Մոբիլիզացիա. հայկական լոբբին Երեւանում

04/05/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 5-ի համարում

«Օրեցօր մեր արտաքին քաղաքականության օրակարգը ընդլայնվում է, մարտահրավերները շատանում են, նույնիսկ, ես կարող եմ ասել, բարդանում են, քանի որ մեր տարածաշրջանում մրցակցությունն ավելացել է, եւ անհրաժեշտ է ողջ հայության ուժերը մոբիլիզացնել, որ կարողանանք դրական արդյունքների հասնել»: Աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի օգտին աշխատանքներ իրականացնող եւ այս օրերին Հայաստանում խմբված սփյուռքահայ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո երեկ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

Իսկ այդ մարդիկ, որոնց աշխատանքը, ըստ Վ.Օսկանյանի, անգնահատելի է ՀՀ արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման, ՀՀ-ի մասին արտերկրում կարծիքի ձեւավորման եւ ՀՀ-ին հատկացվող օգնությունների առումով՝ Հայաստանում են գտնվում, որպեսզի առաջին ձեռքից ինֆորմացիա ստանան Հայաստանի արտաքին քաղաքականության առաջ կանգնած խնդիրների, առաջնահերթությունների եւ ուղղությունների մասին, որոնցից  ՀՀ ԱԳ նախարարը առանձնացնում է հինգը՝ անվտանգություն, զարգացում, եվրոպական ինտեգրացիա, ԼՂ հարցի խաղաղ կարգավորում եւ մեր պատմական իրավունքների ու արժեքների պահպանում:

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է՝ սփյուռքում գործող այս կազմակերպություններն օպերատիվ կապի մեջ լինեն Հայաստանի հետ, տեղյակ լինեն վերջին  զարգացումներին, համապատասխան ինֆորմացիա ունենան, որպեսզի կարողանան արդյունավետ աշխատել: «Դատելով իրենց արձագանքներից եւ մեկնաբանություններից՝ շատ հարցերում նրանք ինֆորմացիա չունեին կամ լավ չէին հասկացել: Կարծում եմ՝ այս հանդիպման ընթացքում ամեն ինչ հստակեցվեց»,- երեկ հայտարարեց պարոն Օսկանյանը: Իսկ սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ, ԼՂ հիմնահարցը եւ Հայաստանին հատկացվող օտարերկրյա օժանդակությունների հարցը:

Ըստ սփյուռքից ժամանած հյուրերի, այդ հանդիպումն իրենց համար լուսավորչական է եղել հատկապես  Ջավախքի հարցի հետ կապված քննարկման առումով, քանի որ արտասահմանում այդ խնդրի սրության մասին պատկերացում եւ մեծ հետաքրքրություն չկա: Հայաստանում գտնվող սփյուռքահայ կազմակերպությունների ներկայացուցիչներից երեկ մենք փորձեցինք ճշտել, թե նրանք ինչպես են վերաբերում ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակին: Պետք է նշել, որ մեր զրուցակիցներին անհանգստացնում էր ոչ այնքան այն, թե ինչ է կատարվում Հայաստանում, այլ այն, թե դա ինչպես է անդրադառնում Հայաստանից դուրս իրենց գործունեության վրա:

«Շատ ցավալի է տեսնել, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ազդում է Հայաստանի միջազգային հեղինակության վրա եւ կարող է ազդել նաեւ ՀՀ-ի՝ զանազան ուժերի հետ ունեցած խոսակցությունների վրա: Ցավալի է, սակայն իրողություն է: Խնդրին պետք է մոտենալ երկխոսության գիտակցությամբ:  Համենայնդեպս, մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդի բարօրությունը եւ արդարության իրավունքը, քանի որ դրանք մեր գոյության ամենամեծ գրավականն են»,- մեր հարցին այսպես պատասխանեց «Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի» նախագահ Հիլդա Չոբոյանը:

«Հայ դատի հանձնախմբի Գերմանիայի մասնաճյուղի» ներկայացուցիչ Անդրանիկ Ազնավուրյանի պատասխանն էլ մեր հարցին այսպիսին էր. «Հայաստանի ներքին հարցերի նկատմամբ սփյուռքը բավական զգայուն է, մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանից դուրս ներկայացվում է, թե անկայուն երկիր է, եւ մենք, գիտակցելով Հայստանի անցուդարձերի իրական պատճառները, աշխատում ենք ճիշտ պատկերը ներկայացնել: Բոլոր այն հարցերը, որ այսօր որպես պատրվակ են ներկայացվում՝ սոցիալական եւ այլն, եւ այլն, թեկուզ տեղին են, բայց մեզ համար պատճառ չեն, որ երկիրն անկայուն դառնա, եւ այդպես էլ փորձում ենք ներկայացնել մյուսներին: Սոցիալական հարցերը Հայաստանին համապատասխան ժողովրդավարական կարգերով է պետք լուծել, եւ ոչ այնպես, ինչպես ընդդիմադիրները փորձում են հեղափոխական բնույթ տալ»:

Իսկ  ՌԱԿ ատենապետ Երվանդ Ազատյանը մեր զրույցում նշեց, որ Հայաստան գալով՝ ինքը չի տեսել այն սրությունը, որ ներկայացվում է սփյուռքի մամուլում: Պարոն Ազատյանը հույս հայտնեց, որ դա է իրականությունը, քանի որ հակառակը նշանակում է ականահարված՝ իրենց գործողություններին: Օրինակ, ինչպես պետք է ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները գնան ԱՄՆ կառավարությունից Հայաստանի համար օժանդակություն խնդրեն, եթե չկարողանան վստահեցնել, որ Հայաստանը կայուն երկիր է:

Նշենք, որ մեր հարցին սփյուռքահայ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներից միայն մեկը՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթեւոս Հախվերդյանը նշեց, որ Հայաստանում ստեղծված խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարական հիմունքներով, հատկապես որ՝ Հայաստանը ԵԽ անդամ է եւ համապատասխան պարտավորություններ է ստանձնել: Իսկ մյուսների համար կարեւոր է միայն, որ Հայաստանը լինի կայուն, ընդ որում՝ էական չէ, թե այդ կայունությունն ինչպիսի դրսեւորումներ կունենա, էականն այն է, որ Հայաստանի համար օգնություն խնդրելու իրենց աշխատանքներին հանկարծ ոչինչ չխոչնդոտի:

Աննա Հակոբյան

Տպել
990 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է