ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հոգեհանգիստն էր. ի՞նչ դեր ունի ՌԴ-ն գրասենյակի վախճանի հարցում

Հայաստանը, ԵԱՀԿ նախագահությունը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությունը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հոգեհանգստյան տրամադրությունների մեջ են: Ամիսներ անց փակվելու է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Երեկ Մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Եվ այսօր այս առիթով բազմաթիվ ցավակցություններ հնչեցին:

«Միացյալ Նահանգները ցավում է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը...»,-ասված էր ԵԱՀԿ-ում ԱՄն առաքելության տարածած հայտարարության մեջ:

«Ցավալի է, որ, չնայած երկարատեւ ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում»,-ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի եւ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը ավելի ագրեսիվ էր. «Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլեւ ընդհանրապես կազմակերպության եւ նրա կառույցների վրա... Խոչընդոտելով ԵԱՀԿ գործունեությունը եւ հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ»,-հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Արդեն մեկ տարի ձգվող այս գործընթացի առիթը դարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծրագրերից մեկը: ՀՀ ԱԳՆ-ի հավաստամբ՝ խոսքը  Ականազերծման իրազեկվածության կրթական ծրագրի մասին է.«Փոքրիկ ծրագիր, մեկ տարվա համար, 25 հազար եվրոյի մասին է խոսքը, երեք-չորս հոգի պետք է վերապատրաստվեն այս հարցում»,- այս տավա հունվարի վերջին իր ասուլիսում ասաց Էդվարդ Նալբանդյանը: Բաքուն, սակայն, հարց է բարձրացրել, թե ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ականազերծման ծրագիր է իրականացնում, որը հակասում է իր մանդատին:

Ու ստացվում է, որ արդեն մեկ տարի Հայաստանը եւ միջազգային գործըներները, այդ թվում ԱՄՆ-ն, ԵԱՀԿ կառույցները, ԵԱՀԿ անդամ այլ երկրներ չեն կարողացել Բաքվին բացատրել, որ ականազերծում չէ, այլ ականազերծման մասին կրթական ծրագիր է:  Բաքուն վետո է դրել գրասենյակի ֆինանսավորման վրա, ինչի արդյունքում այն դադարելու է գործել:

Ադրբեջանի համար սա, իհարկե, ընդամենը պատրվակ է եղել, որը  երկիրը հաջողությամբ օգտագործել է միջազգային այս կառույցում եւս իր օրակարգը առաջ մղելու նպատակով:

Որքան էլ պաշտոնական Երեւանը հայտարարի, թե Ադրբեջանը դուրս է եկել միջազգային հանրության դեմ, պատռել է իր ապակառուցողական դեմքը, խորացրել մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից, փաստն այն է, որ նրան հաջողվեց այս քայլով լուրջ վնաս հասցնել Հայաստանին:

Մեկնաբանելով իրավիճակը, Թեւան Պողոսյանն այսօր «Tert.am»-ի զրույցում ասել է. «Այս ամենից տուժելու է Հայաստանը, տուժելու է նրանով, որ այն ծրագրերը, որոնք ԵԱՀԿ գրասենյակն այստեղ անում էր ու նպաստում էր մեր քաղհասարակության զարգացման, մարդու իրավունքների խնդիրների, մամուլի ազատության, բնապահպանական ծրագրերի, տնտեսական զարգացումների ծրագրերի, փորձի փոխանակման և այլ ինստիտուտների զարգացման մի շարք ծրագրերին, չեն կատարվելու, ինչը նշանակում է՝ մեր զարգացումը դանդաղելու է»:

Նա նաեւ հարց է բարձրացրել`արդյո՞ք նույն ԱՄՆ-ն, որ այսօր ցավ է հայտնել գրասենյակի փակման կապակցությամբ, բավարար չափով  ջանք գործադրել է նման զարգացումը կանխելու համար: «Արդյո՞ք Ռուսաստանը ջանասիրաբար պայքարել է, որովհետև, գիտեք՝ չորրորդ թե հինգերորդ անգամն է՝ ԵԱՀԿ գրասենյակը ղեկավարում է Ռուսաստանի դիվանագետը»,-ասել է Պողոսյանը:

ԱՄՆ-ի գործողությունները հայտնի չեն, սակայն Ռուսաստանը կարծես թե այս պատմությանը հետեւել է հարեւանցիորեն`դիտորդի կարգավիճակով: Փետրվարի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մենք անտարբեր չենք գրասենյակի ճակատագրի նկատմամբ, մեր դիրքորոշումն այն է, որ գրասենյակները պետք է  գործեն  հյուրընկալող երկրների ցանկության համապատասխան: Տվյալ դեպքում մենք առավել եւս անտարբեր չենք, որովհետեւ գրասենյակը ղեկավարում է ՌԴ քաղաքացին: Ինչ վերաբերում է գրասենյակի աշխատանքային ծրագրերին, դրանք չպետք է կասկածներ առաջացնեն այլ երկրների մոտ եւ հավատարիմ լինեն ԵԱՀԿ  սկզբունքներին: Տվյալ դեպքում ադրբեջանական մեր գործընկերների մոտ հարցեր  են առաջացել: Կարծում եմ ավստրիական նախագահության մշակած վերջին առաջարկությունը տալիս է հարցերի պատասխանը եւ հույս ունեմ,  որ այն կօգնի լուծել ԵԱՀԿ-ի համար ոչ այնքան լավ այս իրավիճակը»,-ասաց Լավրովը:

Ստացվում է` ՌԴ-ն դեմ չէ, որ ԵԱՀԿ գրասենյակը շարունակի գործել Երեւանում, եթե Հայաստանն է այդպես ցանկանում, բայց նաեւ Ադրբեջանն իրավունք ունի կասկածներ հայտնելու, եւ ընդհանրապես, եթե գրասենյակը փակվի, դա ԵԱՀԿ-ի պրոբլեմն է: Ռուսաստանի այս դիրքորոշումը ավելի շատ հօգուտ Ադրբեջանի էր, քան Հայաստանի եւ ԵԱՀԿ շահերի: Ռուսաստանի այս դիրքորոշումն, ինչ խոսք, չէր կարող որոշիչ ազդեցություն չունենալ` ի նպաստ գրասենյակի փակման:

ԵԱՀԿ-ի համար Հարավային Կովկասում վերջին գրասենյակից զրկվելն, իհարկե, հետընթաց է, սակայն դա որեւէ ազդեցություն չի ունենա կազմակերպության համընդհանուր գործունեության վրա: Հատկապես որ այստեղ հակված են կատարվածը կապել ղարաբաղյան հակամարտության հետ եւ պատասխանատվությունն իրենցից հեռացնել: «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ գրասենյակի  գործող ղեկավարության հանդիպումները, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերի այցը տարածաշրջան, բազմաթիվ փոխանակումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարթի  եւ երկու երկրների (Հայաստանի եււ Ադրբեջանի-խմբ.) բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ հաշտեցման չբերեցին»,-ասվում է ԵԱՀԿ քարտուղարության հայտարարության մեջ:

Ասել է թե` միակ կողմը, որ իսկապես կտուժի այս ամբողջ պատմությունից` մնում է Հայաստանը: 

Տպել
4583 դիտում

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը