Առանց Քոչարյանի բացում չի լինի, իսկ Քոչարյանը ժամանակ չունի

06/05/2017 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 7-ի համարում

Թեեւ արդեն մի քանի ամիս է, ինչ Գյումրիում ավարտվել են Ասլամազյան քույրերի պատկերասրահի, իսկ Ջաջուռ գյուղում Մինաս Ավետիսյանի հուշատուն-թանգարանի` Լինսի հիմնադրամի միջոցներով կատարված վերականգնման-վերակառուցման աշխատանքները, սակայն մինչ օրս թանգարանները չեն գործում: Ու քանի որ ձմռան ամիսներին այդ թանգարանների շենքերը չեն ջեռուցվել, արդյունքում լիովին փչացել են ե՛ւ Ասլամազյան քույրերի պատկերասրահի, ե՛ւ Մինասի տուն-թանգարանի` ընդամենը մի քանի ամիս առաջ ավարտված ներքին հարդարման աշխատանքները: Իսկ թանգարանների առայսօր չգործելու պատճառն առավել քան ապշեցուցիչ է: Բանն այն է, որ այդ թանգարանների կարմիր ժապավենների կտրման պատիվը վերապահված էր Ռոբերտ Քոչարյանին:

Բայց քանի որ նա արդեն շուրջ մեկ տարի է՝ չի այցելում Շիրակի մարզ, թանգարաններն էլ մնում են փակված: Համենայնդեպս, այս իրողությունն այդպես է մեկնաբանում Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանը: «Մենք սցենարը պատրաստել էինք այնպես, որ ուզում էինք՝ բացմանն անպայման նախագահը ներկա լիներ: Որովհետեւ ինքն էր տվել այդ գումարը, եւ մենք ուզում էինք, որ այդ օրվա բացման արարողությանը նախ ինքը տեսներ, թե ինչ գեղեցիկ, հրաշալի էքսպոզիցիա է կատարվել: Եւ երկրորդը, ժողովուրդը տեսներ, որ, այո, Հայաստանի պրեզիդենտը, Հայաստանի նախագահն է այդ գումարը տվել: Ժողովուրդը իմանար, ինչի՞ համար չիմանար, երբ դա բավական լուրջ վերաբերմունք է դեպի այս քաղաքը: Բայց քանի որ նախագահը չկարողացավ գալ, մենք պաշտոնական բացում չարեցինք:

Մենք ուզում էինք, որ մենաշնորհը մնար նախագահին, դա պիտի պարզ ու հասկանալի լինի, պիտի ամեն մարդ հասկանար. ի՞նչ կա այդտեղ չհասկանալու»,- անհասկացողներին թանգարանների չգործելու պատճառը հասկացրեց տիկին Կիրակոսյանը: Նախորդ տարի Լինսի հիմնադրամի միջոցներով բավական մեծ աշխատանքներ են կատարվել Շիրակի մարզի մշակութային օբյեկտների վերականգնման ու վերանորոգման ոլորտում: Հիմնովին վերակառուցվել է Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որից երկրաշարժից հետո մնացել էր ընդամենը կարկասը: Իսկ Մինասի` հայրենի Ջաջուռ գյուղում գտնվող տուն-թանգարանը կառուցվել է հիմքից, քանի որ երկրաշարժից հետո թանգարանը լրիվ հողին էր հավասարվել: Դրանից բացի, թանգարաններում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Բայց այսօր արդեն այդ ողջ ներքին հարդարման աշխատանքները ձմռան ամիսներին, թանգարանի չգործարկվելու պատճառով, ջուրն են լցվել: Մարզի մշակույթի բաժնի պետը հավաստիացնում է, որ Ասլամազյան քույրերի պատկերասրահի համար պատրաստ են բոլոր էքսպոզիցիաները: Սակայն ներքին հարդարման աշխատանքները փչացել են պատերի խոնավության պատճառով, ինչն էլ թույլ չի տալիս այնտեղ նկարներ կախել: «Թերություններ կան, բայց պիտի նորմալ նայենք այդ ամենին: Գյումրիում, եթե տունը նկուղային հարկ չունի, մանավանդ այդ թաղամասերում պարտադիր խոնավություն է լինում: Հիմա պատկերասրահի պատերն ամբողջովին խոնավ են, իսկ այդպիսի խոնավ պատերի պայմաններում մենք չենք կարող նկարները կախել, որովհետեւ նկարը պիտի ունենա անփոփոխ ջերմաստիճան»,-ասում է տիկին Կիրակոսյանը:

Սակայն, ըստ նրա, շինարարները պարտավոր են եղած թերությունները մեկ տարվա ընթացքում վերացնել, ու նման խոստում արդեն տրվել է: Եւ տիկին Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Ասլամազյան քույրերի պատկերասրահի բացումը կկայանա սեպտեմբերի 27-ին` Գյումրիի օրվա տոնակատարությունների շարքում: Ինչ վերաբերում է Մինաս Ավետիսյանի հուշատուն-թանգարանին, ապա՝ ըստ տիկին Կիրակոսյանի. «Քանի որ Լինսի ծրագիրն ուներ իր վերջնաժամկետը, եթե մենք չհասցնեինք արագ կառուցել այն, գումարները ետ կտանեին, դրա համար մարդկանց պարտադրեցինք՝ ինչքան կարող եք, արագ կառուցեք: Բայց եղանակային պայմաններն էլ Ջաջուռում խիստ են»:

Ու հիմա, Հ. Կիրակոսյանի տեղեկացմամբ, ստեղծվել է Մինասի տուն-թանգարանի վերականգնման խորհուրդ` մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի գլխավորությամբ: Բացի այդ, այստեղ մի խնդիր էլ կա:  Ըստ տիկին Կիրակոսյանի` Մինասի կտավներն այսօր աշխարհով մեկ ցրված են, ու հիմա ցուցանմուշների հավաքագրական աշխատանքներ են տարվում: Սակայն, եթե Ասլամազյան քույրերի պատկերասրահի բացման համար տիկին Կիրակոսյանը կոնկրետ օր է նշում, ապա Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը՝ հայտնի չէ, թե երբ կբացվի: «Բայց մի բան կարող եմ ասել՝ տուն-թանգարանը հուսալի ձեռքերում է գտնվում. տնօրեն է նշանակվել Մինասի ավագ որդին` Արման Ավետիսյանը»,-հուսադրեց նա:

Արման Գալոյան

Տպել
1444 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում