Երեւանի երկու շենքի բնակիչներ Տարոն Մարգարյանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքը

Երեւան քաղաքի Մաշտոցի 48 եւ Մոսկովյան 8 շենքերի 100-ի հասնող բնակիչներ բաց նամակով դիմել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն, որտեղ պահանջում են իրենց իրավունքների վերականգնում:

Նամակում, մասնավորապես, ասված է.« Հարգելի «Հայկական Ժամանակ», քաղաքապետարանի ավագանու նախընտրական քարոզչության այս «եռուն» օրերին, իսկական փոթորիկ է սկսվել Երեւանի «Մոսկովյան 8» համատիրության շուրջ: Մաշտոցի 48 շենքի տակ գտնվող համատիրության գրասենյակը  դարձել է «մարտական գործողությունների վայր»: Ինչ է պատահել.  2001թ.-ին, երբ մայրաքաղաքում նոր-նոր սկսեցին կազմավորվել սեփականատերերի միությունները՝ համատիրությունները, Մաշտոցի 48 եւ Մոսկովյան 8 շենքերի բնակիչներով  հիմնեցինք մեր՝ «Մոսկովյան 8»-ը: Մաշտոցի 48 շենքի տակ ինքնակամ կառուցեցինք համատիրության մեր գրասենյակը: Շինարարությանը մասնակցում էին բնակիչները, անում էին՝ ով ինչ կարող է: Երբ մեր փոքրիկ «անկյունը» (7քմ) պատրաստ էր, գրավոր դիմեցինք «Կենտրոն» թաղապետարան: 2002թ.-ի փետրվարի 27-ին, «Կենտրոնի» թաղապետ Ա. Զուրաբյանի՝ N54 որոշմամբ, տարածքը վարձակալության հիմունքով տրվեց «Մոսկովյան 8» համատիրությանը:

2014թ-ի հոկտեմբերին համատիրության երկրորդ (այժմ՝ նախկին) նախագահից տեղեկացանք, որ «Մոսկովյան 8» համատիրության գրասենյակը (Մաշտոցի պող.48, 78 տարածք,  7,5քմ՝ ըստ վկայականի), մեզանից գաղտնի, քաղաքապետարանի թեթեւ ձեռքով, 2012թ.-ի հունիսին դրվել է աճուրդի, որը գնել է աճուրդի միակ մասնակիցը, համատիրության նախկին նախագահի կինը, ում, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, համատիրության նախագահ-ամուսինը, որպես հավաքարար, ընդունել է աշխատանքի, սակայն որպես հավաքարար, իրականում աշխատել է  բոլորովին այլ անձ:

Այդ օրվանից «Մոսկովյան 8» համատիրության սեփականատերերս փորձում ենք վերականգնել արդարությունը. դիմել ենք դատական  ատյաններին: Դատաքննության երկարատեւ ընթացքը ոգեւորել է ամուսիններին, ու նրանք նախ փորձեցին ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների միջոցով ազատել գրասենյակի տարածքը, եւ, ապա, մուտք գործելով «ԱՄԵՐԻԱ» բանկի կողմից, փոխեցին բանկի հետ ընդհանուր միջանցքի կողպեքը՝ փակելով «Մոսկովյան 8» համատիրության կողմից փաստացի տիրապետվող գրասենյակի մուտքը, տարածք N78-ը, որտեղ հազիվ տեղավորվում է երկու գրասեղան, որտեղ համատիրության հաշվապահը բնակիչներից կանոնավոր գանձում է սպասարկման եւ կոմունալ վարձերը, եւ վերջապես, որտեղ կառավարման մարմնի հետ լուծվում են 2 շենքերի անհետաձգելի խնդիրները:    

«Մոսկովյան 8» համատիրության կազմի մեջ մտնող Մաշտոցի 48 եւ Մոսկովյան 8 շենքերի սեփականատերերս, հավաքել ենք 100-ի հասնող ստորագրություն, որով պատկան մարմիններից խնդրում ենք ՀՀ մի շարք օրենքների խախտմամբ օտարված գրասենյակը վերադարձնել իսկական տերերին եւ մեր արդար պայքարում՝ խնդրում ենք կանգնել ստորագրողներիս կողքին, սատարել մեզ՝ կոռուպցիայի եւ անօրինականության դեմ մեր աննահանջ պայքարում»:

Տպել
3809 դիտում

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը