտրոնական իշխանությունների հետ... Դա թերեւս գալիս է դեռ Սովետական Միությունից, որի ժամանակ, բնականաբար, իրապես անկախ տեղական իշխանություն չէր կարող լինել: Պակաս ազդեցություն չի ունեցել նաեւ այն հանգամանքը, որ համայնքների մեծամասնությունում ղեկավարները կենտրոնական իշխանությունների հետ նույն կուսակցության անդամ են եւ փաստացի ենթակա են վերջինիս:

Երկրորդ պատճառը, որը հիմնականում վերաբերելի է միմիայն մայրաքաղաքին, հանրային կարծիքում քաղաքապետարանի գործառույթների աղավաղումն է: Հանրությանը ներկայացվում է, որ քաղաքապետարանը ունի միմիայն կոմունալ գործառույթներ՝ հավաքել աղբը, տնկել ծաղիկներ, մաքրել փողոցներ եւ այլն:

Հանրությանը չի ներկայացվում, որ Երեւանի քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում խցանումների դեմ պայքարը, արժանավայել ու հարմար տրանսպորտի ապահովումը եւ այլն: Երեւանցիները չեն գիտակցում, որ խցանումներում իրենց կորցրած ժամերի եւ նախորդ հազարամյակի «Գազելներում» իրենց ծռված մեջքի համար պատասխանատու է քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետը:

Երեւանցիները քաղաքապետից ակնկալում են իրենց բակերի կանաչապատում, երբեմն՝ փողոցներում փոսալցում, աղբահանություն… Իսկ դա արվում է: Բայց մայրաքաղաքի բնակիչները համարյա չեն պահանջում իրապես բարեփոխել հանրային տրանսպորտը, չեն պահանջում կատարել ճանապարհային երթեւեկության կազմակերպման այնպիսի փոփոխություններ, որոնք կլուծեն խցանումների հարցը:

Անգամ ավելին, տեսնելով քաղաքապետարանի անգործությունը, անգամ Ճանապարհային ոստիկանությունն է հանրության հետ քննարկում ու առաջարկում երթեւեկության կազմակերպման փոփոխություններ.. Սակայն անգամ այդ դեպքերում քաղաքապետարանը չի իրագործում արդեն նախագծած ու «ծամած» փոփոխությունները:

Լուծումը

Հետեւապես, որպեսզի Երեւանում լինեն իրական ընտրություններ, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը այժմ պետք է մայրաքաղաքի բնակիչներին բացատրեն թե՛ այդ ընտրությունների կարեւորությունը, եւ թե՛ այն, թե բարձիթողի վիճակում գտնվող որ ոլորտներն են քաղաքապետի ու քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում: Պետք է ներկայացվի, որ քաղաքապետը կոմունալ վարչության կամ «ժէկի» պետ չէ:

Որպես վառ օրինակ կարելի է բերել հենց հանրային տրանսպորտի եւ խցանումների օրինակները, որոնց հարցում Տարոն Մարգարյանի իշխանության օրոք վիճակը միմիայն վատթարացել է:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3574 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին