Վարչապետը ծանոթացել է կրթության ոլորտի խնդիրներին. որոշ դպրոցներ կօպտիմալացվեն

06/05/2017 schedule19:44

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր: Տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված, մասնավորապես, թերբեռնված է 33,7, գերբեռնված՝ 35,8 տոկոսը: Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3 տոկոս: Այս համատեքստում, ընդգծվել է, որ դպրոցներում ունենք համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր: Արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Պատասխանատուները նշել են, որ առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, միաժամանակ ավելացրել, որ ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450:

Վարչապետը ողջունել է դպրոցական համակարգը թվայնացնելու աշխատանքը և ուսումնասիրությունը և գործողությունները շատ ավելի հեշտանում են:

«Բայց եթե համարում ենք, որ օպտիմալն աշակերտների 450 թիվն է, ինչո՞ւ ենք փուլ առ փուլ գնում դրան: Անհատական դեպքերում, հիմնականում քաղաքներում, եթե ունենանք հեռավորության խնդիր, ապա այդ թիվը կվերանայենք: Մենք ունենք հետևյալ խնդրի լուծման անհրաժեշտությունը. կրթության վրա ծախսում ենք միջոցներ, գիտենք, որ դրանք քիչ են, բայց այդ պարագայում ևս ունենք ոչ օպտիմալ ծախսեր՝ բաշխվածության, հաստատուն ծախսերի պատճառով և այլն: Այս առումով, պետք է ունենանք պետական ծրագիր, տեսլական և ըստ դրա գնանք առաջ: Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում և տնտեսված միջոցները որպես բոնուս ուղղել ուսուցիչների աշխատավարձերի, սահմանամերձ գոտիներում աշխատավարձի գործակիցների բարձրացմանը, տարբեր խնդիրների լուծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել վերանայել հաշվարկներն ու ծրագիրը ներկայացնել կառավարություն: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև դպրոցական համակարգում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության նորմատիվի և ստանդարտների հստակ սահմանումը:

Այնուհետև ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես, «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, որով նախատեսվում է ներդրնել կրթակարգի նոր սկզբունքներ, անցնել կրթական նոր չափորոշիչների, իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, վերանայել դասագրքերը, ներդնել օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ և այլն:

Ծրագրվում է 2018 թվականից ստեղծել նաև ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցների ցանց, որտեղ կապահովվի չորս հիմնական առարկայի խորացված ուսուցում: Ցանցում ընդգրկված դպրոցներում կներդրվեն ժամանակակից լաբորատորիաներ, կիրականացվեն ինժեներական ծրագրեր:

Հանդիպմանը զեկուցվել է նաև հանրակրթական դպրոցներում ձեռներեցության և ֆինանսական կրթության առարկաների ներդրման մասին: Նշվել է, որ ընտրվել են թեմատիկ ուղղությունները և միջազգային փորձագետների օժանդակությամբ մշակվել հինգ առարկաների ծրագրային նախագծերը: Առարկաները գալիք ուսումնական տարվանից դասավանդվելու են 2-12-րդ դասարանների աշակերտների համար: Անդրադառնալով այս հարցին՝ վարչապետն ընդգծել է. «Ես վստահ եմ, որ եթե ցանկանում ենք ունենալ զարգացող երկիր, մաքսիմալ պետք է դպրոցներում փորձենք գտնել ձեռներեցության, ֆինանսական կրթության լուծումներ: Այս առարկաներն աշակերտների մոտ առաջացնում են հետաքրքրություն և մոտիվացիա, որպեսզի նրանք ժամանակակից աշխարհ մուտք գործելուց առաջ իմանան անհրաժեշտ հայտանիշեր»:

Քննարկվել են նաև ավարտական միասնական քննությունների բարեփոխումներին, ուսուցիչների որակի բարձրացմանը, դպրոցական սնունդ ծրագրերին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հատկապես գյուղական համայնքների դպրոցներում, որտեղ առկա է ուսուցիչների պակասի խնդիր, շարունակվում է ինտերակտիվ դասընթացների անցկացումը:

Միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ուղղությամբ ևս նախատեսվում են զարգացման ծրագրեր, մասնավորապես, Եվրոպական միության օժանդակությամբ Հայաստանում ստեղծվելու է գյուղատնտեսական մասնագիտությունների համար նախատեսված ժամանակակից 8 քոլեջ: Ծրագրի նպատակով կներդրվի 13 մլն եվրո: Այս համակարգում ևս իրականացվում են օպտիմալացման ծրագրեր. արդյունքում կտնտեսվի 42 մլն դրամ:

Հանդիպմանը ներկայացվել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել և կառավարությանն է ներկայացվել Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բուհերի գործունեության լիցենզիայի տրամադրման պայմանների խստացում, հստակ ժամկետների սահմանում, ծրագրային հավատարմագրում, բուհերի ինքնավարության բարձրացում, բուհերի ղեկավար կազմի տարիքային սահմանափակում, կրթաթոշակների մեխանիզմների փոփոխություն և այլն:

Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել լավագույն փորձերը և ներկայացնել ժամանակակից մոդելի ներդրման առաջարկություններ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության զարգացման ճիշտ ուղու սահմանումը և նշել. «Ես համոզված եմ, եթե մենք լավ կրթական համակարգ չունենանք, վաղը լավ երկիր չենք ունենալու: Սա փաստ է: Այս առումով չափազանց անհանգիստ եմ, որ ճիշտ ուղղությամբ գնանք»:

Տպել
3194 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում