Մենք Մարգարյանի վրա ենք խորացել, բայց Փաշինյանը կարող է ավելի լավ բաներ անի. Տեսանյութ

Ռեփեր Արշոն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է փողոցում անցկացված հարցման մասին մի տեսանյութ, որտեղ քաղաքացիները պատասխանում են, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում:

Մայրաքաղաքի բնակիչներից ոմանք հստակ գիտեն, թե երեք թեկնածուներից ում են տալու նախապատվությունը, ոմանք չէին ցանկանում բացահայտել իրենց ընտրությունը, ոմանք էլ դեռ չէին կողմնորոշվել:

Հատկապես երիտասարդները անկաշկանդ էին ու վճռական տոնով հայտարարում էին, որ իրենց ձայնը տալու են «Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին: Տարոն Մարգարյանին օգտին արտահայտվողներից ոմանք էլ դեմ չէին լինի, եթե Փաշինյանն ընտրվեր:

«Բայց ասենք որ Նիկոլ Փաշինյանը անցնի, կարող ա եւ ավելի լավ բաներ լինի: Հիմա մենք Տարոն Մարգարյանի վրեն ենք խորացել, բայց Նիկոլ Փաշինյանը կարող է ավելի լավ բաներ անի: Եթե կանցնի, Աստված տա կարա անցնի, թող անցնի: Մեծ սիրով կուզենամ, որովհետեւ Ազգային ժողովում լուրջ գործեր, գաղտնի ինչ էլ կա, էդ մարդը հանում ա արեւի երես: Մարդիկ կան, էթում են բերանները ջուր են առնում, նստում են: Ո՞ւմ ա պետք»,- ասում էր երիտասարդներից մեկը:

Մի քանի տասնյակ հարցվածների ձայները, որոնք հստակ անուններ էին հնչեցրել, Երեւանի քաղաքապետի երեք թեկնածուների միջեւ, ըստ մեր հաշվումների, բաշխվում է հետեւյալ կերպ.

«Ելք» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյան`  42 ձայն,

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան` 8 ձայն,

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյան` 9 ձայն:

Տպել
20165 դիտում

Գյումրիում մեքենաներ են այրվել

Մենք թշնամիներ չունենք, անգամ միտինգներ անող մեր գործըները մեր եղբայրն է. Էդ. Շարմազանով

Գյումրի. քայլերթի մասնակցին ոստիկանները ծեծել են, տուժածը «Գյումրի» բկ-ում է

Եթե դժգոհություններ կան, պետք է արտահայտվեին սահմանադրության հանրաքվեից հետո. Ս. Սարգսյան

Սիրուշոն, գրառում է կատարել #ԻմՔայլը ակցիայի մասին

Քաղաքացիական ակտիվությունը ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է. ՀՅԴ

Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան. #ԻմՔայլը շարժմանը միացած մասնակից

Պաշտպանել եւ ապահովել երկրում խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԺՀՄԻԳ տնօրեն

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամը հարմարեցրել է իրեն, որ հետո էլ ՀՀԿ ԳՄ նիստը անի

Այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ. Արսինե Խանջյան

Վերջին 20 տարում հայը հային այսքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում (լուսանկար). թարմացվող

Հրամանատարը հերքում է զինծառայողին ծեծելու մասին տեղեկությունները եւ մանրամասնում դեպքը

ԵՄ դեսպան Սվիտալսկին Երեւանում է. հանդիպել է Ա. Սարգսյանին, բայց ցույցերի մասին չեն խոսել

ՀՀ նախագահը երկար լռությունից հետո հրավիրում է Փաշինյանին ու մյուսներին երկխոսության

Կառավարության նիստն ընթանում է մեքենաների ազդանշանների եւ վանկարկումների ուղեկցությամբ