Սպիտակ եղեռն. ինչում են մեղադրում Արամազդ Զաքարյանին

29/04/2017 schedule13:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 30-ի համարում

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանին առաջադրված են նույն մեղադրանքները, ինչ որ` Սուրեն Սուրենյանցին. ՀՀ ՔՕ 301 (ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր) եւ 318 (պետական իշխանության ներկայացուցչին վիրավորելը) հոդվածներով: Այդ մեղադրանքի հիմքում նույնպես ընկած է 2004 թվականի փետրվարի 28-ին Շենգավիթում տեղի ունեցած հանրահավաքում  Արամազդ Զաքարյանի ունեցած ելույթը: Ստորեւ ներկայացնում ենք այդ ելույթը` աննշան կրճատումներով: «Այն շնչավոր առարկան, որ կոչվում է Ռոբերտ Քոչարյան, մեր ազգի անվտանգության համար սպառնալիք է դարձել: Հիմա ես մի քանի ուղղություններով կհիմնավորեմ իմ ասածը:

Նախ հիշենք՝ մեր երկիր որտեղից մուտք գործեցին քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները եւ առեղծվածային սպանությունները: 1991թ. Արցախի ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի առեղծվածային սպանությունը սկիզբ դարձավ եւ իր շարունակությունն ու զարգացումն ունեցավ հետագա տարիներին ողջ Հայաստանով մեկ: Գագաթնակետը դարձավ 1999թ. հոկտեմբերի 27-ը, որի նպատակն էր` բռնազավթել իշխանություն, մենթալիտետն էր` ադրբեջանական: Մենք ազգովի մասնակցելով Արցախի ազատագրական պայքարին՝ հասել ենք բավական լուրջ հաջողությունների:

Պատերազմում կարողացել ենք հաղթել մեզանից մի քանի անգամ կամ տասնյակ անգամ շատ հակառակորդին: Բայց սրանց իշխանությունների օրոք այդ հաջողություններն աստիճանաբար սկսեցին իջեցվել, նվազեցվել, եւ այսօրվա դրությամբ արդեն մենք պարտվողի կարգավիճակից ենք փորձում փրկվել: Եւ փորձում են այս վերջին ամիսներին քարոզչական նպատակներով խնդրի կարգավորման պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա, իբր՝ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վերաբերմունքը հայտնի հարցի կարգավորման վերաբերյալ: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր ժողովուրդն իր հանրաքվեն արդեն կատարել է, արդյունքը սրբավայր դարձած Եռաբլուրն է: Արտաքին աշխարհում մեր ժողովրդին ներկայացրին որպես ստրկամիտների, որպես ծախվածների, որպես սեփական դեմքը կորցրած մի ամորֆ մարմնի:

2003թ. նախագահական ընտրություններով, եթե մենք մինչ այդ միջազգային ատյաններում որոշ համբավ ունեինք, բարոյական արժեքներով, քաղաքակիրթ վարվեցողությամբ, ապա 2003թ. ընտրություններից հետո այդ բոլորն ի չիք դարձան: Միակ նպատակն այն էր, որ իշխանությունը բռնազավթեն այն անձինք, ովքեր մենթալիտետով իրոք տարբեր են, հայեցի չեն մտածում եւ չեն էլ կարող մտածել: Մյուս ասպարեզը, որտեղ մենք լուրջ կորուստներ ենք ունեցել, դա ռազմավարական նշանակության օբյեկտների օտարին հանձնումն է: Ո՞վ է տեսել, որ մեզ նման երկրում` շրջապատված մի շարք թշնամական երկրներով, օդանավակայանը, կապի միջոցները, էներգետիկ ամբողջ համակարգը հանձնեն օտարին. սա պարզապես դավաճանություն է: Եւ հակառակորդը, թշնամին անգամ՝ պատերազմով մեզնից չէր կարող վերցնել այդ բոլոր ոլորտները:

Աստված մի արասցե, մենք նորից կանգնենք ճակատագրով մեր արժանապատվությունը պահելու խնդրի առջեւ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի մեր երկրի հետ: Բայց ես վստահ եմ, որ մենք միասին թույլ չենք տալու, այս փորձի շարունակությունը շատ կարճ ժամանակում ավարտվելու է: Եւ փոխվելու է, պատմության անիվը փոխվելու է: Մյուսը՝ մեզ ներկայացնում են տնտեսական աննախադեպ աճի ցուցանիշներ. երեւի հիշում եք՝ սովետական տարիներին Ադրբեջանը բոլոր բնագավառներով, տնտեսական բոլոր առումներով գերազանցում էր պլանները: Բանը հասել էր այնտեղ, որ զբոսաշրջության բնագավառում 120 տոկոս ցուցանիշ էին ապահովում: Այդ մենթալիտետը նույնպես տեղափոխվեց Հայաստան, եւ եթե այսպես շարունակվի, չենք զարմանա, եթե ասեն՝ տիեզերանավաշինությամբ եւ սուզանավաշինությամբ Հայաստանը 120 տոկոս աճ է ունեցել:

Համատարած մեր հասարակության բարոյալքման պրոցես է գնում: Սա սպիտակ եղեռն է: Գողերն ազնվության մասին են խոսում, անբարոյականները` բարոյական արժեքների: Միանշանակ դա չպետք է թույլ տանք: Մենք կարող ենք ֆիզիկական կորուստներ ունենալ, բայց դրանք կվերականգնենք: Բարոյական արժեքների ոչնչացումը մեզ համար, բոլորիս համար մահ է նշանակում, չի կարելի թույլ տալ դա: Այս ֆոնին հաճախակի է դարձել Բաղրամյան փողոցի վրա գտնվող ինչ-որ մի շենքում այս կամ այն կարգի բնագավառների ներկայացուցիչներին պատվոգրեր, խրախուսանքներ, կոչումներ շնորհելը՝ մշակույթի, գիտության, արվեստի, զինվորական բնագավառի եւ այլն: Հիշում եք չէ՞, բոլորս էլ երեխաներ ենք մեծացնում, երբ փոքր երեխան քար է վերցնում, ասում ենք՝ բալիկ ջան, այդ քարի մեջ արյուն կա, զգույշ եղիր:

Հիմա նրանց ասում ենք՝ ձեր ձեռք բերած խրախուսանքների, պաշտոնների եւ կոչումների մեջ արյուն կա, դեն նետեք դրանք: Այս բնագավառում արվեստի, մշակույթի բնագավառ ասելով՝ ես հասկանում եմ աշխարհահռչակ Օհան Դուրյան, որը ոչ միայն չենթարկվեց դրան, այլ նաեւ այդ կոչումները շպրտեց ուղղակի, հասկանում եմ Տիգրան Լեւոնյան, որն իր ողջ հասակով կանգնեց դրանց անօրինականությունների դեմ, հասկանում եմ Կարեն Ջանիբեկյան, որը նույնպես իր ողջ հասակով կանգնեց, պայքարեց: Գիտության բնագավառում՝ գիտության բնագավառ ասելով հասկանում եմ աշխարհահռչակ ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյան, որը այսօր մեզ հետ է, մեր ժողովրդի կողքին է, Կոստանտին Ղարագյոզյան, որի համբավը ամբողջ աշխարհը գիտի, որ այսօր այս օրերին նույնպես պայքարում է դրանց անօրինականությունների դեմ:

Ի վերջո, այս շարքը կարելի է երկար թվարկել: Իսկ զինվորականություն ասելով մենք բոլորս հասկանում ենք գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյան, ոչ թե սողունների այն խումբը, որ եֆրեյտորի հոգեբանությամբ քնում են, առավոտյան զարթնում գեներալի ուսադիրներով: Սիրելի ժողովուրդ, ստեղծվել է կոալիցիոն կառավարություն, իրականում դա կոռուպցիոն կառավարություն է, իրենք իրենց դեմ երբեք չեն պայքարի, ինչպես շակալը լեշակերության դեմ չի պայքարի: Տեսե՞լ եք նման բան, որ շակալը պայքարի լեշի դեմ, ինքը ուղղակի խժռում է այդ լեշը: Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուրին իր անունով իր տեղը դնենք, եկել է ժամանակը, որ իրական արժեքները գնահատենք, եւ այս ֆոնի վրա բոլոր այն մարդիկ, որոնք ընդդիմադիրի կեղծ կեցվածքով տարբեր տեղերից հոխորտում են, որ դեռեւս ժամանակը չի հասունացել, նրանք պարզապես խակ են՝ իրե՛նք չեն հասունացել:

Այն մարդիկ, ովքեր իրենց կենսաբանական թերությունների ու արարքների պատճառով փորձանք են դառնում մեր ժողովրդի գլխին, հո մենք նրանց ձեռքը կրակը չենք ընկել. մեկը լսողություն չունի, մեկը՝ տեսողություն: Հեռատես եղեք, այս ժողովրդին մոլորության մեջ մի գցեք: Մեր ժողովուրդը այսպես ապրել այլեւս չի ուզում, եւ ցանկացած բնագավառ, եթե այսօր փորձենք մի փոքր խորանալ, բոլոր տեղերը ահավոր պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Մենք ազգովի գտնվում ենք պատմականորեն մեզ պարտադրված իշխանափոխության առջեւ: ժողովուրդը պետք է ընտրի իր ընտրյալին, եւ համոզված եղեք՝ ժողովրդի պայքարով ստեղծված իշխանությունը կծառայի ժողովրդին, ոչ թե օտարին, կամ չգիտեմ՝ մեկին չի ծառայելու, ես դրանում համոզված եմ, համոզված եք նաեւ դուք: Հավատացեք, հաղթանակը մոտ է, եւ այն, ինչ որ մեր ժողովուրդը կցանկանա՝ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիրներ, պարտավոր են շարժվել նրանց ցանկությամբ»:

Տպել
2413 դիտում

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ