ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կատարել դրամական փոխանցումներ սոցիալական ցանցերի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:

Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին: Նոր հնարավորությունների շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով: «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» ցանցերի միջոցով փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի: Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ iOS-ի և Android-ի համար բջջային հավելվածներում: Այն դեպքում, երբ փոխանցման արժույթը տարբերվում է քարտի արժույթից, ապա փոխանցման գումարը ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Օգտատիրոջն անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը, տվյալները հարցվում են ստացողից:

Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է գործել իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին, սեղմի «Ստանալ փոխանցումը» և մուտքագրի իր Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:

«Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանը այն օգտատիրոջ հետ, ում ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել «Գումար» կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։ Ստացողը կստանա հաղորդագրություն փոխանցումով, և նա կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:

Mastercard և Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչև 75 000 ռուբլի ընդհանուր գումարի չափով կատարած փոխանցումների համար միջնորդավճար չի գանձվում (ակցիայի շրջանականերում*): Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը 30 ռուբլի:

Տպել
4047 դիտում

Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. ԿԳ նախարարը բժշկական համալսարանում է

Այսօր ու վաղը կեսօրից հետո, գիշերը ՀՀ որոշ շրջաններում անձրեւ ու ամպրոպ է սպասվում

Հայաստան-ԵՄ, կրթական համագործակցության նոր հեռանկարներ. Սվիտալսկին ԿԳ նախարարությունում էր

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ուսումնասիրել ԱՄՆ-ում և ՀՀ-ում եկամտահարկի համաձայնագիրը

Գեղարքունիքում մեքենան բախվել է ծառին. կա 1 զոհ, 18, 19, 20-ամյա տղաները հիվանդանոցում են

Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցում են «Pariot» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի շուրջ

Գորիս քաղաքում ամբողջությամբ այրվել, մոխրացել է բնակելի տուն

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն