Երեւանը պետք է պարփակվի քաղաքային անտառով, հիմնվեն հանրային լողավազաններ. Փաշինյան (վիդեո)

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Երեւանում չլուծված ստրատեգիական խնդիրներից մեկին՝ կանաչ տարածքներին:

Փաշինյանը հայտարարել է, որ այսօր Երեւանում մեկ շնչին ընկնող 7.7 քմ կանաչ տարածք կա, մինչդեռ դա միջազգային ընդունված նվազագույն չափանիշներին զիջում է կրկնակի անգամ:

«Նվազագույն ընդունված չափանիշը քաղաքային կանաչ գոտիների համար 16 քմ-ն է մեկ շնչի հաշվով, բայց Երեւանում, ինչպես տեսնում եք, վիճակը մոտ է աղետայինին: Մենք ի՞նչ լուծում ենք առաջարկում. կարծում ենք, որ Երեւան քաղաքում պետք է շատ մեծ տեմպերով ավելանան կանաչ տարածքները: Այս է պատճառը, որ մեր նախընտրական ծրագրում նշել ենք, որ Երեւանում առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է առնվազն 500 հազար ծառ տնկվի, եւ մենք շատ կարեւորում ենք քաղաքային անտառի գաղափարը: Կարծում ենք, որ Երեւան քաղաքը պետք է պարփակվի կանաչ գոտիով եւ քաղաքային անտառով»,- հայտարարել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ այս խնդրի լուծումը առավել հրատապ է դառնում, երբ արձանագրում ենք, որ Երեւանի օդը փոշու պարունակության առումով թույլատրելի նորմը գերազանցում է 1.3-1.6 անգամ:

«Ահա այս փաստերի համադրումը երեւանցիներին ավելի հասկանալի կդարձնի, թե ինչու տարեց տարի ավելի անտանելի է դառնում երեւանյան տապը: Սրան գումարվում է մեքենաների թվի ավելացնումը եւ այսպես շարունակ: Այնպես որ Երեւանում էկոլոգիական շատ լուրջ խնդիրներ կան լուծելու: Մենք պլանավորում ենք հատուկ ուշադրություն դարձնել Հրազդանի կիրճի եւ Գետառի մաքրությանը, մենք պլանավորում ենք Երեւան քաղաքում առաջիկա 5 տարվա ընթացքում առնվազն 5  լողավազան-լճակներ հիմնադրել, որտեղ երեխաներին եւ ընդհանրապես քաղաքացիներին կթույլատրվի լողալ: Դուք գիտեք, որ հանրային լողավազաններ, որ մատչելի կլինեն, այսինքն՝ քաղաքային իշխանության մատուցած ծառայություն կլինեն, գոյություն չունեն, եւ դա լրջագույն խնդիր է: Ընդ որում, մենք պլանավորում ենք, որ այդ լողավազաններից քաղաքացիները կօգտվեն միանգամայն անվճար, իսկ այդ լողավազանների կարիքները քաղաքային իշխանությունը կհոգա մասնավորի հետ համագործակցության միջոցով»,- իր խոսքում նշել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուն:

Ֆեյսբուքյան իր էջում այնուհետեւ բացատրելով, թե ինչ նկատի ունի մասնավորի հետ համագործակցություն ասելով՝ Փաշինյանը գրել է, որ լողավազանների մոտակայքում գործելու համար մրցույթով կտրվեն սրճարանների թույլտվություններ՝ պայմանով, որ այդ ընկերությունները կապահովեն ջրի եւ շրջակա միջավայրի կատարյալ մաքրությունը:

Տպել
14233 դիտում

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում դատավորների նոր կազմ է նշանակվել

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

25-ամյա Կամոյի եւ 20-ամյա Հռիփսիմեի ընտանիքում եռյակ է ծնվել՝ Գոհարը, Աշոտը եւ Ալենը

Facebook-ը ԵՄ-ի երկրներում 3 կենտրոն կբացի ու արհեստական ինտելեկտի մշակումներով կզբաղվի

Արմեն Սարգսյան մարդը, դիվանագետը բարձր տպավորություն է թողել մեզ վրա. Դավիթ Բաբայան

Կարտոֆիլը կառավարությունը չի թանկացրել, գյուղացին է թանկացրել. Աղվան Վարդանյան

ԵԼՔ-ը կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. Արարատ Միրզոյան

Մենք քեզ երբեք չենք մոռանա. ՄՅՈՒ-ի երկրպագուները շնորհավորել են Մխիթարյանի ծննդյան օրը

Քաղաքացուն «բոշա» ասելու համար Վիգեն Սարգսյանի դեմ բողոք կուղարկվի Էթիկայի հանձնաժողով

ՍԱՊԾ-ն թույլատրել է Շիրակում եւ Սյունիքում երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը

Չգիտեմ՝ առավելությու՞ն է, թե՞ թերություն, Արմեն Սարգսյանի Հայաստանում չապրելը. Վարդանյան

Ամուլսարի ոդիսականը. ովքե՞ր են Լիդիանի «անկախ» փորձագետները․ ՀԲՃ

Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում. բարձր տրամադրություն է ունեցել. թարմացվող

Ինչպե՞ս կպատասխանի ՌԴ-ն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին. խոսել է Լավրովը

Իրանն ու Ադրբեջանը 500-ական միլիոն դոլար կներդնեն երկաթուղու կառուցման համար

Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում. բարձր տրամադրություն է ունեցել (լուսանկարներ)