Բնականաբար՝ աննախադեպ. մի հերթական հաղթանակի պատմություն

04/05/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 5-ի համարում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որն ապրիլի վերջին Լոնդոնում մասնակցում էր Եվրոբանկի տարեկան համաժողովին, երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել լավատեսական լուրեր հայտնելու նպատակով: Այդպիսի լուրերի շարքին կարելի է դասել այն, որ ինչպես պրն Սարգսյանը հայտնեց՝ Եվրոբանկը ծրագրում է «չափազանց մեծ» վարկեր  տրամադրել Հայաստանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար: Մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահը մասնավորեցրեց, որ չափազանց մեծ ասելով՝ ենթադրվում է, որ այդ վարկերի ծավալը կարող է հասնել մոտ 100 մլն դոլարի: Այս լուրը, սակայն, լավատեսական է միայն առաջին հայացքից: Եւ ահա թե ինչու: Խնդիրն այն է, որ եվրոկառույցները խոստացել էին Հայկական ատոմակայանը փակելու դիմաց Հայաստանին, որպես փոխհատուցում, տրամադրել հենց այդքան գումար՝ էլեկտրաէներգիայի արտադրության այլ հզորություններ ստեղծելու համար:

Հնարավո՞ր է, որ ԿԲ նախագահի մատնանշած չափազանց մեծ վարկերը, որոնց տրամադրելու ծրագրերի մասին խոսել են Եվրոբանկում, հենց այն 100 միլիոնն է, որը Հայաստանը պետք է ստանա ատոմակայանի փակման դիմաց: «Թե ինչ քաղաքական ենթատեքստ կա, չեմ կարող ասել: Ես ատոմակայանի փակման շուրջ բանակցություններ չեմ վարել»,-մեր հարցին ի պատասխան ասաց Տիգրան Սարգսյանը: Սակայն, որպես քաջատեղյակ պաշտոնյա, ԿԲ նախագահը լիովին տրամաբանական է համարում այդ հարցը: Այսինքն, կարելի է հաստատ պնդել, որ Եվրոբանկի խոստացած «չափազանց մեծ» վարկերը հենց ատոմակայանի փակման դիմաց տրվելիք փոխհատուցումն են: Իսկ սա, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական տեղեկություն չէ:

Խնդիրն այն է, որ ժամանակին խոսքը ոչ թե վարկերի, այլ, այսպես ասենք՝ նվիրատվության, դրամաշնորհի կամ օգնության մասին էր: Եւ այդ դրամաշնորհով էլ պետք է ստեղծվեին փոխարինող հզորություններ: Իսկ թե ինչ տարբերություն կա դրամաշնորհների եւ վարկերի միջեւ, թերեւս՝ չարժե նշել: Սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարց է: Վերջին տարիներին մեր պաշտոնյաները ինքնավստահորեն հայտարարում էին, թե Եվրամիության պահանջը՝ ատոմակայանը շուտափույթ փակելու մասին, կկատարվի միայն այն դեպքում, երբ Հայաստանում արդեն շահագործման հանձնված կլինեն էլեկտրաէներգիայի արտադրության համարժեք հզորությունները:

Սակայն ներկայումս, կարծես, ամեն ինչ տանում է նրան, որ վերը նշված 100 միլիոնով հարցը լուծվի: Իսկ, ասենք, հիդրոէլեկտրակայան կառուցելու համար ներդրված յուրաքանչյուր մեկ միլիոն դոլարի արդյունքում ստացվում է մեկ մեգավատ հզորություն: Այս ցուցանիշն, ի դեպ, ԿԲ նախագահին են ներկայացրել մեր էներգետիկները: Այլ կերպ ասած, 400 մեգավատտ հզորությամբ ատոմակայանը փակելու համար մեր իշխանությունները կարող են Եվրոբանկից ակնկալել միայն մոտ 100 մեգավատտ հզորության փող, այն էլ՝ վարկի տեսքով: Սա մեր արտաքին քաղաքականության հերթական «հաղթանակներից» պետք է համարել:

Հայկ Գեւորգյան

Տպել
1105 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը