Բայց՝ մեզ հայ են ասում. մենք ենք, թույլ ենք

05/05/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 6-ի համարում

Այսօր Երեւանում կբացվի Համաշխարհային հայկական կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանության խնդիրներին նվիրված գիտագործնական կոնֆերանսը: Այս առթիվ երեկ «Երեւան» հյուրանոցում մամուլի ասուլիս էին հրավիրել կոնգրեսի նախագահ, ռուսաստանցի հայտնի գործարար Արա Աբրահամյանը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, պրոֆեսորներ Յուրի Բարսեղովը, Ռիչարդ Հովհաննիսյանը եւ այլք: Գիտաժողովի նպատակը, ինչպես բացատրեց Անդրանիկ Միհրանյանը, մի ռազմավարական ծրագիր մշակելն է, որով «քաղաքական հիմքեր կդրվեն այն հարցերի շուրջ, որոնք այսօր բաժանում են Հայաստանը եւ Թուրքիան»: Ըստ Միհրանյանի, այդ հարցերը վերաբերելու են հայ-թուրքական սահմանի բացմանը, տարածքային պահանջներին, փոխհատուցման խնդրին, ցեղասպանության ճանաչմանը եւ այլն:

Եւ այդպիսի ծրագիր մշակելուց հետո դա կարող է հիմք դառնալ հայկական բոլոր կազմակերպությունների եւ ՀՀ ԱԳՆ-ի գործունեության համար: Կարելի է ենթադրել, որ այս ծրագրի հիմքում կարող է դրվել Բարսեղովի՝ երեկ ներկայացրած նոր թեզը. «Հայաստանը որպես պետություն ժամանակին, երբ չկային ոչ մի Ադրբեջան եւ ոչ մի Թուրքիա, հանդես էր գալիս իբրեւ միջազգային իրավունքի ամենաառաջատար նորմերի ստեղծման նախաձեռնող: Երբ մենք կորցրինք պետականությունը, բնականաբար՝ մեր նախնիները փորձեցին միջազգային իրավունքի հիմքերով լուծել այդ հարցերը: Միջազգային իրավունքը մեր կողմն է՝ թույլերի կողմն է»,- մաքուր ռուսերենով ասաց նա՝ չմասնավորեցնելով, թե այդ ինչպես եղավ, որ ժամանակին աշխարհի մակարդակով նախաձեռնություններ անող երկիրը դարձավ այդքան թույլ:

Իսկ այս պրոցեսի էությունն այն է, որ չի կարելի սահմանափակվել նրանով, որ Ցեղասպանությունը իրականացվել է 1915թ., այլ դրանից հետո եւս, եւ գուցե շարունակվում է մինչ այսօր: Ի՞նչ է սա տալու մեզ՝ կպարզվի հետագայում, իսկ ասուլիսի ժամանակ լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էին այլ հարցեր: Հայկական մամուլում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ ընդդիմությանը ֆինանսավորում են ռուսաստանյան ուժերը եւ թափանցիկ ակնարկներ էին արվում, թե այդ ուժերից մեկն էլ Արա Աբրահամյանն է: «Ես կարող եմ ասել, որ ամեն մարդ ազատ է իր գործունեության մեջ: Եթե որեւէ մեկը համարում է, որ որեւէ մեկին պետք է ֆինանսավորի, կարող է ֆինանսավորել: Եթե պայմանագիր ունեն, որ չպետք է ֆինանսավորեն, ուրեմն՝ պետք է չֆինանսավորեն»,-հարցին ի պատասխան ավելի շատ հարցեր առաջացնող հայտարարություն արեց պրն Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ապա Արա Աբրահամյանը կարծում է, որ սա շատ բարդ ճգնաժամ է: «Այն, ինչ կատարվում է, գալիս է իշխանության ոչ ճիշտ քաղաքականությունից: Այնպես չէ, որ միանգամից դուրս եկան փողոց եւ այդպիսի հայտարարություններ են անում»,- ընդդիմությանը պաշտպանող հայտարարություն արեց Աբրահամյանը: Սակայն անմիջապես էլ արեց իշխանությանը պաշտպանող հայտարարություն: «Ընդդիմությունն էլ պետք է իմանա, որ ամենակարեւոր հարցը պետականությունն է: Չի կարելի անել այնպիսի հայտարարութուններ, որոնք կարող են վտանգի տակ դնել պետականությունը»,-ասաց Աբրահամյանը: Իհարկե, վերջինս չմասնավորեցրեց, թե ընդդիմության կոնկրետ որ հայտարարությունն է վտանգում պետականությունը:

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն էլ հարցի առնչությամբ բերեց Ռուսաստանի օրինակը, որտեղ նույնպես խորհրդարանը ընդունեց ցույցերին ու երթերին վերաբերող օրենք, բայց Պուտինն այն չստորագրեց ու ետ ուղարկեց: Պրն Միհրանյանը դրանով, թերեւս, ուզում էր լավատեսական տրամադրութուն ստեղծել, թե Հայաստանում էլ կարող է նույնը պատահել: Նա դեռ չգիտեր, որ Քոչարյանն արդեն ստորագրել է ցույցերին ու երթերին վերաբերող հայկական օրենքը: Ինչեւէ: Արա Աբրահամյանը դեռ անցած տարի Հայաստանում բազմամիլիոնանոց ներդրումներ անելու պատրաստակամություն էր հայտնել, նաեւ մեծ գումար էր խոստացել Գրողների միությանը, գյուղակադեմիային եւ այլոց: Ներդրումների մի մասն արդեն իրականացվել է: Իսկ մնացած ներդրումները հարցականի տակ են:

«Ներդրումների համար անհրաժեշտ է քաղաքական կայություն»,-այս մասին խոսելիս անսպասելիորեն ասաց Արա Աբրահամյանը: Ինչ վերաբերում է ԳՄ-ին եւ գյուղակադեմիային խոստացած գումարներին, ապա այդ կազմակերպությունները գումարը կստանան այն ժամկետներում, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե: Երեկ չէր կարող չշոշափվել նաեւ «Ազգ» օրաթերթի հարցը: ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը մեղադրանքներ էր ուղղել Արա Աբրահամյանին, թե վերջինս չի կատարում «Ազգ» թերթի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: «Ես, որպես Արա Աբրահամյան, «Ազգ» թերթը չեմ գնել: Պետք է ճշտել, թե ով է գնել»,-այդ մեղադրանքներին ի պատասխան ասաց Ա.Աբրահամյանը: Ճիշտ է, «Ազգը» գնել է նրա եղբայրը, ինչը վաղուց ճշտված է, բայց ընդհանրապես իրեն մեղադրանքներ ուղղողներին ռուսահայ գործարարը հակադարձեց: «Ինձ հարցեր տալու իրավունքը պետք է վաստակել»,-ասաց նա՝ հայտարարելով, որ Հարություն Առաքելյանին ընդհանրապես չի ճանաչում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1472 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին