«Թշնամական ձեռքի» կերպար է ստանում միմիայն այն կոռուպցիան, որն ասոցացվում է Ադրբեջանի հետ

05/05/2017 schedule13:30

Ապրիլի 23-ից Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ կապված ադրբեջանական խնձորի ներկրման հետ: Բոլորին հայտի այս պատմությունն իր գագաթնակետին հասավ երեկ, երբ պարզվեց, որ այդ խնձորների ներկրումը զուգորդվել է մի ահռելի կոռուպցիոն սխեմայով և քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործություններով:

Մասնավորապես, ինչպես հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում եւ ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Արդյունքում, ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են Հայաստանի Հանրապետություն:

ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւս հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Մաքսանենգություն

Կարծես, բոլորը գիտեին, որ Հայաստանի մաքսային մարմիններում համատարած է կոռուպցիան և մաքսանենգ ճանապարհով ապրանք ներմուծելը առանձնապես դժվար չէ, եթե պատրաստ ես կաշառք վճարել: Սակայն արի ու տես, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետական եկամուտների կոմիտեն ինտենսիվ քննություն արեցին միմիայն այն ժամանակ, երբ հայտնվեցին ադրբեջանական խնձորները:

Հայաստանում վաճառվող բազմաթիվ ապրանքատեսակների մեծամասնությունը հանրապետություն է ներմուծվում մաքսանենգ ճանապարհներով, սակայն դա համարյա երբեք չի հուզել իրավապահներին... Ավելին, որոշ ապրանքների պարագայում այդօրինակ ներկրումները վերագրվում են գեներալական ուսադիրներով մարդկանց:

Այսինքն, եթե խնդրո առարկա խնձորների վրա գրված չլիներ, որ դրանք ադրբեջանական ծագում ունեն, այդ հանցավոր սխեման կշարունակեր գործել:

Պանամական օֆշորներ

Նման մի վառ օրինակ էր պանամական օֆշորների սկանդալում հայտնված Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ով հրաժարական տվեց միմիայն այն ժամանակ, երբ ցուցակում իր կողքը հայտնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այլ կերպ ասած, եթե Իլհամ Ալիևը չհայտնվեր, այսպես կոչված, պանամական թղթերի սկանդալում, ապա մեր ԴԱՀԿ ծառայությունը կշարունակեր ղեկավարել «պանամական օֆշորների գեներալը»:

Տանկերի վառելիքը

Նույնը վերաբերում է անգամ զինված ուժերի կոռուպցիային: Ամբողջ երկիրը գիտեր, որ բանակում վառելիք գողանալը «մոդա» է, բայց իշխանությունները մերժում էին բոլոր մեղադրանքները, քանի դեռ Ադրբեջանը չսանձարձակեց անցյալ տարվա քառօրյա պատերազմը: Միայն այդ դեպքերից հետո կոռուպցիոն մեղադրանքներով արդարադատության առջև կանգնեցին որոշ բարձրաստիճան սպաներ, շատերը կորցրեցին «յուղոտ» պաշտոնները, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակավ ընդունեց, որ զրահատեխնիկան վառելիքի խնդիր է ունեցել:

Այսինքն, եթե Ադրբեջանը չսանձարձակեր ռազմական ագրեսիան և չգրավեր որոշ տարածքներ, ապա, հավանաբար, զինված ուժերում առկա կոռուպցիան չէր նվազի:

Կոռուպցիան թշնամի չէ

Անշուշտ, կարելի է այս բացահայտումների համար հեգնական շնորհակալություն հայտնել Ադրբեջանին… Բայց եթե հարցին առավել լուրջ մոտենանք, ապա կհասկանանք, որ սա արդյունք է այն հանգամանքի, որ Ադրբեջանը հանրության աչքերում ամբողջությամբ թշնամու կերպար ունի, իսկ կոռուպցիան՝ ոչ:

«Թշնամական ձեռքի» կերպար է ստանում միմիայն այն կոռուպցիան, որն ասոցացվում է Ադրբեջանի հետ: Իսկ այն կոռուպցիան, որը տարիներ շարունակ քանդում է պետությունը, բայց կապված չէ Ադրբեջանի հետ՝ ոչ:

Դանիել Իոաննիսյան

Տպել
2526 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)