Լողորդ Վահան Մխիթարյան. կարեւորն աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելն է

01/05/2017 schedule17:45

Հայաստանի լողի հավաքականի առաջատար Վահան Մխիթարյանն ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի 2017 թ. առաջնությունում իր ելույթներից: Ապրիլի 28-ից 30-ը «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում կայացած մրցաշարի 50 մ ազատ ոճում նա չեմպիոն դարձավ, 50 մ թիկնալողում եւ 50 մ բատրֆլայում զբաղեցրեց 2-րդ, իսկ 100 մ ազատ ոճում՝ 3-րդ տեղը: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ այնքան էլ լավ մարզավիճակում չի եղել համալսարանական ընդունելության քննություններին պատրաստվելու պատճառով:

«Այնքան էլ լավ մարզավիճակում չէի, քանի որ ընդունելության քննություններին պատրաստվելու ժամանակահատվածը համընկավ Հայաստանի առաջնությանը պատրաստվելու ժամանակահատվածի հետ: Կանխատեսում էի մրցումների նման ելք: Ինձ համար այս պահին ամենակարեւորն աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելն է, այդ մրցաշարին լավ պատրաստվելու դեպքում ավելի լավ արդյունք ցույց կտամ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ առաջնությունում պայքարն ավելի է սրվել, ինչը մրցումներն ավելի հետաքրքիր է դարձնում:

Առայժմ Ռիո 2016-ի մասնակից Վահան Մխիթարյանը հանգստանում է: Շուտով պարզ կդառնա, թե որ մրցաշարում է նա պայքարելու հուլիսին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար:

Հայաստանի առաջնության մրցումային առաջին օրը՝ ապրիլի 28-ին, չեմպիոն դարձան.

Տղամարդիկ

50 մ ազատ ոճ- Վահան Մխիթարյան

100 մ բրաս- Լեոն Վարդանյան

100 մ թիկնալող- Մայքլ Բրաուն

400 մ ազատ ոճ- Գեւորգ Մարկոսյան

Փոխանցումալող, 4х50 մ, ազատ ոճ- Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի 

Կանայք

50 մ ազատ ոճ- Վարսենիկ Մանուչայան

100 մ բրաս- Էլեն Եսայան

100 մ թիկնալող- Անի Պողոսյան

400 մ ազատ ոճ- Վարսենիկ Մանուչարյան

Փոխանցումալող, 4х50 մ ազատ ոճ- «Ակվա-Լենդ»

Մրցումային 2-րդ օր՝ ապրիլի 29

Տղամարդիկ

200 մ ազատ ոճ- Արթուր Բարսեղյան (1:57.67` պատանիների հանրապետության ռեկորդ)

50 մ բրաս- Ստանիսլավ Կարապետյան

50 մ թիկնալող- Մայքլ Բրաուն

200 մ համալիր լող Գեւորգ Մարկոսյան

100 մ բատերֆլայ- Արթուր Բարսեղյան (0:58.60` հանրապետության ռեկորդ)

Փոխանցումալող, 4х100 մ ազատ ոճ- «Նեպտուն» (3:38.16` հանրապետության ռեկորդ)

Կանայք

200 մ ազատ ոճ- Անի Պողոսյան

50 մ բրաս- Էլեն Եսայան                                                                        

50 մ թիկնալող- Անի Պողոսյան

200 մ համալիր լող- Եվա Ավագյան

100 մ բատերֆլայ- Վարսենիկ Մանուչարյան

Փոխանցումալող, 4х100 մ ազատ ոճ- «Ակվա Լենդ»

Մրցումային 3-րդ օր՝ ապրիլի 30

Տղամարդիկ

100 մ ազատ ոճ- Արթուր Բարսեղյան (0:52.95` պատանիների հանրապետության ռեկորդ)

200 մ բրաս- Շահեն Խոնդկարյան

200 մ թիկնալող- Գեւորգ Մարկոսյան

50 մ բատերֆլայ- Արթուր Բարսեղյան (0:25.78` հանրապետության ռեկորդ)

Համալիր փոխանցումալող, 4х100 մ. Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄՊՄԴ

Կանայք

100 մ ազատ ոճ- Վարսենիկ Մանուչարյան

200 մ բրաս- Էլեն Եսայան

200 մ թիկնալող- Սյուզաննա Գրիգորյան

50 մ բատերֆլայ- Վարսենիկ Մանուչարյան (0:30.64` հանրապետության ռեկորդ)

Համալիր փոխանցումալող, 4х100 մ- «Ակվա-Լենդ»:

Տպել
2175 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին