Ի վիճակի չեմ մասնակցել նիստին. դատավոր Իշխան Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է

05/05/2017 schedule18:48

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 1 ժամ ուշացումով սկսվեց նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննությունը, որը հետաձգվեց Իշխան Բարսեղյանի առողջական վիճակի պատճառով։ Ինչպես տեղեկացրել էինք, դատավորի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան: Մոտ մեկ ժամ ուշացումով սկսվեց նիստը, այնուհետեւ դատարան բերվեց Իշխան Բարսեղյանը, որի ճնշումը դեղորայքային միջամտությունից հետո 200-ից իջել էր 170/100։

Դատավորի հարցին ի պատասխան, Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին։ Նախկին դատավորը նշեց, որ շտապօգնության բժիշկն իրեն հորդորել է տեղափոխվել հիվանդանոց, իսկ ինքն էլ ի վիճակի չէ մասնակցել նիստին։

Դատարանի դատավորը դահլիճ հրավիրեց նաեւ շտապօգնության բժշկին, որը տեղեկացրեց՝ մինչ իրենց գալը Իշխան Բարսեղյանի ճնշումը 200/110 է եղել:

Շտապօգնության բժիշկը հայտարարեց, որ արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում՝ 200/110-ի, կատարվել է դեղորայքային միջամտություն, սակայն չի հաջողվել լիարժեք կարգավորել ճնշումը։ Ճնշումը 170/100 է։ Ըստ բժշկի՝ նման իրավիճակում խորհուրդ չի տրվում գտնվել հոգեբանական կամ ֆիզիկական լարվածության վիճակում, այդ թվում՝ մասնակցել դատական նիստին։ Այս պայմաններում դատական նիստը հետաձգվեց:

Մեր զրույցում Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ երեկ, երբ պաշտպաններից մեկն այցելել է Իշխան Բարսեղյանին, նրա ճնշումը կրկին բարձր է եղել, նա ասել է, որ իրեն լավ չի զգում: Վարդուհի Էլբակյանն ասաց, որ այնուամենայնիվ, Իշխան Բարսեղյանը հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց. ուստի նրան դատարանից տեղափոխել են մեկուսարան:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում: Նախկին դատավորը մեղադրվում է կաշառքի, իսկ փաստաբանը կաշառք միջնորդելու մեջ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 15:00-ին:

Տպել
1692 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը