Ապտակ. խինդի կես օր՝ իշխանության համար

29/04/2017 schedule14:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 30-ի համարում

Այն, ինչ երեկ կատարվում էր հայաստանյան քաղաքական դաշտում, հիշեցնում էր Գոգոլի հայտնի «Ռեւիզորի» պատմությունը, երբ սխալ տեղեկության վրա մի ամբողջ «լժեգործընթացներ» են զարգանում: Իսկ այս դեպքում ոչ ճիշտ տեղեկությունը ԵԽԽՎ լիագումար նիստում Հայաստանի ներքաղաքական վիճակին վերաբերող այն բանաձեւն էր, որի ընդամենն աշխատանքային  տարբերակներից մեկն էր հասել հայաստանյան մամուլին: Այդ տարբերակն իրապես կարող էր կոալիցիային նկատելի ցնծություն պատճառել, ուստի ՀՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հաղթանակած տրամադրությունը, որով նրանք երեկ ներկայացան խորհրդարանական ճեպազրույցներին, կարելի էր հասկանալ:

ԵԽԽՎ լրագումար նիստի ընդունած բանաձեւի այն տարբերակում, որը հասել էր հայաստանյան մամուլին, եւ որից խորապես երջանկացել էին իշխանության ներկայացուցիչները, ընդդիմության համար ոչ նպաստավոր մի շարք ձեւակերպումներ կային: Ու այդ «լժեբանաձեւն» էր պատճառը, որ Ստրասբուրգում մեր պատվիրակության ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանն արդեն իսկ հասցրել էր աչքալուսանք ուղարկել հայրենի իշխանություններին՝ ընդդիմության միջազգային փառահեղ տապալման համար: Իսկ այն, որ մեր պատվիրակության թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ ներկայացուցիչներն այդպես էլ չեն հասկացել, թե ԵԽԽՎ բանաձեւն ինչի մասին է, եւ իրականում ինչ փաստաթուղթ է քվեարկվել, դա, իհարկե, բոլորովին այլ թեմա է:

Ինչեւէ, երեկ խորհրդարանական ողջ ճեպազրույցներն ընթանում էին կոալիցիայի ներկայացուցիչների հաղթական անտեղյակության ֆոնին: Բանը հասավ այնտեղ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմությանը «դուխ» տալու համար հայտարարեց. «Ակնհայտ է, որ այսքանից հետո հայրենի ընդդիմությունը կանգնած է փոշիացման եզրին: Մենք պատրաստ ենք այդ փոշիացումը թույլ չտալ եւ ընդդիմությանը ձեռք մեկնել»,- հայտարարեց հանրապետական պատգամավորը: Իսկ որպեսզի ԵԽԽՎ լիագումար նիստի «լժեբանաձեւից» հետո ընդդիմությունը չմեռնի,  Գալուստ Սահակյանը պատրաստակամություն հայտնեց մեկ ամիս անընդմեջ գնալ եւ ելույթ ունենալ ընդդիմության մարող հանրահավաքներում:

Երեկ ԱԺ ճեպազրույցներում, բացարձակապես այլ փաստաթուղթն ընդունելով որպես կայացած փաստ, ընդդիմությանն իրենց ցավակցական խոսքն ուղղեցին նաեւ ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչները: Իհարկե, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, վերջիններս ավելի նրբանկատ գտնվեցին եւ հայտարարեցին, որ ընդդիմությունը ԵԽԽՎ լիագումար նիստի ընդունած բանաձեւից հետո այլ ելք չունի, քան սուսուփուս գալ եւ իշխանությունների հետ երկխոսել: Սակայն, ամեն ինչ փոխվեց երեկ՝ օրվա երկրորդ կեսին, երբ պարզ դարձավ, որ այն, ինչն անասելի հրճվանք էր պատճառել հայրենի իշխանություններին, ընդամենը Վեհաժողովին ներկայացված նախագծերից մեկն է եղել, որը կազմվել է մեր իշխանությունների եւ մոնիտորինգի խմբի ջանքերով: Իսկ ԵԽԽՎ լիագումար նիստում քվեարկությամբ ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բացարձակապես այլ փաստաթուղթ, որը այլ կերպ, քան ապտակ Հայաստանի իշխանություններին՝ դժվար է որակելը:

Ուստի երեկ, արդեն իրական փաստաթղթի վերաբերյալ, փորձեցինք ստանալ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի մեկնաբանությունը: Ի դեպ, ՀԺԿ նախագահն ընդդիմադիր գործիչներից այն քչերից մեկն էր, որը խուճապի չէր մատնվել շրջանառության մեջ դրված տարբերակից, եւ  մինչ որոշ ընդդիմադիրներ ԵԽ-ին այլեւս հայտարարում էին հայ ազգի թշնամի, նա հրաժարվում էր որեւէ մեկնաբանությունից՝ ասելով, որ դա կանի միայն փաստաթղթի պաշտոնական տեքստը ստանալուց հետո: Իսկ այդ փաստաթղթի պաշտոնական տարբերակին ծանոթանալուց հետո Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց. «Վեհաժողովն արձանագրել է երկրում ստեղծված իրավիճակը, եւ կուզենայի նշել, որ ԵԽ-ի կոչը Հայաստանի իշխանություններին՝ համահունչ է մեր ներկայացրած պահանջներին:

Իսկ մենք իշխանություններից ընդամենը պահանջում ենք գործել սահմանադրության շրջանակներում, որովհետեւ ազատ տեղաշարժի իրավունքը երաշխավորված է սահմանադրությամբ, խաղաղ հանրահավաքները երաշխավորված են սահմանադրությամբ: Բացի այդ, Վեհաժողովն իշխանություններին կոչ է անում գործել սահմանադրության շրջանակներում, կոչ է անում պատասխանատվության ենթարկել բռնարարքներ իրականացրած անձանց: Փաստաթղթի ողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում վստահության խորը ճգնաժամ է, եւ որեւէ խոսք չկա այն մասին, որ պետք չէ անցկացնել վստահության հանրաքվե: Հակառակը, ես կասեի՝ փաստաթղթի տրամաբանությունից բխում է, որ հենց Վստահության հանրաքվեն կարող է լինել հանգուցալուծումը»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Ի դեպ, եթե իշխանության ներկայացուցիչները տեղյակ չեն եղել իրական փաստաթղթին, ապա նրանց հրճվանքը դեռ հնարավոր է հասկանալ, սակայն իրական փաստաթղթի դեպքում ՀԺԿ նախագահը դժվարանում է հասկանալ վերջիններիս հրճվանքը: «Հրճվանքի համար որեւէ հիմք չեմ տեսնում, չնայած իշխանությունները մինչ օրս որեւէ հետեւություն չեն արել, եւ գոնե հիմա ճիշտ կանեին այդ փաստաթղթից հետեւություններ անեին»,- ասում է ՀԺԿ նախագահը: Ինչ վերաբերում է կոալիցիայի ներկայացուցիչներին, ապա նրանք, ԱԺ ճեպազրույցներում ունեցած իրենց հաղթական ելույթներից հետո, օրվա ավարտին արդեն հրաժարվեցին որեւէ բան ասել՝ նշելով, որ իրենք բացատրություններ կպահանջեն դեռեւս Ստրասբուրգում գտնվող Տիգրան Թորոսյանից եւ Արմեն Ռուստամյանից: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1877 դիտում

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան