Տրանսպորտի ոլորտում ճգնաժամ կա, վերելակային տնտեսությունն էլ քայքայված է․ Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ Երեւանի վերելակային տնտեսությունն իրականում քայքայված է:

Ըստ Մարգարյանի՝ կառավարությունը դեռեւս 7-8 տարի առաջ աջակցություն է ցուցաբերել վերելակային տնտեսության որոշակի թարմացման համար, իսկ իրենց նախընտրական ծրագրում հստակ խոսում են բնակֆոնդի պահպանման անհրաժեշտության մասին:

«Այս տարիներին մենք բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանման ծավալուն ծրագիր ենք ներկայացրել: Դրա համար օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ: Մեր թիմն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որը վերաբերում է շենքերի տանիքներին, մուտքերին, ինչպես նաեւ վերելակներին: Քանի որ վերելակային տնտեսությունը քայքայված է, քաղաքային իշխանությունը մասամբ օգնում է համատիրություններին: Բայց մենք այդպիսով չենք լուծում խնդիրը»,-ասել է Մարգարյանը՝ նշելով, որ առաջիկայում կտրուկ լուծում են տալու այս խնդրին՝ մեկ օպերատորի ստեղծմամբ։

Այսօրվա հանդիպման ժամանակ Մարգարյանը խոսել է նաեւ Երեւանի տրանսպորտի այդպես էլ չլուծված խնդրի մասին։

«Տրանսպորտի ոլորտում ճգնաժամ կա, բայց մենք ձեռքներս ծալած չենք նստել, հստակ քայլեր ունենք: Առաջնային խնդիրը ոչ միայն մեքենաների փոփոխությունն է, այլ նաեւ միասնական տոմս սահմանելը եւ միջազգային չափանիշներին համապատասախան սպասարկելը»,-ասել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի թեկնածուն ասել է, որ առաջարկվող ծրագրով նախատեսվում է նաեւ մանկապարտեզների, մյուս կառույցների աշխատակիցների համար պարտադիր առողջապահական ապահովագրում։

«Առավելություն, արտոնություններ ենք տալու սիրիահայերին, ինչ հնարավոր է մեր կողմից՝ իրականացնելու ենք: Մենք ունենք սոցիալապես անապահով խավի խումբ եւ փորձում ենք նրանց աջակից լինել, նրանց խնդիրները դարձնել մեր խնդիրները»,- ասել է Մարգարյանը:

Տպել
16966 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով