Չհանձնվողները․ դրամահավաքի շնորհիվ կստեղծվեն առնվազն 10 նոր ձեռնարկատիրություններ

01/05/2017 schedule01:04

Առաջիկայում Հայաստանի մի շարք մարզերում կհիմնվեն առնվազն 10 սոցիալական ձեռնարկատիրություններ՝ եկամտի 50 տոկոսից ավելին ուղղելով հենց իրենց համայնքի խնդիրների լուծմանը։

Այս հավակնոտ գաղափարը Եվրամիության կողմից աջակցվող «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրինն է, որի նպատակն է նպաստել համայնքների կայուն զարգացմանը՝ սոցիալական ձեռնարկությունների միջոցով եկամտի ստեղծման շնորհիվ։

Ծրագրի համակարգող Արեգ Թադեւոսյանը armtimes.com-ին ասում է, որ աշխատանքները մեկնարկել են 2015թ. վերջին եւ նախատեսվում է ծրագրի ավարտին ունենալ 10 ուժեղ եւ շահույթ գեներացնող բիզնես:

«Սոցիալական ձեռնարկատիրությունն այնպիսի բիզնես կառուցվածք ունի, որով սոցիալական խնդիր է լուծում։ Օրինակ՝ աշխատակիցները հաշմանդամներն են, կամ երեխաների զարգացման կենտրոն է, գյուղատնտեսական շատ պրոյեկտներ են կազմակերպում, էկոլոգիական խնդիրներ են լուծում եւ այլն: Այսինքն, եթե նույնիսկ շահույթ էլ չունենան, արդեն իսկ իրենց աշխատանքով լուրջ սոցիալական թիրախ ունեն եւ խնդիր են լուծում»,-պարզաբանում է Թադեւոսյանը՝ նշելով, որ իրենց ծրագիրը նախատեսում է, որ ձեռնարկությունները կունենան շահույթ, որի 50 տոկոսից ավելին կուղղվի համայնքային խնդիրների լուծմանը:

Թադեւոսյանն ասում է, որ կրթական լուրջ մոդուլ են պատրաստել, որի շնորհիվ մասնակիցներին տրվել են մի շարք հմտություններ։

«Այս ծրագրին մասնակցելու համար ստացել էինք դիմում մոտ 260 կազմակերպությունից, բայց դրանցից 60-ին ընտրեցինք, թրեյնինգներ արեցինք, որից հետո էլ ընտրեցինք 27-ին»,-ասում է Թադեւոսյանը։

Այժմ արդեն ընտրվել են 10 լավագույն ծրագրերը, որոնք պատրաստ են եւ սպասում են ֆինանսավորման, որի մի մասը հոգում է Եվրամիությունը, իսկ չբավարարող միջոցները նախատեսվում են հավաքել ապրիլի 14-ին Indiegogo հարթակում մեկնարկած դրամահավաք-արշավի միջոցով։

«Ակնհայտ է, որ պետության ներդրումներով շատ խնդիրները չեն լուծվում, իսկ այս ծրագրի ամբողջ գաղափարն այն է, որ մարդիկ իրենք լուծեն իրենց խնդիրները եւ կախված չլինեն պետության, միջազգային կազմակերպության փողից։ Շատ հեշտ է նստել ու ասել, պետության հարցն է, թող լուծեն, բայց պետք է հիշել՝ որեւէ մեկը չի գալու քո խնդիրը լուծի»,-կարծում է Թադեւոսյանը։

Ծրագրի շրջանակներում հայկական մոտիվներով, բացառիկ ձեւավորումով վարագույրների պատրաստման ձեռնարկության գաղափար է ներկայացրել նաեւ «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Կազմակերպության նախագահ Արթուր Գեւորգյանն armtimes.com-ին ասում է, որ սկզբնական շրջանում կկարողանան հինգ աշխատատեղ ապահովել։

«Տարեցտարի աճելու ենք եւ յոթերորդ տարվա մեջ հասնելու ենք 20-21 աշխատողի։ Իսկ մեր ստացած շահույթի հիսուն-հիսունինգ տոկոսը հատկացվելու է «Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի» զարգացմանն ու թանգարանագիտության խթանմանը։ Բացի այդ, մենք նախատեսել ենք արդեն մեկ տարի անց աշխատանքով ապահովել նաեւ հաշմանդամներին»,-ասում է Գեւորգյանը՝ հավելելով, որ այս գործունեությունը սկսելու ամենամինիմալ թիվը մոտավորապես 3 միլիոն դրամ է կազմում։ Գեւորգյանը վստահ է, որ հասարակության ներդրումների շնորհիվ կկարողանան կյանքի կոչել իրենց ծրագիրը, նաեւ կարծում է, որ նման քաղաքականությունը կնպաստի համայնքային զարգացմանը:

Տպել
3968 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները