Կարեն Անդրեասյանը դուրս է եկել «Համախմբում» կուսակցությունից, նա աշխատում է բանկում

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը, ով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտարարում էր, թե իր համար անընդունելի է, որ իրենց կուսակցության մասնակցությամբ ձեւավորված դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դուրս է եկել կուսակցությունից:

Այս մասին այսօր մեզ հետ զրույցում հայտնեց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ կուսակցությունից դուրս գալու դիմումը գրել է դեռ փետրվարին: 

Անդրեասյանն ասաց, որ բանկի աշխատանքը ստացվել է, ամեն ինչ նորմալ է: «Գրում են, որ արտագաղթելու եմ, նման բան չկա, ես Հայաստանում եմ»,- հավելեց նախկին ՄԻՊ-ը: Նա չցանկացավ ասել բանկի անունը՝ ընդգծելով, որ քանի որ մասնավոր աշխատանք է՝ պարտադիր չի համարում հրապարակելը:

Մեր այլ հարցերի Կարեն Անդրեասյանը չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե ժողովրդին ասելիք չունի:

Փետրվարին մեր զրույցում Անդրեասյանն ասել էր, որ դեռ չի մտածել կուսակցությունից դուրս գալու մասին, բայց դաշինքում չի լինելու: «Կուսակցության իմ շատ գործընկերների դեռ շարունակում եմ հարգել եւ իրենց հետ կապված սկզբունքներից դժգոհություն դեռ չունեմ: Բայց իրենց որոշման հետ համաձայն չեմ, հետեւաբար դաշինքի հետ է իմ խնդիրը, ոչ թե բուն կուսակցության»,- ասել էր Անդրեասյանը:

Նա հայտարարել էր, թե համաշխարհային մասշտաբի խոշոր բանկերից մեկից առաջարկ է ստացել լինել Վրաստանում իրենց բանկի տնօրենների խորհրդի անդամ: 

Տպել
3770 դիտում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է