Դավաճանությու՞ն, թե՞ անմեղսունակություն. ասք ազգասիրության մասին

02/05/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 1-ի համարում

Այս տարվա մարտի սկզբին «Հրազդանի ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկի տարածքում վթար է տեղի ունեցել: Բլոկի հսկայական շենքի մոտ կայանված նույնքան հսկայական կռունկը ընկել է շենքի վրա ու քարուքանդ արել տանիքը: Օրերս իր հրավիրած ասուլիսում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը առաջին անգամ խոսեց այս մասին, իհարկե, մեր՝ այս փաստով հետաքրքրվելուց հետո միայն: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նախարարը չգիտեր, թե ինչու էին որոշել այդ կռունկը ապամոնտաժել, ում էր պատկանում, ում է վաճառված եղել, որքան գումարով, ուր է այդ կռունկը տեղափոխվելու եւ ինչ նպատակով: Նա պարզապես այդ հարցով չէր հետաքրքրվել: «Հետաքրքրվելու այնքան հարց կա, որ դրանով հետաքրքրվելու ժամանակ չեմ ունեցել»,-մեր հարցերին ի պատասխան հայտարարեց նախարարը: Իսկ պատմությունը պարզապես սկանդալային է:

«Հրազդան ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկի շենքի մոտ կանգնած այդ կռունկը, որից, մասնագետների պնդմամբ, ամբողջ Հարավային Կովկասում ընդամենը մի քանի հատ է, գտնվում էր, այսպես կոչված, «Սու-Գռես» (ՊՇԷԿ-Շինվարչություն) ընկերության հաշվեկշռում: Այս ընկերությունը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, մոտ 800 մլն դրամի հարկային եւ այլ պարտավորություններ էր կուտակել, եւ դատական մի հայցի շրջանակներում որոշում է կայացվում կռունկը հանել վաճառքի եւ ստացված գումարով փակել պարտավորությունների մի մասը: Սկզբնական շրջանում մոտ 40 մլն դրամ գնահատված կռունկը շուտով «արժեզրկվում է» եւ այս տարվա հունվարին վաճառվում 23,7 մլն դրամով: Այս ամբողջ գործարքի մասին հնարավոր եղավ պարզել ընդամենը այսքանը:

Խնդիրն այն է, որ այս պատմության մանրամասներն այնքան գաղտնի են պահվում, որ տպավորություն է ստեղծվում, թե այստեղ կան ազգային անվտանգությունը շոշափող հարցեր: Ո՞վ էր գնել կռունկը, ի՞նչ նպատակով, ինչո՞ւ էր ապամոնտաժում, ո՞ւր պետք է տեղափոխեր: Մեր այս եւ նմանատիպ այլ հարցերով դիմեցինք ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի տնօրեն Սամվել Երիցյանին: «Այդ հարցերը իմ իրավասություններից դուրս են»,-կարճ եւ հանրամատչելի պատասխան տվեց տնօրենը: Չնայած սրան, մեզ հայտնի դարձավ, որ ինչ-որ պահի այս կռունկը դարձել է «Թեժ ՀԷԿ» անունը կրող մի ընկերության սեփականություն: Համենայնդեպս, հենց այս ընկերությունից է կռունկը գնել դրա ներկայիս սեփականատերը՝ չինական «Հեյ Լոն Ջեն նահանգի ջերմաէներգոշինի 3-րդ տրեստ» կոչվող կազմակերպությունը:

«Թեժ ՀԷԿ» ընկերության հմայքն այն է, որ դրա ղեկավարը՝ Սամվել Զոհրաբյանը, 5-րդ բլոկի փոխտնօրեն Արա Ռուբինյանի խնամին է: Այստեղ կա մեկ այլ հմայք եւս: Խնդիրն այն է, որ չինական այս կազմակերպության վրա կռունկը վաճառվել է մի քանի անգամ ավելի թանկ գնով, քան աճուրդի վերջնական արդյունքն էր: Չինացիները դա գնել են մոտ 100 մլն դրամով: Պրն Զոհրաբյանի հետ մեր զրույցն ակնհայտորեն չստացվեց. «Բայց ինչո՞ւ է ձեզ հետաքրքրում այս գործարքը»,-այսպիսին էր նրա պատասխանը մեր հարցերին: Իրոք, ինչո՞ւ է հետաքրքրում, եթե,  վերջին հաշվով, մեզանում նման գործարքների պակաս չի զգացվում: Բայց՝ ահա թե ինչու: Ինչպես նշեցինք, կռունկն ընկել է ապամոնտաժման ժամանակ: Բայց կարեւորն այն է,  որ չինական ընկերությունն այս կռունկը գնել էր այլ տեղ տեղափոխելու համար: Եւ կռահեք, թե ուր եւ ինչ նպատակով:

Դե, իհարկե, կռունկը տեղափոխվելու է Թուրքիա: Բայց ամենաուշագրավը, թե ինչ շինարարության վրա է այն տեղակայվելու: Կռունկն աշխատելու է Էրզրումի մոտ կառուցվող հսկայական ջերմաէլեկտրակայանի շինարարության վրա: Այս ՋԷԿ-ի շինարարության կապալառուն նույն այդ չինական ընկերությունն է: Կարող է առաջին հայացքից սա զավեշտական թվալ: Իրականում սա ողբերգություն է եւ բոլորովին ոչ այն պատճառով, որ մեր կռունկը տանում են Թուրքիա: Պարզապես խնդիրն այն է, որ «Հրազդան ՊՇԷԿ»-ի հզորագույն՝ 5-րդ բլոկի կառուցումը հետապնդում էր բացառապես մի նպատակ՝ արտադրել էլէներգիա եւ վաճառել այլ երկրների՝ գլխավորապես Թուրքիային, որն ունի էլէներգիայի շատ մեծ դեֆիցիտ: Այս նպատակի իրագործումը չափազանց շահավետ էր լինելու Հայաստանի համար ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական տեսանկյունից:

Ընդ որում, հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Էրզրումում ՋԷԿ-ի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորվեց հենց նրանով, որ 5-րդ բլոկն այլեւս չի կառուցվելու: Եւ ներկայումս 5-րդ բլոկի սարքավորումները արտահանվում են Թուրքիա: Ի դեպ, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն իր ասուլիսի ժամանակ հպարտորեն նշեց, թե իրենք հասել են նրան, որ կռունկի ապամոնտաժման ժամանակ քանդված տանիքը նորոգելու են նրանք, ում մեղքով քանդվել է: Իրոք որ՝ հերոսական կեցվածք է: Ահա թե ազգային տեսանկյունից ինչ կարեւորագույն հարցերով է զբաղված մեր կառավարությունը: Չէ՞ որ ազգային խնդիրները մեր այս կառավարության համար առաջնահերթ է: Իսկ 5-րդ բլոկի տանիքը հենց այն առավելագույն ազգային խնդիրն է, որ ի վիճակի են լուծել մեր հայրենասեր իշխանությունները:  

Հ.Գ. Երեկ մեզ հայտնի դարձավ, որ օրերս «Հրազդան ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկում ապամոնտաժվել եւ իրանական համարներով մի քանի տասնյակ մեծ բեռնատարներով Հայաստանից դուրս են տարվել եւս երեք հզոր, այսպես կոչված՝ «կազլովոյ» կռունկներ: Բայց սա արդեն այլ պատմություն է: Պատմություն այն մասին, թե որքան ազգային են մեր իշխանությունները:

Հայկ Գեւորգյան

Տպել
1087 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված