Փակ շուկան՝ կռիսանոց. երբ քաղաքապետին նշանակում են Սամվել Ալեքսանյանը, SAS-ի Արտակը(վիդեո)

Օրերս Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում Փակ շուկայի տարածքով անցնելիս այնտեղ եղած աղբակույտից լուսանկար էր հրապարակել:

Այսօր նույն այդ վայրում ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Փաշինյանը խոստովանեց, թե հույս ուներ լուսանկարի հրապարակումից հետո Երեւանի քաղաքապետարանը եւ Փակ շուկայի սեփականատերերը միջոցներ կձեռնարկեն այդտեղի հակասանիտարական վիճակը կարգավորելու համար:

Քաղաքապետի թեկնածուն այս համատեքստում հիշեցրեց, որ երբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը աղճատում էր Փակ շուկայի տեսքը եւ հանրությունը որոշակի ընդվզում ցուցաբերեց՝ նա լրագրողներին եւ հանրությանն ասում էր՝  բա, երբ Փակ շուկան կռիսանոց էր, ինչո՞ւ այն ժամանակ չէիք մտահոգվում Փակ շուկայի մասին:

Սրանով, ըստ Փաշինյանի, Ալեքսանյանն ուզում էր ասել, որ իր արածն ուղղված է նրան, որ Փակ շուկան կռիսանոց չլինի: Տեսանյութում ցուցադրելով շուկայի հետնամասում առաջացած աղբակույտերը՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց, որ դրանով պատմությունը չի ավարտվում.

«Այսօր բազմաթիվ անհատ ձեռներեցներ, փոքր ձեռնարկատերեր Երեւանի քաղաքապետարանի կողմից հսկայական տուգանքների են ենթարկվում՝ իրենց պատկանող տարածքների մերձակա հատվածները չբարեկարգելու, սանիտարական վիճակը չպահելու համար: Բայց, ինչպես տեսնում եք, Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտները նման վերաբերմունքի չեն արժանանում Տարոն Մարգարյանի կողմից: Ի դեպ, երեկ մենք Էրեբունի վարչական շրջանում էինք քարոզարշավ իրականացնում եւ զարմանալի է, թե էրեբունիի «Երեւան սիթիի» դիմաց աղբի ինչպիսի կուտակումներ կային: Մոտավորապես, նույն վիճակն էլ այնտեղ էր»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իր քաղաքապետ ընտրվելու պարագայում այդպիսի իրավիճակ ուղղակի լինել չի կարող:

«Ոչ միայն Սամվել Ալեքսանյանը, ով ուզում է լինի, կապ չունի, ինչ ուզում է լինի անունը: Նման իրավիճակ այս օբյեկտների շրջակայքում գոյություն ունենալ չի կարող: Երբ որ ես հայտարարում եմ, որ Տարոն Մարգարյանը կլանների սպասարկող քաղաքապետ է՝ նաեւ այս իրավիճակը նկատի ունեմ... Տարոն Մարգարյանն այնտեղ նշանակված է Սամվել Ալեքսանյանին, SAS-ի Արտակին, էն մեկին, էն մեկին սպասարկելու համար»,- հավելեց թեկնածուն:

Շարունակելով թեման՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ գույքահարկերի խնդրին: «Պետք է ստուգենք, թե Փակ շուկայի համար, «Երեւան մոլի» համար, «Դալմա գարդեն մոլի» համար, մասնավոր մյուս օբյեկտների համար ինչքան գույքահարկ է վճարվում: Ես կոչ եմ անում դրանց սեփականատերերին՝ հրապարակել ինչքան գույքահարկ են վճարում: Տեղեկություններ կան եւ դրանք հավաստի են, Երեւանի գույքահարկի բազայի տարեկան 15 միլիարդ դրամի թերագնահատում կա: Ինչպես Սամվել Ալեքսանյանի տունը թերգնահատել են այնպես, որ նա տարեկան 2-3 միլիոն դրամի փոխարեն 38 հազար դրամ է վճարում Երեւանի քաղաքապետարանին որպես գույքահարկ (ինչպես նշված է «Հետք» պարբերականում), այնպես էլ բազմաթիվ օբյեկտներ նման ճակատագրի են արժանացել եւ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա»,- նկատեց նա՝ վստահեցնելով, որ իր քաղաքապետ ընտրվելուց հետո Երեւան քաղաքի բյուջեն առնվազն 1.5 անգամ կավելանա նաեւ գույքահարկի իրական չափերի վճարման արդյունքում:

Եզրափակելով իր խոսքը եւ դիմելով երեւանցիներին՝ Փաշինյանն ասաց, որ նրանք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին պետք է ցույց տան, որ ուզում են ելք այդ կռիսանոցներից եւ ինքը կապահովի այդ ելքը:

 

Տպել
3212 դիտում

Հրաժարական է տվել Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը․ պատմական պահ է ՀՀ-ի համար

Հասկանալի պատճառներով դադար եմ վերցրել աշխատանքից․ Վահագն Թեւոսյանը մտնում է ընտրապայքար

Հայտնի է նորաստեղծ «Մենք» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը. ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը

Մանե Թանդիլյանը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին

Հայտնի է նորաստեղծ «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը

Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ինչպե՞ս է ազդում տեխնոլոգիական առաջընթացը կրթության մեթոդների վրա․ սեմինար Երեւանում

Սպառնացել եւ գումար է հափշտակել․ բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր․ ԱՄՆ-ում քննարկում են կաթոլիկ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների խնդիրը

Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի կոշտ գնահատականներին

ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

28-ամյա երիտասարդի Էլեկտրահարումը ՋՕ-ն եւ ՀԷՑ-ը իրար վրա են բարդում. քրեական գործ է հարուցվել

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

Շուրջ 10 մլն դրամի վնաս․ Մխչյանում ոռոգման ջրի խողովարկների ապօրինի միացումների դեպքով քրգործ է հարուցվել

Արցախի եւ Հայաստանի միջեւ առաջիկայում կկնքվի ռազմաքաղաքական դաշինք․ Բալասանյան

Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է թիվ 3 ընտրատարածքում

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները