Ժողովրդագրական աղետի նախանշանները գնալով ավելի ցայտուն են դառնում

Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում արձանագրված ժողովրդագրական հիմնական ցուցանիշները ուղղակի սահմռկեցուցիչ են: Դրանք ուղղակիորեն շոշափում մեր երկրի հեռանկարի եւ անվտանգության հարցերը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի հիմնական սոցիալ- տնտեսական ցուցանիշների` ժողովրդագրության վերաբերող պաշտոնական տվյալներով, Հայաստանում ծնունդների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել է (գծ.1): Եթե անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել էր 9 հազար 125 երեխա, ապա այս տարի՝ ընդամենը 8 հազար 534: 2011 թվականի առաջին երեք ամիսներին ծնվածների թիվը անցնում էր 10 հազարը: Փաստորեն ծնունդերի թիվը այս 7 տարիների ընթացքում նվազել է մոտ 16 տոկոսով:

Նույնքան կտրուկ աճել է մահերի թիվը (գծ. 2): Անցած տարի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 8 հազար 37 մահ: Վերջին 7 տարիներին ավելի շատ մահեր արձանագրվել են 2014 թվականին:

Զուտ ժողովրդագրական տեսանկյունից ամենակարեւոր ցուցանիշը թերեւս բնական հավելաճն է` ծնվածների եւ մահացածների թվերի տարբերությունը (գծ. 3): Ահա հենց այս ցուցանիշն է, որ ամենասարսափելին է: Ծնվածների եւ մահացածների թվերի տարբերությունը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 497: Սա մոտ երեք անգամ քիչ է անցած տարվա ցուցանիշից: Դժվար է գտնել բնական հավելաճի տեմպի՝ մեկ տարվա ընթացքում արձանագրված նման կտրուկ անկում անցած, ասենք, 20-25 տարիներին:  Իսկ ամենասարսափելին այն է, որ, ինչպես պարզ երեւում է գծապատկեր 3-ում, բնական հավելաճի տեմպի անկումը արձանագրվում է արդեն 5-րդ տարին անընդմեջ:

Այսպիսի կայուն միտումը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե կարճաժամկետ մի երեւույթի հետ, որը ինչ-որ գործոնների ազդեցության տակ կարող է, ասենք, հաջորդ տարի փոխվել, այլ արմատական բնույթի գործընթացի: Ասվածի ապացույցն է մեկ այլ ցուցանիշ` ամուսնությունների թվի փոփոխությունը (գծ. 4): Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 3 հազար 544 ամուսնություն այն դեպքում, երբ, օրինակ, 4 տարի առաջ այդ թիվը 4 հազար 744 էր:     

Այս աղետալի միտումները հնարավորինս արագ կանխելու միակ տարբերակը զանգվածային ներգաղթն է, որն էլ կարող է պայմանավորված լինել միայն տնտեսությունում արագ եւ արմատական բարեփոխումներով: Սակայն քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ նման փոփոխությունների հեռանկարները գոնե առայժմ բացակայում են:

Տպել
8648 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին