Պաշտոնակատարների փոխատեղում. հայտարարվել է համար 145 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` Երեւանի Սիլվա Կապուտիկյանի անվան համար 145 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Ուշագրավ է, որ այս դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանն ընդամենը մեկ տարի առաջ էր վերընտրվել եւ պաշտոնավարման հերթական ժամկետը լրանալուն դեռ չորս տարի կար:

Երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ, թե ինչով է պայմանավորված այս մրցույթը, ասաց, որ ինքն այլ դպրոցում աշխատելու է տեղափոխվել: «Որեւէ պատճառ չկա, ես ուղղակի տեղափոխվել եմ: Այդպես նպատակահարմար է եղել»,- ասաց Ռիմա Դավթյանը:

Ի դեպ, մոտ մեկուկես տարի առաջ Կապուտիկյանի անվան դպրոցը լայն հանրությանը հայտնի դարձավ երիտասարդ ուսուցչի հետ կապված սկանդալի պատճառով: Հայոց պատմություն դասավանդող Կարպիս Փաշոյանն ազատվել էր աշխատանքից, ինչպես ինքն էր նշել՝ սահմանադրական փոփոխությունների շրջանում «Ոչ»-ի օգտին աշխատելու համար:  

Մեզ հաջողվեց պարզել, որ Ռիմա Դավթյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան համար 189 ավագ դպրոցում: Հետաքրքրական է, որ այս դպրոցում տնօրենի կենսաթոշակի անցնելու պատճառով մրցույթ էր նշանակված դեռ այս տարվա հունվարին: Պարզվում է` մրցույթը չի կայացել կառավարման խորհրդում քվորում չապահովվելու պատճառով: Այն ժամանակ թեկնածուն մեկն է եղել` տվյալ պահին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գայանե Աղասարյանը:

Ավելի ուշ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Գայանե Աղասարյանը տեղափոխվել է Կապուտիկյանի անվան դպրոց` դարձյալ տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակով: Ենթադրվում է, որ այժմ արդեն խանգարող հանգամանք չի առաջանա, եւ յուրաքանչյուրը կընտրվի այն հաստատության տնօրեն, որտեղ պաշտոնակատար է նշանակված:

Կապուտիկյանի անվան դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվելու են մայիսի 3-ից մինչեւ  հունիսի 1-ը ներառյալ: Մրցույթը նախատեսված է հունիսի 12-ին: Գեւորգյանի անվան դպրոցի դեպքում դեռ նոր մրցույթ չի հայտարարվել:

Տպել
4705 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն