Տրագիկոմեդիա. իսկ դու ձանձրախոսե՞լ ես

06/05/2017 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 7-ի համարում

Երեկ առավոտյան Չարենցավանից ահազանգ ստացվեց, որ Կոտայքի մարզի Ֆանտան եւ Արզական գյուղի բնակիչներ Ռուբիկ Մկրտչյանին, Սերժիկ Մնացականյանին, Սիրեկան Գեւորգյանին եւ Յուրա Գեւորգյանին բերման են ենթարկել Չարենցավանի ոստիկանություն, իսկ գյուղի բնակիչները շրջապատել են ոստիկանության շենքը՝ պահանջելով ազատ արձակել իրենց համագյուղացիներին։ Վերջիններիս մեղքը, ի դեպ, եղել է այն, որ նրանք մասնակցել են մայիսի 4-ի ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Իհարկե, գյուղացիները ոստիկանություն բերման էին ենթարկվել ոչ թե հանրահավաքին մասնակցելու, այլ ոստիկանության աշխատակիցներին, իբր, զազրախոսելու համար։ Երբ մենք հասանք Չարենցավան, գյուղացիներին արդեն դատում էր Չարենցավանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արիստակես Սիսակյանի նախագահությամբ։

Այն, ինչ երեկ կատարվում էր դատարանում՝ միանշանակ տեղավորվում էր տրագիկոմեդիայի ժանրի մեջ։ Նախ, դատավոր Սիսակյանը, դատական նիստը հայտարարելով բացված, տեղեկացրեց, որ ինքը կատարում է իր աշխատանքը: «Սա իմ աշխատանքն է։ Կակռազ ուզում եմ շեշտել, որ ես աշխատում եմ։ Եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել։ Ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել»,- հայտարարեց դատավոր Սիսակյանը։ Այնուհետեւ տեղից վեր թռավ ու զգուշացնելով, որ մեկ րոպեից կգա՝ գնաց։ Ուղիղ մեկ րոպեից Սիսակյանը վերադարձավ՝ արդեն դատավորական թիկնոցը հագին եւ շարունակեց դատական նիստը։ Իսկ ի՞նչ էին արել Կոտայքի մարզի չորս գյուղացիները։

Մայիսի 4-ի հանրահավաքից հետո՝ մայիսի 5-ի առավոտյան  Չարենցավանի ոստիկանության աշխատակիցները մտել են Ֆանտան եւ Արզական գյուղերի նշյալ բնակիչների տներն ու ասել, որ իրենց հետ պետք է գան ոստիկանության բաժին՝ բացատրություն տալու։ Այնուհետեւ, երբ մարդիկ կամավոր եկել են ոստիկանության բաժին, այնտեղ բոլոր չորսին էլ, տարբեր սպառնալիքներով,  պարտադրել են գրել, որ իրենք զազրախոսել են ոստիկանության աշխատակիցներին։ Ռուբիկ Մկրտչյանը, Սիրեկան Գեւորգյանը, Յուրա Գեւորգյանը  սպառնալիքների տակ ստորագրել են  իրենց թելադրված բացատրության տակ, իսկ Սերժիկ Մնացականյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, հրաժարվել է ստորագրել իրեն թելադրված կեղծ բացատրության տակ։ 

Ի դեպ, ոստիկանության բաժնում  կազմված չորս զեկուցագրերն էլ ավարտվում էին հետեւյալ անգրագետ ձեւակերպմամբ. «Այնուհետեւ, նրանք սկսել են զազրախոսել ոստիկանության աշխատակիցների հետ»։ ՀՀ ոստիկանապետի հատուկ ուշադրությունն ենք հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ իր համակարգի աշխատակիցները համառորեն չեն տարբերում «արտոնված» եւ «արտոնագրված» բառերը, քանզի բոլոր չորս զեկուցագրերում էլ  գրված էր. «Նրանք մասնակցել են չարտոնագրված հանահավաքին»։ Ինչեւէ, երբ դատվող գյուղացիները փորձեցին դատավորին բացատրել, որ իրենք ոչ մեկին չեն «ձանձրախոսել», իսկ դատական նիստին ներկա նրանց համագյուղացիները տեղից ասում էին, որ այդ մարդիկ,  առանց որեւէ մեկին վիրավորելու, իրենց կամքով են եկել բաժին, դատավոր Սիսակյանը բորբոքվեց. «Եթե դուք հավաքվել եք այստեղ՝ իմ անձի հանդեպ  անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, ապա դուք չարաչար սխալվում եք։

Թամաշայի եք եկել, լուռ թամաշա արեք»,- սաստեց դատավորն ու, դիմելով նիստը լուսաբանող լրագրողներիս, ասաց. «Աղջկերք, ինձ հետ համամիտ չե՞ք»։ Այդուհանդերձ,  դահլիճը կարգի հրավիրելու  Սիսակյանի կոչերը սրանով չավարտվեցին։ Երբ դահլիճից մեկը փորձեց դիմել նրան «քաղաքացի դատավոր» դիմելաձեւով, Սիսակյանը նորից ջղայնացավ. «ՀՀ քրեական նոր օրենսգրքով ես այլեւս հարգելի դատարանն եմ»,-ասաց նա։ «Բա դու դատարա՞ն ես»,- տարակուսեց գյուղացին։ Ինչեւէ, դատական նիստը շարունակվեց Սիսակյանի պարբերական լիկբեզի պայմաններում։ Երբ նա, դիմելով դատվող Յուրա Գեւորգյանին, հարցրեց, թե վերջինս իսկապե՞ս չի զազրախոսել ոստիկանության աշխատակցին, դատվողն այդպես էլ չհասկանալով «զազրախոսել» բառի իմաստը,  անկեղծորեն հարցրեց՝ ո՞վ, ե՞ս։ «Ես շաշ չեմ, քեզ եմ նայում»,- դիտողություն արեց Սիսակյանը։

Դատվողները պնդեցին, որ իրենք ոչ մեկին չեն զազրախոսել, այլ ընդամենը մասնակցել են հանրահավաքի։ Բայց դատարանը որոշեց, որ նրանք, միեւնույն է, զազրախոսել են ոստիկանության աշխատակիցներին, եւ վերջիններս ենթարկվեցին 1000-ական դրամ վարչական տուգանքի։ Իսկ արդեն դատական նիստից հետո, Չարենցավանի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիսակյանն անկեղծացավ լրագրողների առաջ եւ ասաց. «Վայ, ընենց կուզենայի ուրիշ գործերի քննության ժամանակ գայիք ու տեսնեիք, թե ըստեղ ով է տառապում։ Ընդհանրապես, ես կարողանում եմ աուդիտորիան վարել, անգրագետ չեմ, անկապ չեմ խոսում, իմ պրոցեսները, աղջկերք ջան, վերածվում են իրավական դասերի։ Դե, ես էլ մտածում եմ, ռազ որ մարդիկ եղել են՝ թող լսեն»: Ահա այսքան  անկեղծացավ դատավոր Սիսակյանը։ Ու երբ լրագրողներն արդեն  պատրաստվում էին վերադառնալ Երեւան, Սիսակյանը մի քիչ էլ անկեղծացավ ու խոստովանեց, որ ինքն ավարտել է կոնսերվատորիայի վոկալի բաժինն ու մեզ համար կարող է երգել։ Բարեբախտաբար՝ չերգեց։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1641 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ