«Ելք»-ը հանրահավաք անցկացրեց․ վստահ են՝ «այս երիտասարդների դեմ խաղ չկա»

Քիչ առաջ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում ավարտվեց «Ելք» դաշինքի նախընտրական հանրահավաքը, որի ժամանակ Երեւանի ավագանու թեկնածուները խոսեցին քաղաքում առկա խնդիրներից եւ իրենց առաջարկած լուծումներից։

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե իրենց քաղաքական հակառակորդները փորձում են Երեւանի ավագանու ընտրություններն իջեցնել թաղային մակարդակի։

«Ասում են, թե սա քաղաքական ընտրություն չէ, սա ուղղակի տեղական ընտրություն է, առանց իմանալու, որ քաղաքականություն բառի արմատը քաղաք բառն է։ Առանց իմանալու, որ քաղաքական պաշտոն են զբաղեցնում ու քաղաքական պատասխանատվություն են կրում ամեն հուսահատության գազելի, ամեն ընկնող վերելակի համար։ Կամ ասում են, թե իրենք կառավարման փորձ ունեն։ Դա կիրառվել է նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ։ Այո, նրանք բավական փորձ ունեն ձախողելու ցանկացած ծրագիր, ձախողելու բյուջեի հսկողությունը, ձախողելու ասֆալտապատումը, ձախողելու կոռուպցիայի բացահայտումը»,-ասաց Մարուքյանը։

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանն էլ վստահ է, որ երկրի իշխանություններին հակակշիռ է պետք, իսկ այդ հակակշիռը հենց «Ելքն» է։

«Պետության կայացման հիմնաքարերից մեկն այն է, որ իշխանությունն ունենա հակակշիռներ. ցավոք, Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո եւս այդ հակակշիռները չձեւավորվեցին, իսկ երբ չկա հակակշիռ՝ անում ես այն, ինչ ուզում ես։ ԱԺ-ում Հանրապետականը մեծամասնություն է, վարչապետն իրենցն է, դատավորներին իրենք են նշանակում, հեռուստատեսություններն իրենցն են, հետեւաբար որեւէ հակակշիռ չկա»,-ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններով հնարավոր է ստեղծել իրական հակակշիռ, որի շնորհիվ կզարգանա ոչ միայն Երեւանը, այլեւ Արարատը, Իջեւանը, ամբողջ Հայաստանը։

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ վստահեցրեց, որ եթե նույնիսկ, ինչպես իրենց հակառակորդներն են նշում, «Ելքի» երիտասարդները փորձ չունեն, սակայն Բախշյանը վստահ է, որ նրանք ունեն իսկական, լավ կրթություն եւ համոզմունքներ, սիրում են իրենց երկիրը, իրենց ժողովրդին։

«Այս երիտասարդների դեմ խաղ չի լինելու, բանակ է իմ թիկունքին, բոլորի հախից գալու ենք։ Իշխանափոխությունը Երեւանում այսօր այնքան տեսանելի է, օդի մեջ սավառնում է, մնում է ձեռքներս գցենք, բռնենք ու անենք այդ իշխանափոխությունը։ Տեր եղեք ձեր ձայնին, տեր եղեք իշխանափոխությանը, Աստված մեզ հետ»,-ասաց Բախշյանը։

Ավագանու անդամ Անի Սամսոնյանն էլ բարձրաձայնեց կանանց ու երեխաների խնդիրների մասին ու նշեց, որ գալիս են նաև այդ խնդիրները լուծելու համար։

Տպել
15682 դիտում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է