Անհարմար բան է ստացվում. Տիգրանը կբերի ԵԽԽՎ նոր բանաձեւ

02/05/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 1-ի համարում

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ լիագումար  նիստի ընդունած բանաձեւը երեկ դարձել է խորհրդարական խումբ-խմբակցությունների փակ նիստերի քննարկման առարկա: Առավոտից ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունները մի քանի ժամ շարունակ նիստ էին անում՝ փորձելով հասկանալ, թե ինչու բանաձեւի նախնական տարբերակը, քվեարկվելուց հետո, գրեթե 180 աստիճանով փոխվեց: Սակայն, փակ նիստերը երեկ այդպես էլ չկարողացան տալ այդ հարցի պատասխանը: Մենք փորձեցինք ՀՅԴ ներկայացուցիչներից պարզել, թե ինչպես են իրենք վերաբերում ԵԽԽՎ բանաձեւին, սակայն այդ բանաձեւից ակնհայտորեն դժգոհ դաշնակները նախընտրեցին ոչինչ չասել:

Իսկ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, բնականաբար, ընդունեց, որ բանաձեւի նախագիծը, որը նախօրեին տպագրվել էր մեր թերթում եւ արդեն քվեարկությամբ ընդունված բանաձեւն էականորեն իրարից տարբերվում են: Իսկ թե ոնց է եղել, որ մեր պատվիրակության անդամները գլխի չեն ընկել, թե Վեհաժողովի նիստն ինչ բանաձեւ է ընդունել, Մհեր Շահգելդյանն ակնկալում է այդ հարցի պատասխանը ստանալ, երբ մեր պատվիրակությունը վերադառնա, բայցեւ ավելացնում է. «Իհարկե, արտերկրում աշխատող յուրաքանչյուր պատվիրակություն պետք է հստակ իմանա, թե որ փաստաթղթին է քվեարկում: Եւ կարծում եմ, որ հայտարարություններ պետք է անել միայն վերջնական փաստաթղթի հիման վրա»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ թե՛ դաշնակներին, թե՛ ՕԵԿ-ին խորհուրդ էր տալիս չենթարկվել պրովոկացիաների, «դուխից» չընկնել եւ սպասել Տիգրան Թորոսյանին: «Վաղն էլ կարող է մի ուրիշ փաստաթուղթ ի հայտ գա, եւ ասվի, որ հիմա էլ սա է վերջնականը: Տիգրան Թորոսյանը մեզ ասել է, որ կգա եւ իր հետ կբերի իսկական փաստաթուղթը»,- բոլորին հուսադրում էր  Սահակյանը: Եւ քանի որ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այնքան վստահ էր Տիգրան Թորոսյանի ունակությունների վրա, որ նա ԵԽԽՎ-ից բոլորովին նոր փաստաթուղթ է իր հետ բերելու, երեկ զանգահարեցինք Ստրասբուրգ եւ փորձեցինք մեր պատվիրակության ներկայացուցիչ Արտաշես Գեղամյանից ճշտել, թե այդ ինչ նոր փաստաթուղթ է իր հետ բերելու Տիգրան Թորոսյանը, որը կարող է մխիթարել հայրենի իշխանություններին:

«Ես կարծում եմ, որ Տիգրան Թորոսյանն իրենց պապային (Քոչարյանին-խմբ.) լավագույն դեպքում կարող է բերել Շվիմերի եւ Շիդերի բարեմաղթանքներն առ այն, որ իրենց պապան բռնապետ է: Չնայած, եթե ինքնաթիռում նոր փաստաթուղթ պետք է ծնվի՝ դա հնարավոր է: Իսկ եթե լուրջ, ապա՝ Վեհաժողովի այն բանաձեւը, որն ապրիլի 29-ի իր համարում տպագրել է ձեր թերթը՝ վերջնական է եւ, բնականաբար, փոփոխման ենթակա չէ: Բանն այն է, որ բանաձեւի այն նախագիծը, որը դարձյալ տպագրվել էր ձեր թերթում, իրականում ընդամենը նախագիծ էր, որը քվեարկության է դրվել եւ հաստատվել Շավարշ Քոչարյանի, իմ եւ մի շարք այլազգի պատգամավորների առաջարկները ներառելուց հետո»,- մեզ հետ զրույցում ասաց «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը՝ պարզաբանելով, որ քվեարկության պահին փաստաթուղթը չէր կարող ներառած լինել բոլոր առաջարկները:

Ըստ էության, քվեարկության պահին ԵԽԽՎ պատգամավորների ձեռքին է եղել նախնական տեքստը, որովհետեւ քարտուղարությունը, բնականաբար, չէր կարող այս կամ այն դրույթը հանելու վերաբերյալ բոլոր առաջարկներն անմիջապես թղթին հանձնել:  Եւ քվեարկությունից հետո, երբ քարտուղարությունը, հաշվի առնելով փաթեթով քվեարկած առաջարկները, խմբագրել է ԵԽԽՎ բանաձեւը, այն ընդունել է արդեն բոլորովին ուրիշ տեսք: Ի դեպ, ԵԽԽՎ նիստից հետո մեր պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արտաշես Գեղամյանն ու Շավարշ Քոչարյանը զբաղված են խիստ մարդասիրական ակցիայով: «Հիմա մեր գործընկերների (Տիգրան Թորոսյանի եւ Արմեն Ռուստամյանի-խմբ.) սրտից արյուն է կաթում, եւ մենք ամեն ինչ անում ենք՝ մեր գործընկերներին մխիթարելու համար»,- փոխանցեց Արտաշես Մամիկոնովիչը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ եթե հանկարծ մեր իշխանությունները որոշեն ինչ-որ պատժամիջոցներ կիրառել մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հանդեպ, ապա իրենք թույլ չեն տա: «Տիգրան Թորոսյանն ու Արմեն Ռուստամյանն իրենցից կախված ամեն ինչ արեցին, զօր ու գիշեր աշխատեցին, որ ԵԽԽՎ բանաձեւը հնարավորինս մեղմ լինի, սակայն որեւէ մեկը, բնականաբար, չէր կարող կասեցնել ժողովրդավարության հաղթանակը, ինչը եւ ապացուցվեց»,- Ստրասբուրգից փոխանցեց իր գործընկերներին մխիթարող Գեղամյանը: Ի դեպ, երեկ արտգործնախարարությունում եւս հրաժարվեցին մեկնաբանել այն փաստը, որ մեր պատվիրակության ղեկավարը հայաստանյան մամուլին աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս՝ հիմք ընդունելով ընդամենը Վեհաժողովի բանաձեւի մի նախագիծ:

«Կարծում եմ, այդ առնչությամբ մեկնաբանություններ պետք է տա մեր խորհրդարանական պատվիրակությունը»,- մեր հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը: Իսկ ԱԳՆ մի բարձրաստիճան պաշտոնյա էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ես, իհարկե, չեմ ուզում թերագնահատել հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր պատգամավորների կատարած աշխատանքը, սակայն Վեհաժողովի բանաձեւը միանշանակ քաղաքական որոշում էր»: Ինչեւէ, մինչ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւը խորը դեպրեսիայի մեջ է գցել իշխանություններին,  հանրապետական Գ. Սահակյանը բոլորին հորդորում է սպասել. Տիգրան Թորոսյանը խոստացել է սամալյոտով իր հետ բերել իսկական բարաթը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
988 դիտում

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների