«Ամենալավ նորությունն էր». հնգյակի հայրը տեղեկացել է Մայր աթոռի նվիրած բնակարանի մասին

05/05/2017 schedule14:16

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:

«Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

armtimes.com հետ զրույցում հնգյակի հայրը՝ Վարդան Կարապետյանն ասաց, որ իրեն զանգահարել եւ հայտնել են բնակարանի մասին լուրը, շատ ուրախացել է, բայց դեռ չի հասցրել ճշտել որտե՞ղ է այն գտնվում: 

«Ամենալավ նորությունն էր ինձ համար, առաջնային խնդիրը տան խնդիրն էր, եթե դա էլ լուծվեց, արդեն խնդիր չենք ունենա»,- ասաց նա: Խոսելով այլ նվերների մասին՝ երեխաների հայրը նշեց, որ երկու տարբեր անհատներ մեկական օրորոց են խոստացել նվիրել. «Սկզբնական շրջանում երկու հատը ինձ թվում է լրիվ բավարար է, որ 5-ն էլ տեղավորվեն»,- կեսկատակ հավելեց նա:

Նա հերքեց համացանցում տարածվող տեղեկությունները Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Վլադիմիր Պուտինի կողմից արված նվերների մասին: 

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 4:00-ին մոտ, Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ 1 տղա: Երեխաների ծնողները մեր թղթակցին հայտնել էին, որ ապրում են հանրակացարանում, բնակարանի խնդիր ունեն:

Տպել
23052 դիտում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը

«Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում