Իսկ շնչել կարելի՞ է. ընդդիմությունը չի ենթարկվի օրենքին

05/05/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 6-ի համարում

Չնայած ԵԽԽՎ թիվ 1374 արդեն հայտնի բանաձեւում արձանագրված է, որ Հայաստանի խորհրդարանում շրջանառության մեջ դրված «Ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրինագիծը» Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կողմից գնահատվել է չափազանց սահմանափակող: Չնայած ԵԱՀԿ փորձագետ Ջերեմի Մակ Բրայդը, օրենքի նախագծի վերաբերյալ իր նկատառումներում նշել է, որ  օրենքի  նախագծից պարզ է դառնում, որ Հայաստանում ոչ այնքան բարենպաստ վերաբերմունք կա ցույցերի նկատմամբ, երեկ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի նախագիծը: Այսպիսով, արդեն իսկ իրենց հաջորդ՝ ապրիլի 14-ի հանրահավաքն ընդդիմությունը պետք է անցկացնի այս օրենքի տառին համապատասխան: Իսկ ի՞նչ է  դա նշանակում:

Դա նշանակում է, որ հանրահավաք անցկացնելու համար այսուհետ զանգվածային միջոցառման կազմակերպիչները պետք է միջոցառման որոշված օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ միջոցառման մասին իրազեկեն լիազոր մարմնին: Եթե զանգվածային միջոցառումը տեղի է ունենալու Երեւանում, ապա գրավոր իրազեկումը պետք է ուղարկվի Երեւանի քաղաքապետին: Իհարկե, օրենքի նախագծի դեռ առաջին ընթերցման ժամանակ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները որպես ժողովրդավարության հաղթանակ արձանագրեցին, որ այսուհետ զանգվածային միջոցառում անցկացնելու համար պետք չէ համապատասխան արտոնում ստանալ, այլ բավարար է միայն իրազեկումը, սակայն, մանրամասն ծանոթանալով իրազեկման մերժման դրույթին՝ հասկանալի է դառնում, որ լիազոր մարմինը բազմաթիվ մտացածին պատճառներով կարող է մերժել զանգվածային միջոցառման անցկացումը:

«Լիազոր մարմինը զանգվածային միջոցառումը կարող է արգելել, եթե տվյալ օրը, նշված ժամին, նշված վայրում անցկացվում է մեկ այլ զանգվածային միջոցառում: Եթե առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, նշված ժամին եւ նշված վայրում միջոցառման անցկացումը իրական վտանգ է սպառնում այլ անձանց կյանքին կամ առողջությանը: Եթե անցկացվող երթի պատճառով կկազմալուծվի տվյալ բնակավայրի կամ միջպետական ճանապարհների երթեւեկությունը: Եթե նշված վայրի անմիջական մոտակայքում նույն օրը եւ նույն ժամին տեղի է ունենալու կազմակերպչին ընդդիմադիր անձանց կողմից անցկացվող զանգվածային հրապարակային մեկ ուրիշ միջոցառում, եւ առկա են հավաստի տվյալներ՝ ընդդիմադիր ուժերի ընդհարման իրական վտանգի վերաբերյալ: Կամ՝ եթե զանգվածային միջոցառումը հետապնդում է օրենքով արգելված նպատակներ», - սա օրենքի այն կետն է, որը սահմանում է զանգվածային միջոցառման արգելման դրույթները:

Բնականաբար, որեւէ լիազոր մարմնի համար պրոբլեմ չի կարող լինել իրենց անհաճո զանգվածային միջոցառումը արգելելու համար՝ վերոնշյալ դրույթներից որեւէ մեկը կյանքի կոչել: Իհարկե, իրազեկման մերժումը կազմակերպիչը կարող է 24 ժամվա ընթացքում բողոքարկել դատարանում, սակայն չենք կարծում, որ որեւէ կազմակերպիչ նման թիթիզ քայլի դիմի՝ հրաշալի հասկանալով, թե իրականում ում կցորդն են հայաստանյան բոլոր ատյանների դատարանները: Բավականին ուշագրավ է նաեւ օրենքի այն դրույթը, որը սահմանում է, թե որտեղ չի կարելի անցկացնել զանգվածային միջոցառումներ:

Չի կարելի անցկացնել ՀՀ կառավարության սահմանած պետական, հատուկ կարեւորագույն նշանակության օբյեկտների տարածքներում  եւ այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա, չի կարելի անցկացնել մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում եւ այդ տարածքներից 150 մետրից պակաս  հեռավորության վրա՝ դրանցում այլ միջոցառումների անցկացման ժամանակ: Ինչպես արձանագրում են ԵԱՀԿ փորձագետները. «Ինչո՞ւ պետք է մշակութային, մարզական տարածքներում կամ դրանցից 150 մետրից պակաս  հեռավորության վրա անցկացվող միջոցառումներն ի սկզբանե վեր դասվեն հավաքների ազատության  սահմանադրական իրավունքից»:

Բացի դրանից, նույն ԵԱՀԿ-ի գնահատմամբ՝ վստահաբար կարելի է ասել, որ Երեւանի  կենտրոնում  երբեւէ հրապակային միջոցառում անցկացնել հնարավոր չի լինելու, քանզի Կենտրոնում են տեղակայված հատուկ եւ պետական նշանակության բազմաթիվ օբյեկտներ: Ինչ վերաբերում է կոնկրետ մշակութային օբյեկտներին եւ մասնավորապես՝ օպերայի թատրոնին հարող Ազատության հրապարակին, ուր ավանդաբար անցկացվում են հանրահավաքներ, ապա  իշխանություններին ոչ հաճո հանրահավաքն արգելելու համար, այլ արգելող դրույթներից բացի, կարող է գործել նաեւ ամենաանշառը՝ տվյալ օրը օպերային թատրոնում կազմակերպել մշակութային միջոցառում: Եւ քանի որ արդեն իսկ սկսվում է հյուրախաղերի սեզոնը, կարելի է արձանագրել, որ օպերայի թատրոնի բեմը գրեթե ոչ մի օր առանց մշակութային միջոցառման չի մնալու:

Ինչեւէ, օրենքում բազմաթիվ են դրույթները, որոնցով ցանկացած հանրահավաք, զանգվածային միջոցառում կարելի է դարձնել կա՛մ խիստ կառավարելի, կա՛մ պարզապես արգելել եւ դադարեցնել դրանց անցկացումը՝ բացառապես օրենքի սահմաններում: Սակայն ամենաուշագրավն այն է, որ երեկ «Արդարություն» դաշինքից մեզ փոխանցեցին, որ ընդդիմությունը չի պատրաստվում ենթարկվել այդ օրենքին: «Կա միջազգային կոնվենցիա, որը սահմանում է մարդու իրավունքները, որը բարձր է օրենքից: Ուստի, մենք չենք պատրաստվում ենթարկվել հակաժողովրդավարական այդ օրենքին, որի շուրջ լուրջ վերապահումներ ունեն միջազգային կառույցները»,- ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1273 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն