ԵՄ դրամաշնորհների գործով կալանավորվածը մեղադրանքը չի ընդունում. նրան է այցելել փոխդեսպանը

02/05/2017 schedule15:25

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար կալանավորված 45-ամյա Մարինե (Մոնիկա) Պապյանը չի ընդունում մեղադրանքը:

Այս մասին մեր զրույցում ասաց Պապյանի շահերը ձերբակալության ընթացքում պաշտպանած փաստաբան Ռոմիկ Չիբուխչյանը:

«Նա ասում է, որ որեւէ առնչություն չունի այս գործի հետ եւ իրեն մեղսագրվող արարքում մեղավոր չի ճանաչում»,- ասաց փաստաբանը:

Նրա գնահատմամբ՝ թեեւ որոշակի ապացույցներ կան նրա դեմ, սակայն դրանք անբավարար են՝ թույլ: Փաստաբանի տեղեկացմամբ՝ քրեական գործը սկիզբ է առել 2015 թվականին, որի շրջանակներում կալանավորվել է ոմն Տիգրան Սուքիասյան, ապա մեկ տարուց ավելի կալանքի տակ մնալուց հետո հիմա ստորագրությամբ ազատ է արձակվել: Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ, այդ թվում՝ Տիգրան Սուքիասյանը:

Չիբուխչյանն ասաց, որ Մարինե Պապյանը ձերբակալվել է Տիգրան Սուքիասյանի տված ցուցմունքի հիման վրա: Պապյանին ձերբակալելու օրը նրա եւ Տիգրան Սուքիասյանի միջեւ առերես հարցաքննություն է տեղի ունեցել, որից հետո էլ Մարինե Պապյանը ձերբակալվել, ապա հաջորդ օրը կալանավորվել է:

«Տիգրան Սուքիասյանը նախաքննության ընթացքում երբեք Մարինե Պապյանի անունը չի տվել, ու հիմա մեկ տարի անց նրա դեմ ցուցմունք է տվել: Պապյանը սակայն պնդում է, որ նրան չի ճանաչում եւ տեսել է միայն առերեսման ժամանակ: Նշեմ, որ առերեսման ժամանակ Մարինե Պապյանը փաստաբան չի ունեցել, չի իմացել, որ կարող է փաստաբան ունենալ եւ հրաժարվել ցուցմունք տալուց: Սուքիասյանը մասնավորապես ցուցմունք է տվել, որ որոշակի գումար է տվել Պապյանին, որ իբր Մարինեն իրեն օգնել է, ուղղորդել է, աջակցել է»,- մանրամասնեց փաստաբանը:

Մեր հարցին, թե նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք ներկայացրե՞լ է, փաստաբանն ասաց, որ Մարինե Պապյանին ձերբակալելու եւ կալանավորելու գործընթացը շատ արագ է եղել. «Ձերբակալելու հաջորդ օրը Մարինե Պապյանին մեղադրանք առաջադրեցին եւ քննիչը միջնորդություն ներկայացրեց դատարան նրան երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, ինչը բավարարվեց: Դրանից հետո միջնորդություն ներկայացրի նրան 1 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժեց իմ այդ միջնորդությունը»,- մանրամասնեց Ռոմիկ Չիբուխչյանը:

Մեր հարցին, թե Մարինե Պապյանին ձերբակալելուց հետո Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից իրեն այցելե՞լ են, փաստաբանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Ձերբակալվելուց հետո Մարինե Պապյանի հետ Քննչական կոմիտեում առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության փոխդեսպանը: Նման խնդրանքով հանդես էր եկել Պապյանը: Ես տեղյակ չեմ ինչ են խոսել, քանի որ նրանք առանձնազրույց են ունեցել, որին մասնակցել է նաեւ քննիչը»,- մանրամասնեց Ռոմիկ Չիբուխչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Մարինե Պապյանը մեկ անչափահաս երեխա ունի (7 տարեկան), նրա խնամքին է գտնվում նաեւ հիվանդ մայրը:

Մարինե Պապյանը, հիշեցնենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարն է եղել: Փաստաբանն ասաց, որ նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2009 թվականի սեպտեմբերից:

Մեր տեղեկություններով 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակություններ են եղել։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:

Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակություն): Նա պահվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Տպել
4494 դիտում

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև