Նորաշենի գյուղապետը հարցաքննվում է, մտերիմները զարմացած են՝ ո՞վ կարող էր կրակել նրա վրա

04/05/2017 schedule13:33

Արարատի մարզում երեկ երեկոյան հրազենային մի քանի վիրավորումներ ստացած Նորաշենի գյուղապետի վարորդ Կարեն Ղազարյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս մասին մեր զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը: Նա ասաց, որ հիվանդը իրենց մոտ է տեղափոխվել երեկ երեկոյան: Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներ է ստացել աջ ազդրի, ձախ սրունքի եւ ուսի շրջանում: «վիրահատվել է, այժմ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է, տեղափոխվել է հիվանդասենյակ»,- ասաց Մուրադյանը:

«Էրեբունի» ԲԿ մեր այցելության պահին Կարեն Ղազարյանը հարցաքննվում էր. քննիչները նրա սենյակում էին, իսկ ոստիկանության աշխատակիցները հսկողություն էին իրականացնում:

Կարեն Ղազարյանի ընկերը, որը չցանկացավ ներկայանալ, մեր զրույցում ասաց, որ Ղազարյանին հիվանդանոց է տեղափոխել հենց գյուղապետը՝ Նորիկ Գրիգորյանը: Ըստ նրա՝ Կարեն Ղազարյանը եղել է իր՝ ոչ թե գյուղապետի մեքենայով. նա գյուղապետի մոտ ընկերն է: Ընկերը պատմեց, որ Կարեն Ղազարյանը 33 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու որդի: Նա ասաց, որ Ղազարյանը անցած տարի է Ռուսաստանից վերադարձել Հայաստան՝ արտագնա աշխատանքի է եղել:

Հարցին, թե նա, կամ գյուղապետը որեւէ մեկի հետ լարված հարաբերությունների մե՞ջ են եւ  ի՞նչ իրավիճակ է գյուղում, վիրավորի ընկերը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ գյուղում միշտ էլ հանգիստ վիճակ է եղել: Թե ինչ հանգամանքներում է դեպքը եղել, եւ ովքեր են եղել կրակոցներ արձակած անձինք, Կարեն Ղազարյանի ընկերը չգիտեր, ասաց՝ չի էլ հասցրել դեռ տեսնել ընկերոջը:

Հարազատները մեզ փոխանցեցին, որ Կարեն Ղազարյանն այժմ չի ցանկանում խոսել լրագրողների հետ:

Նորիկ Գրիգորյանը մի քանի ամիս է, ինչ գյուղապետ է. 2016-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ ժամանակ ՀՀԿ-ական արդեն նախկին գյուղապետ Արտուշ Սարգսյանը մոտ 300 ձայնի տարբերությամբ պարտվել է անկուսակցական Նորայր Գրիգորյանին: 

Տեղեկացանք, որ Նորաշենի գյուղապետն այժմ Քննչական կոմիտեում հարցաքննության է:

Երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից դեպի Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանին տեղափոխող ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցներից տուժել է միայն վարորդը, գյուղապետը վնասվածքներ չի ստացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Տպել
4749 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել