Դպրոց. ինքնակառավարումը չի կայանում

03/05/2017 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 4-ի համարում

Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 141 դպրոցը, որ ուսումնական տարվա հենց սկզբից տնօրեն չունի, 3 օր առաջ կրկին փորձում էր տնօրենի ընտրություններ անցկացնել: Տնօրենի ընտրության փորձերը, սակայն, այս դպրոցում արդեն զավեշտի են վերածվում: Բանն այն է, որ դպրոցի կառավարման խորհուրդը, որն ընտրում է տնօրենին, բաղկացած է 5 հոգուց (2-ը՝ համայնքից, 2-ը՝ մանկավարժական խորհրդից, 1-ը՝ ծնողական խորհրդից): Տնօրենն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ՝ երեք տարի ժամկետով (տնօրեն կարող է առաջադրվել բարձրագույն կրթությամբ ցանկացած ոք): Ու արդեն մի քանի ամիս է՝ թաղապետարանը ցանկանում է դպրոցի տնօրենի աթոռին տեսնել իր թեկնածուին, իսկ մանկավարժական խորհուրդը, բնականաբար՝ իր:

Այսպիսով, դպրոցը լիովին զրկվել է արդար ընտրությունների ճանապարհով տնօրեն ունենալու հնարավորությունից: Դեռ ամիսներ առաջ մամուլը բազմիցս նշել է, որ թաղապետարանը ցանկանում էր ընտրություններում անցկացնել Սամվել Այդինյան անունով ոստիկանության աշխատակցի (օպերի) կնոջը՝ Հայկուշ Այդինյանին, որն, ըստ դպրոցի կոլեկտիվի, Նոր Նորքի թաղապետի ընտրությունների ժամանակ աշխատել էր գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանի օգտին: Բանը հասել էր այնտեղ, որ իրենց թեկնածուին անցկացնելու համար համայնքի ներկայացուցիչները չեն խորշել նույնիսկ սպառնալիքներից: Դպրոցում մեզ պատմեցին, որ վերջիններս զանգահարել են խորհրդի անդամներից մեկի ամուսնուն եւ սպառնացել, որ նրան աշխատանքից հեռացնել կտան, եթե նրա կինը չաշխատի իրենց թեկնածուի օգտին (բնականաբար, եթե համայնքի ներկայացուցիչները կառավարման խորհրդում երկուսն են, եւս մեկ ձայն մանկավարժական խորհրդից կամ ծնողական խորհրդից ունենալու դեպքում՝ թաղապետարանը կարող է անցկացնել իր թեկնածուին):

Այնուհետեւ սպառնացել են անգամ խորհրդի արդեն նախկին անդամ ֆիզկուլտուրայի ուսուցչին եւ այլն: Դպրոցի աշխատակազմի համառ պայքարից հետո, սակայն, համայնքի այս թեկնածուն դպրոցի համար կարծես թե այլեւս վտանգ չի ներկայացնում (թեեւ այս ընտրություններում Հայկուշ Այդինյանը կրկին առաջադրել է իր թեկնածությունը): Համենայնդեպս, դպրոցի կառավարման խորհրդի ընտրական նիստի ժամանակ, մեր ներկայությամբ, թաղապետարանի ներկայացուցիչը բացահայտ պաշտպանում էր տնօրենի թեկնածու Կարեն Շահնուբարյանին, որը նախկինում եղել է Նոր Նորքի թաղապետարանի ճանապարհաշինարարական վերահսկողության բաժնի պետը, իսկ այժմ անցել է այլ պաշտոնի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Ու թեեւ թաղապետարանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը նիստը սկսվելուն պես հայտարարում էր, որ գործող խորհուրդն անօրինական է (խորհրդի ներկայիս կազմն, ի դեպ, հաստատել է քաղաքապետ Երվանդ Զախարյանը), քանի որ խորհրդի անդամ, ծնողական կոմիտեի նախագահ Սուսաննա Եսայանը նախկին խորհրդի լուծարումից հետո չի վերընտրվել, սակայն նիստի կեսից հայտարարեց, որ եթե «Կարենն անցնի», իրենք աչք կփակեն եղած թերությունների վրա: Անգամ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության վերահսկողության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանի զարմանքից հետո թաղապետարանի ներկայացուցիչը կրկնեց իր այդ պնդումը: Ինչեւէ, այս անգամ եւս բանը բուն ընտրությանը չհասավ:

Բուռն եւ երկար քննարկումներից հետո որոշվեց նիստը հետաձգել անորոշ ժամանակով՝ մինչեւ կպարզվի, թե արդյո՞ք քաղաքապետը նույնը կթողնի խորհրդի ներկայիս կազմը, թե՞ կհանձնարարի կրկին նոր խորհուրդ ընտրել: Այսինքն, սա նշանակում է, որ մինչեւ ուսումնական տարվա վերջը դպրոցն այդպես էլ տնօրեն չունենա: Ահա այսպես, համայնքի ներկայացուցիչները տարվա սկզբից պարբերաբար տապալում են տնօրենի ընտրություններն ու խաղալիքի նման ամեն շաբաթ դպրոց տանում-բերում տնօրենի մյուս թեկնածուներին (նախկին նիստերը հիմնականում տապալվել են համայնքի ներկայացուցիչների բացակայության պատճառով):

Այս պահի դրությամբ թիվ 141 դպրոցի տնօրենի պաշտոնի համար առաջադրված են յոթ թեկնածուներ՝ Էմմա Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, որը դպրոցի հիմնական թեկնածուն է, Կարեն Շահնուբարյանը, որը թաղապետարանի թեկնածուն է, Հայկուշ Այդինյանը, որը օպերի կինն է, Աննա Թամազյանը, Թերեզա Գրիգորյանը եւ Մերուժան Մինասյանը: Այնինչ, նույն համայնքում գտնվող թիվ 62 միջնակարգ դպրոցում տնօրենի ընտրության ժամանակ առաջադրվել էր ընդամենը մեկ թեկնածու: Ոչ ոք այդպես էլ չէր համարձակվել իր թեկնածությունն առաջադրել դպրոցի գործող տնօրեն Գայանե Սողոմոնյանի թեկնածության հետ մեկտեղ, քանի որ նա ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի կինն է, եւ ի սկզբանե հասկանալի էր, որ ամեն ինչ արվելու է, որ ընտրության արդյունքում հենց նա էլ դառնա դպրոցի տնօրեն:

Կամ, ասենք, նույն համայնքի թիվ 135 դպրոցում, որտեղ տնօրեն էր ընտրվել Գարիկ Ներսիսյանը. Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, նախ, հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Գարիկ Ներսիսյանը կեղծիքներով է ընտրվել, սակայն մի քանի ամիս անց քաղաքապետը հաստատեց նրան այդ պաշտոնում: Մի խոսքով, թվում էր, թե դպրոցի տնօրենի պաշտոնն ընտրովի դարձնելուց հետո բացառվելու է կողմնակի որեւէ միջամտություն, իրականում, սակայն, դպրոցի տնօրենի պաշտոնը փաստորեն մնում է նշանակովի, քանի որ հիմնականում բոլոր դպրոցներում ընտրության արդյունքում կրկին անցնում են վերեւներում «ընտրված» մարդիկ: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
1096 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա