Մեզ հետապնդող մեքենան երեք օր շարունակ մեր համայնքում էր. գյուղապետը մանրամասներ է պատմում

04/05/2017 schedule18:40

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորիկ Գրիգորյանը, որի ուղղությամբ երեկ անհայտ անձինք կրակել էին, պնդում է, որ թշնամիներ չունի, չգիտեի ովքեր են փորձել սպանել իրեն:

Մեր զրույցում նա պատմեց, որ երեկ` ժամը 18:30-ին, համայնքապետարանում աշխատանքը վերջացրել եւ Կարեն Ղազարյանի հետ տուն գնալիս է եղել, երբ ճանապարհին նկատել է իրենց հետապնդող ռուսական համարանիշներով սպիտակ մեքենա. «Մեքենան մեր հետեւից եկավ, աբգոն էր անում, փորձում էր մեզ ամեն գնով կանգնեցնել: Մենք չէինք կանգնում, հասկանում էինք՝ ինչ-որ բան էն չի: Հենց տեսան չենք կանգնում, ձեռքով անընդհատ ասում էին կանգնի, կանգնի, էլի չէինք կանգնում, ես ընկերոջս ասում էի քշի: Էդ ընթացքում մեքենան հավասարվեց մեզ ու սկսեց կրակել»,- պատմեց գյուղապետը: Հարցին, թե այդ մեքենան առաջին անգա՞մ է տեսնում, Նորիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես համայնքում այդ մեքենան երկու, երեք օր տեսել եմ: Մեքենայի համարները իրավապահ մարմինների մոտ կա, սպիտակ մեքենա ա : 2-3 րոպե ա տեւել էդ ամեն ինչը»,- ասաց նա:

Հարցին, թե նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Արտուշ Սարգսյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է, գյուղապետն ասաց, որ իր հետ լավ հարաբերություններ ունի, նախորդ օրն էլ երկուսով կնունքի արարողության են մասնակացել: Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ, ո՞ւմ է կասկածում, Նորիկ Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ էլ կասկածում, թշնամի չունեմ, որ մտածեմ ինչ-որ մեկին վատություն եմ արել, պատասխանում են, չգիտեմ, չեմ կողմնորոշվում: Իրավապահ մարմինները զբաղվում են, ամեն ինչ կպարզեն, կգտեն էլի»:

Նորիկ Գրիգորյանը մի քանի ամիս է, ինչ գյուղապետ է. 2016-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններ ժամանակ ՀՀԿ-ական արդեն նախկին գյուղապետ Արտուշ Սարգսյանը մոտ 300 ձայնի տարբերությամբ պարտվել է անկուսակցական Նորայր Գրիգորյանին: 

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վերին Արտաշատից դեպի Արտաշատ տանող ավտոճանապարհին անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանին տեղափոխող ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցներից տուժել է միայն վարորդը, գյուղապետը վնասվածքներ չի ստացել: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Հրազենային վնասվածք ստացած 33-ամյա Կարեն Ղազարյանը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տպել
12918 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան