«Չկա նման բան». Արման Սահակյանը՝ վարչապետի դիտողությունների մասին

Հնարավո՞ր է հրաժարվեք պատգամավորական մանդատից, որպեսզի Ազգային ժողով անցնի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արթուր Գեւորգյանը (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան). «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում իրեն ուղղված այս հարցին ի պատասխան՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ եթե իր քաղաքական թիմը որոշի, որ պիտի մնա գործադիրում՝ կմնա գործադիրում, եթե որոշի, որ պետք է գնա օրենսդիր մարմին, ուրեմն կլինի օրենսդիրում: Չնայած սրան՝ Սահակյանն ընդգծեց, որ իրեն ավելի հոգեհարազատ է գործադիրում աշխատանքը:

Սահակյանին բազմաթիվ օգտատերեր հարցեր էին ուղղել նաեւ այն մասին, թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մշտապես դիտողություններ անում: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը վստահեցրեց, որ ինքը բավական լավ աշխատանքային հարաբերություններ ունի վարչապետի հետ:  
«Շատ դեպքերում, նաեւ մեր լրատվամիջոցների միջոցով, տպավորություն է ստեղծվում, որ աշխատանքային քննարկումը դիտողություն է: Չկա նման բան: Մենք պարոն վարչապետի հետ բավական լավ աշխատանքային հարաբերություններ ունենք»,- հավելեց նա:

Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսած գումարների մասին՝ Սահակյանն ասաց, որ ծախսել են այնքան, ինչքան ՀՀԿ հիմնադրամն է հնարավորություն տվել: «Չեք գտնի մեկ մարդ, որ կարող է ապացուցել, որ ընտրակաշառքներով ենք առաջնորդվել»,- ընդգծեց Սահակյանը:  

Հարցին, թե ո՞ւր կլիներ ինքը, եթե Գալուստ Սահակյանն իր հայրը չլիներ՝ Արման Սահակյանն ասաց, որ ինքը կրկին կլիներ պետգույքի կառավարման վարչության պետը, քանի որ ինքն է իր ուղին հարթել:

Տպել
3698 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը