Երրորդ տարին անընդմեջ. պերմանենտ թշնամություն

03/05/2017 schedule15:18

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 4-ի համարում

Արդեն երրորդ տարին անընդմեջ Մամուլի ազգային ակումբը Հայաստանում մամուլի թշնամի հռչակեց Ռոբերտ Քոչարյանին: Երեկ ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ կազմակերպության վարչության անդամ Վարդան Վարդանյանը պազաբանեց, որ այս տիտղոսին Ռոբերտ Քոչարյանն արժանացել է երեք պատճառով՝ «ԶԼ մասին» հակաժողովրդավարական օրենքի նախագծի ընդունմանը մեծապես նպաստելու եւ այն ստորագրելու համար, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ բռնարարքներ իրականացնողներին չպատժելու եւ այդպիսով անպատժելության մթնոլորտի խրախուսման համար, իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանը միջազգային կազմակերպությունների կողմից որպես անազատ մամուլի երկիր գնահատականներին արժանացնելու համար:

Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մամուլի թշնամի կոչմանը արժանացավ նաեւ ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը բացատրեց, որ իրենք տիտղոսակրին որոշում են ակումբի անդամների ռեյտինգային քվեարկության միջոցով: Եւ այնպես է ստացվել, որ ակումբի 34 անդամներից քվեարկությանը մասնակցած 23 անդամների տված ձայներով Ռոբերտ Քոչարյանը եւ Հրանուշ Հակոբյանը ստացել են հավասար թվով ձայներ: Այս փաստը առավել քան զարմանք հարուցեց ասուլիսի մասնակիցների մոտ, որովհետեւ նրանց մեծ մասը համոզված էր, որ եթե ինչ-որ մեկն էլ պետք է լիներ երկրորդ մրցանակակիրը, ապա դա, անտարակույս,  ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանն է, որը  ապրիլի 13-ի գիշերը անձամբ է ղեկավարել լրագրողների ծեծը:

Տարօրինակ էր նաեւ Հրանուշ Հակոբյանին մամուլի թշնամի մրցանակին արժանացնելու պատճառաբանությունը՝ ԱԺ-ում «ԶԼ մասին» օրենքի ընդունմանը մեծապես աջակցելու, պատգամավորներից միջազգային կազմակերպությունների եզրակացությունները թաքցնելու, ըստ այդմ՝ օրենքի ընդունման ժամանակ նրանց ապակողմնորոշելու համար, ի պաշտոնե լրագրողների ազատ խոսքի դեմ բռնությունները չդատապարտելու համար: Եթե ՄԱԱ-ն այդքան դեմ էր հիշյալ օրենքին, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի մամուլի թշնամի ճանաչել արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանին, որը այդ օրենքի հեղինակն է: Ինչ վերաբերում է օրենքի ընդունմանը, ապա օրենքները ԱԺ-ում ընդունվում են ոչ թե հանձնաժողովի նախագահների, այլ կոալիցիայի որոշմամբ:

Երեկ հրապարակվեց նաեւ մամուլի թշնամիների մյուս հավակնորդների անունները, որոնք անհրաժեշտ ձայներ չհավաքելու պատճառով այդպես էլ չդարձան մրցանակակիր: Ըստ նվազող վարկանիշի, դրանք են՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ինչպես մյուս տարիներին, այս տարի եւս մամուլի բարեկամ մրցանակը որեւէ մեկին չտրվեց, թեեւ նշվեց հավակնորդների անուններ՝ Վիկտոր Դալլաքյան եւ ԱԺ «Արդարություն» խմբակցություն:

Ինչեւէ, ՄԱԱ ասուլիսի ավարտից հետո ՄԱԱ-ի, «Ա1+» հեռուստաընկերության, Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված երթը, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Մամուլի տան դիմացից շարժվեց դեպի Շառլ Ազնավուրի («Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքում) անվան հրապարակ, որտեղ տեղի ունեցավ հանրահավաք` ի պաշտպանություն խոսքի ազատության: Այս հանրահավաքին մամուլի թշնամու հավակնորդներից մասնակցում էր միայն Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մեր զրույցի ժամանակ, խոսելով մամուլի թշնամու կոչման հավակնորդ լինելու մասին, նա ասաց, որ ամենեւին էլ վատ չի զգում դրա համար, քանի որ «ԶԼ մասին» օրենքը, որը ընդունվել է ԱԺ-ի կողմից, եւ որը ինքը պաշտպանել է, համարում է լիբերալ եւ լրատվական դաշտում առկա հարաբերությունները կարգավորելու համար հարմար գործիք: Հանրահավաքում ի պաշտպանություն խոսքի ազատության ելույթ ունեցան ՄԱԱ-ի նախագահ Նարինե Մկրտչյանը, վարչության անդամ Նարինե Դիլբարյանը, Աշոտ Բլեյանը, Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքին մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հանրահավաքը աչալրջորեն հսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ «Մոսկվա» կինոթատրոնի ետեւում նստած էին մոտ 25 «կարմիր բերետավորներ»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1240 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին