Սեւին սապոնն ինչ անի... ԵԽ-ից վտարվելն անխուսափելի է դառնում

05/05/2017 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 6-ի համարում

Ապրիլի 28-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի վերաբերյալ բանաձեւը միանշանակորեն չընկալվեց հայ հանրության եւ իշխանությունների կողմից: Սակայն մենք այսօր ոչ թե բանաձեւին տրված գնահատականները կներկայացնենք, այլ բանաձեւում նշված պարտավորությունների կատարման ընթացքը: Դա հնարավորություն կտա հասկանալու՝ ինչ է դավաճանությունը, եւ ում կարելի է այդ պիտակը կպցնել, որն է այն ուժը, որը փորձում է Հայաստանին ԵԽ անդամությունից զրկելու հող ստեղծել եւ այլն:

Բանաձեւի 9-րդ կետում, որ վերնագրված է` «Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին», մեր իշխանություններին ուղղված մի շարք հորդորներ են շարադրված: Դրանցից «ա» կետը շարադրված է այսպես. «Թույլ տալ խաղաղ հանրահավաքներ եւ զերծ մնալ հետագա այնպիսի գործողություններից, որոնք օրենսդրորեն կամ գործնականում կհանգեցնեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող հավաքների ազատության չարդարացված սահմանափակումների»: Բանաձեւի ընդունումից ընդամենը 1-2 օր անց տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, անտեսելով ԵԽ այս պահանջը, ընդդիմության մայիսի 4-ի հանրահավաքի վերաբերյալ դիմումին պատասխանել է, որ այն «նպատակահարմար չի համարում»:

Կարծում ենք՝ Եվրախորհրդում, որտեղ ուշիուշով հետեւում են հայաստանյան դեպքերին եւ իշխանությունների հետագա քայլերին, այդպիսով արձանագրեցին «ա» կետի պահանջի խախտումը: Հաջորդ՝ «բ» կետով ԵԽ-ն պահանջել էր «Երաշխավորել ազատ տեղաշարժվելու իրավունքը Հայաստանում»: Մայիսի 3-ի հանրահավաքի նախօրեին արձանագրվեց, որ ճանապարհները կրկին փակվել են, եւ մարդիկ Երեւան են ժամանել մեծ դժվարություններով՝ հաղթահարելով ոստիկանական արգելքները: «Գ» կետում ԵԽ-ն պահանջել էր «թափանցիկ եւ վստահելի ձեւով անհապաղ հետաքննել վերջին իրադարձությունների ընթացքում արձանագրված միջադեպերը եւ մարդու իրավունքների ոտնահարումները, այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ իրականացված բռնությունները եւ Վեհաժողովին տեղեկացնել ստացված տվյալների եւ պատասխանատու անձանց հանդեպ հնարավոր դատական գործողությունների մասին»:

Առայսօր լրագրողների, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի նկատմամբ ոտնձգություն կատարողները չեն հայտնաբերվել, չեն պատժվել, «սափրածգլուխներից» ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել (ապրիլի 5-ի դեպքերից անցել է ուղիղ 1 ամիս, իսկ դատախազությունը համառորեն փնտրում եւ չի գտնում այն անձանց, ում լուսանկարները բազմիցս տպագրվել են թերթերում), թերթերի ֆոտոխցիկները չեն վերադարձվել, խաղաղ ցուցարարների նկատմամբ արգելված պատժամիջոցներ կիրառած ոստիկանները պատասխանատվության չեն կանչվել: Մյուս՝ «դ» կետում ԵԽ-ն պահանջել է «անհապաղ ազատ արձակել հանրահավաքներում մասնակցելու համար ձերբակալված անձանց եւ անհապաղ դադարեցնել վարչական կալանքների պրակտիկան եւ համապատասխանաբար փոփոխել Վարչական իրավախախտումների օրենսգիրքը»:

Մեզ թվում էր, որ սա ամենահեշտ պահանջն է, որի կատարումը հնարավորություն կտա լիցքաթափելու երկրում առճակատման մթնոլորտը, նաեւ ցույց տալու Եվրախորհրդին, որ պատրաստակամ են կատարել նրա պահանջները: Սակայն երեկվա դեպքերը ցույց տվեցին, որ այս իշխանությունը որոշել է շարունակել առճակատումը՝ այս անգամ նաեւ Եվրախորհրդի եւ միջազգային հանրության հետ: Անգամ  Հայաստանի վտարման հեռանկարը Եվրախորհրդից՝ նրանց չի մտահոգում, քանի որ սեփական աթոռները պահպանելու միակ միջոցը տեսնում են ուժի չպատճառաբանված ցուցադրության մեջ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել մայիսի 4-ի միտինգին հաջորդած ձերբակալությունները, ապա՝ գիշերային դատավարությունները, որոնց ժամանակ դատարանները, ձեւացնելով, թե ԵԽ բանաձեւը չի եղել, վարչական կալանքների են ենթարկել հանրահավաքի 30-ից ավելի մասնակիցների:

Առնվազն տարօրինակ են հնչում գլխավոր դատախազի նախօրեին տրված բացատրությունները, թե հանրահավաքների մասնակիցները վարչական կալանքների չեն ենթարկել՝ պատժվել են հասարակական կարգը խախտողները եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տվողները: Երեկ իր ասուլիսում մի նոր հայտնագործություն արեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ դրանք անվանելով «ոչ թե վարչական, այլ դատական կալանքներ», քանի որ տրվում են դատարանների կողմից եւ կապ չունեն նախկին՝ խորհրդային վարչական կալանքների հետ, որոնք տալիս էին ոստիկանները: Նրա կարծիքով՝ ԵԽ բանաձեւի մեջ ոչ հստակ կամ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ կան, ինչը չհասկանալու արդյունք է:

Դժվար է պատկերացնել, որ մեկ տարվա ընթացքում (ԵԽ-ն վարչական կալանքների պրակտիկան դադարեցնելու կոչեր անում է 2003-ի գարնանից)  մեր իշխանությունը չի կարողացել ԵԽ-ին բացատրել իր դիրքորոշումը: Ավելի հավանական է, որ ԵԽ-ն պարզապես չի ընդունում այս պատճառաբանությունը՝ դա համարելով իրականության խեղաթյուրում՝ հայավարի ֆռռացնելու եղանակով: Բանաձեւի «դ» կետի պահանջի կատարման վերաբերյալ արդարադատության նախարարը օրիգինալ պատկերացում ունի. նա կարծում է, որ մենք ընդամենը պետք է արագացնենք վարչական պատասխանատվության հարցի օրենսդրական կարգավորումը: «Դ» կետի կոպիտ խախտման մեկ այլ օրինակ՝ վերաքննիչ դատարանը մերժել է Վաղարշակ Հարությունյանի կալանքը վերացնելու պահանջը:

Ընդ որում, դատարանը 1 օր հետաձգելով հարցի քննարկումը՝ հավանաբար հույս է ունեցել, որ կկարողանա համոզել «վերեւներին», որ ճիշտը այս հարցում ԵԽ պահանջը կատարելն է, մանավանդ որ՝ Վ.Հարությունյանի մեղքը հաստատող ապացույցներ՝ որպես այդպիսիք չկան: Սակայն գործող իշխանությունները փաստորեն որդեգրել են Եվրոպական կառույցների հետ կոշտ առճակատման ուղին եւ որոշել են ոչ մի սանտիմետր չնահանջել: Վերջին՝ «զ» կետում ԵԽ-ն պահանջել էր «ստեղծել արդար պայմաններ լրատվամիջոցների բնականոն գործառնության համար, հատկապես հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր եւ մասնավորապես «Ա1+»-ին հեռուստաալիք տրամադրելու առնչությամբ»:

Այս ուղղությամբ եւս  իշխանությունը դեռեւս քայլ չի արել: Եթե թվարկվածին ավելացնենք նաեւ, որ չնայած ԵԱՀԿ, ԵԽ, Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականներին, որ «Հանրահավաքների, ցույցերի, երթերի մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին եւ մարդու իրավունքները «չափազանց սահմանափակող է», այն, այնուամենայնիվ, շտապ ընդունվեց եւ ստորագրվեց Ռ. Քոչարյանի կողմից, կնշանակի՝ ՀՀ իշխանությունները խորապես թքած ունեն Եվրախորհրդի էլ, նրա անդամության վրա էլ: Եւ Հայաստանն անշեղորեն տանում են դեպի միջնադար՝ անխուսափելի դարձնելով ԵԽ անդամությունից զրկումը:

Արմինե Օհանյան

Տպել
1402 դիտում

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո