Հույժ գաղտնի. փոխադարձ բավարարվածության հինգ ժամեր

06/05/2017 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 7-ի համարում

Երեկ՝ ժամը 16.00-ին  ընդդիմության եւ խորհրդարանական կոալիցիայի ներկայացուցիչները ներքաղաքական իրավիճակի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների համար մտան ԱԺ նախագահի աշխատասենյակ եւ այնտեղից դուրս եկան 5 ժամ անց: Մինչ լրագրողները քննարկում էին նման տեւական քաղաքական կոնսուլտացիայի հնարավոր սցենարը՝  ժամը 21-ի մատույցներում խորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիան ավարտվեց: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՄԱԿ, «Ժողպատգամավոր», «Արդարություն» խմբակցության եւ «ԱՄ» ներկայացուցիչները հայտարարեցին, որ բացի համատեղ ընդունված հայտարարությունից՝ իրենք այս պահին ասելու բան չունեն:

Իսկ հայտարարության մեջ ասված է. «Քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Արդարություն», «ԱՄ», ՄԱԿ խմբակցությունների եւ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչները համաձայնության եկան շարունակել քաղաքական  կոնսուլտացիաները՝ միասնաբար ձեւավորելով քննարկվող հարցերի օրակարգը: Կոնսուլտացիայի մասնակիցները կարեւորեցին քաղաքական նոր իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը երկրում՝ հիմք ընդունելով կոալիցիայի մաս կազմած կուսակցությունների հայտարարությունները, նաեւ՝ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» մայիսի 4-ի համատեղ հայտարարությունը»: Ի՞նչ պետք է հասկանալ այս հայտարարությունից:

Ըստ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ իրենց ընդունած համատեղ հայտարարությունը նշանակում է, որ քաղաքական կոնսուլտացիաների այն օրակարգը, որը ուղիղ 5 ժամ մշակել են խորհրդարանական ընդդիմությունն ու կոալիցիոն կուսակցությունները՝ երկրում ստեղծելու է քաղաքական նոր իրավիճակ: Իսկ երկրում քաղաքական նոր իրավիճակի ստեղծումը, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ կոալիցիայի կարծիքով,  պայմանավորված է ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձեւով: Այսպիսով, քաղաքական ուժերը ձեւավորել են հրատապ հարցերի օրակարգ, որի քննարկումը եւ հնարավոր լուծումը երկրում ստեղծելու են նոր քաղաքական իրավիճակ:

Երեկ կոնսուլտացիայի մասնակից կողմերը  հրաժարվեցին հրապարակել համատեղ մշակված քննարկվելիք հարցերի օրակարգը՝ պնդելով, որ ըստ պայմանավորվածության՝ այդ օրակարգը պետք է հրապարակվի այսօր: Ինչեւէ, չնայած հույժ գաղտնիությանը, մեզ հաջողվեց պարզել, որ կողմերի առաջիկա քաղաքական քննարկումների օրակարգում ներառված են հետեւյալ հարցերը՝ ԵԽԽՎ բանաձեւի, սահմանադրական բարեփոխումների եւ ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումներ, կոռուպցիայի դեմ պայքար, տեղական  ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների բարեփոխում, «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության», նրանց համախոհների նկատմամբ հարուցված  քրեական գործերի կասեցման հարցեր, Հանրային հեռուստատեսությունում իշխանության եւ ընդդիմության տեսակետների ներկայացման խնդիր, Վստահության հանրաքվեի օրինականության (իրավական)  հիմքերի քննարկում, ԱԺ-ում ընդդիմության  մասնակի բոյկոտի դադարեցման հարցերի քննարկում:

Ի դեպ, քաղաքական քննարկումների օրակարգի առաջին հարցը՝ ԵԽԽՎ բանաձեւի քննարկումը ներառում է բանաձեւի բոլոր կետերը: Այսպիսով, ընդդիմության եւ իշխանության միջեւ առաջիկա քաղաքական կոնսուլտացիաների օրակարգում, ըստ էության, ներառված են այն չորս կետերը, որոնց շուրջ իր ընդունած վերջին հայտարարության մեջ առաջարկում էր բանակցել կոալիցիան՝ ՀՀ  ԸO, սահմանադրական բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար եւ Վստահության հանրաքվեի օրինականության քննարկում: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկներին, ապա Վ.Դալլաքյանը նշեց, որ ԵԽԽՎ բանաձեւում արդեն առկա են ընդդիմության այն առաջարկները, որոնք իրենք ներկայացրել են կոալիցիային՝ նախորդ քաղաքական կոնսուլտացիայի ժամանակ:

Ինչ վերաբերում է ընդդիմության համար առանցքային՝ Վստահության հանրաքվեի կետին, ապա, ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե՝ ի վերջո, իրենք կոալիցիայի հետ պետք է քննարկեն ոչ թե Վստահության հանրաքվե անցկացնելու ընդդիմության պահանջը, այլ՝ ընդամենն այդ պահանջի օրինականությունը, Դալլաքյանն ասաց. «Վստահության հանրաքվեի հետ կապված մենք ամրագրել ենք այնպիսի ձեւակերպում, որը միանգամայն բավարարում է ընդդիմությանը»: Ինչեւէ, ԱԺ նախագահի մոտ հրավիրված քաղաքական կոնսուլտացիաների մասնակիցներն իրենց քաղաքական վերադասներին կներկայացնեն համատեղ մշակված օրակարգը, իսկ այսօր արդեն հստակ կլինի այդ բանակցությունների ժամանակացույցը:

Ի դեպ, երեկ մասնակից կողմերը հայտարարեցին իրենց երկուստեք բավարվածության մասին: Մեր հարցին, թե արդյո՞ք նման բան հնարավոր է՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Հայաստանում ամեն բան էլ հնարավոր է»: Այդուհանդերձ, չնայած փոխադարձ բավարարվածությանը,  կողմերը երեկ վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու, կոալիցիան՝ այդ պաշտոնանկությունը թույլ չտալու գործում: Ի դեպ, որքան էլ զարմանալի է, ընդդիմությունը վստահ է, որ համատեղ ձեւավորած քաղաքական կոնսուլտացիաների օրակարգն իրեն  տալու է Քոչարյանին պաշտոնանկ անելու հնարավորություն, իսկ կոալիցիան՝ Քոչարյանին պահելու հնարավորություն:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1732 դիտում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ