Ճանապարհների նորոգման համար ավելի շատ գումար է հատկացվել, բայց վիճակը ավելի վատ է

Հանրապետական նշանակության ավտոճանապարհների ներկայումս գտնվում են շատ վատ վիճակում: Գոնե վերջին տարիներին` ձմեռվանից հետո վիճակը այսքան վատ չի եղել: Այդ են վկայում նաեւ սոցիալական ցանցերում օգտատերերի սուր գնահատականները:

Այս տարվա պետական բյուջեով «Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհերի ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում» ծախսային հոդվածով հատկացված է 7 միլիարդ 449 միլիոն դրամ: Ինտերակտիվ բյուջեի տվյալներով` այս պահին ծախսվել է այդ գումարի միայն 18 տոկոսը, կամ 1 միլիարդ 350 միլիոն դրամ: Զուտ ժամանակագրական իմաստով տարվա 35 տոկոսն արդեն անցել ենք: Այլ կերպ ասած ճանապարհների վրա կատարվող ծախսը ետ է մնում ժամանակից: Թե որն է սրա պատճառը, դժվար է ասել:

Նկատենք որ չնայած այս տարվա պետական բյուջեով բազմաթիվ այլ ծախսային հոդվածներին հատկացվել են ավելի քիչ գումարներ, քան անցած տարվա բյուջեով, վերը նշված հանրապետական նշանակության ճանապարհների շահագործման ծախսերը ավելացվել են: 2016 թվականին նույն` «Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհերի ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում» ծախսային հոդվածով հատկացվել էր 6 միլիարդ 256 միլիոն: Փաստորեն, այս տարվա համար 1 միլիարդ դրամով ավելի գումար է հատկացվել քան անցած տարի էր:

Տպել
1968 դիտում

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան