Ֆրանսիայում ընթանում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը. Մակրո՞ն, թե՞ Լե Պեն

07/05/2017 schedule11:00

Ֆրանսիայում այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկորորդ փուլը, որում երկրի ղեկավար գլխավոր պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ: Նրանք են Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոն եւ ազգայնական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:

Ինչպես հայտնում տեղական լրատվամիջոցները, Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար տեղական ժամանակով ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-ին։ Տեղամասերի մեծ մասը փակվելու է 19։00-ին։ Որոշ տեղամասեր կարող են փակվել 20:00-ին։ Ֆրանսիայի քաղաքացիները կարող են քվեարկել 66 հազար 546 ընտրատեղամասերում։ Ընտրությունների խաղաղ ընթացքը ապահովելու են 50 հազար ոստիկանները։

Երկրորդ փուլում նախագահի աթոռի համար պայքարող Լե Պենը եւ Ֆրանսիայի Էմանուել Մակրոնը տրամագծորեն տարբերվող մոտեցումներ ունեն Ֆրանսիայի հատկապես արտաքին քաղաքականության եւ Եվրամիության ապագայի վերաբերյալ: Ընտրվելու պարագայում Լե Պենը խոստանում է բարձրացնել եվրոյի գոտուց դուրս գալու հարցը եւ դնել այն հանրաքվեի, իսկ Մակրոնն ընդհակառակը, կողմ է արտահայտվում Եվրամիության ինստիտուտների հզորացման:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Մարկրոնը ստացել է ձայների 23․75%-ը, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 21․53%-ը։ Երկու թեկնածուներն անցել են ընտրությունների հաջորդ փուլ։

Տպել
14207 դիտում

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը գոհ է Հայաստանի նախապատրաստական աշխատանքներից

Լարսը շարունակում է փակ մնալ, Հայաստանում դժվարանցանելի ու մերկասառույցով ճանապարհներ կան

Զինվորների ողնաշարի ու գլխի վնասվածքների բուժման համար նախատեսված կենտրոնը դեռ պատրաստ չէ

Մխիթարյանը վաղը չի խաղա, բայց լավ մարզավիճակում է. Մոուրինյո. թարմացվող

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ

Վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով. նախարարն ընդունել է բեռնափոխադրողներին

Պելեն ուշաթափվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը. նոր օրինագիծ