Նիկոլ Փաշինյանը պիտի սկսի Իջեւանից` նախ որպես ավագանու անդամ, հետո քաղաքապետ. Ա. Սահակյան

02/05/2017 schedule17:26

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է ասում, բայց ես խորհուրդ կտամ, որ սկզբից Նիկոլ Փաշինյանը մտածի այդ ճանապարհը անցնելու մասին, էն ճանապարհը, որ անցել է Տարոն Մարգարյանը: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պիտի սկսի Իջեւան քաղաքից, սկզբից որպես ավագանու անդամ փորձի, հետո փորձի որպես Իջեւանի քաղաքապետ». անդրադառնալով Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Տարոն Մարգարյանը մնացել է Ավանի թաղապետ՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այսօր այսպիսի հայտարարություն արեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանը երեւանցի է, ի՞նչ կարծիք ունի նրա մասին՝ Սահակյանն ասաց, որ խոսքը երեւանցի-չերեւանցի լինելու մասին չի. «Ես ասացի, որ ինչպես Տարոն Մարգարյանն է սկսել Ավանից, այնպես էլ Փաշինյանը պիտի սկսի Իջեւանից»:

Սահակյանը խոստովանել է, որ շատ բացասական է վերաբերում Տարոն Մարգարյանին ուղղված քննադատություններին, քանի որ երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում եւ համարում է, որ Տարոն Մարգարյանն իր խոստումները կատարել է ամբողջությամբ:

«Երեւանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծի համայնքից հասկացող մարդը, ոչ թե ձեր թված գործիչները (նկատի ունի Փաշինյանին ու Փոստանջյանին-խմբ.), մարդը պետք է որոշակի ճանապարհ անցած լինի այդ ծառայության մեջ»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ եթե չլիներ Տարոն Մարգարյանը՝ նա ընդհանրապես չէր մասնակցի ընտրություններին»:

Տպել
4093 դիտում

Ձյուդոյի ՀՀ առաջնության որակը լավացել է, խոստումնալից մարզիկներից 1-ը գուցե պատժվի. մարզիչ

Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

Անակնկալ ստուգումներ Երեւանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետեւանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ գործը, ուղարկել նոր քննության. Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)