Վարչապետի հետաքրքիր լուծումը. Շուշան Սարդարյանը կլինի ե՛ւ կառավարությունում, ե՛ւ ԱԺ-ում

«Դեռ ժամանակը չի, կխոսենք այդ մասին»,- armtimes.com-ի հետ զրույցում պատգամավորական մանդատը ստանալուց առաջ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ազատվել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնից:

Շուշան Սարդարյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղարի պաշտոնից տեղափոխվեց կառավարություն՝ որպես վարչապետի խորհրդական: Նրա գործառույթն իրականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապ ապահովելն էր: 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Շուշան Սարդարյանը ՀՀԿ-ի համապետական ցուցակով ընտրվեց ԱԺ պատգամավոր:

Կառավարության պաշտոնական կայքում վարչապետի հիմնական խորհրդականների ցանկում Շուշան Սարդարյանի անունը բացակայում է, քանի որ նա հանդիսանում է վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով: Սա այն լուծումն է, որը հնարավորություն է տալիս Շուշան Սարդարյանին լինել ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ կառավարությունում: Իսկ եթե ավելի խորը նայենք այս հարցին, ապա վարչապետ Կարեն Կարապետյանին առաջիկայում էլ խորհրդարանի հետ կապն ապահովող ներկայացուցիչ է հարկավոր՝ առաջին ձեռքից ԱԺ-ում կատարվող զարգացումների մասին տեղեկատվություն փոխանցելու համար, ինչպես նաեւ հակառակը՝ կառավարության դիրքորոշումը ԱԺ-ի ՀՀԿ-ականներին փոխանցող: Այնպես որ, Շուշան Սարդարյանի գործառույթն ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից որպես ԱԺ պատգամավոր եւ վարչապետի խորհրդական համատեղությամբ: Բայց ԱԺ պարգամավոր եւ վարչապետի խորհրդական դժվար է հիշել, որ ինչ-որ մեկը եղել է առ այսօր:

Տպել
32373 դիտում

Գևորգ Կոստանյանը դոկտորական ատենախոսություն կպաշտպանի. նա այդ մասնագիտական խորհրդի անդամ է

Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» կայացած փաստ է. Daily Star

Եվրազիափարթնրշիփ, Ջորջ Սորոս, ֆլան-ֆստան ի զորու չեն կանխելու ծաղկունքդ․ Շուշան Պետրոսյան

Իշխանությունը մարդկանց հուսահատեցնում է, որպեսզի երթի դուրս չգան. Էդմոն Մարուքյան

Կառավարությունը 6 տոկոս սուբսդիավորում է մարզային բիզնես վարկերը. 180 ծրագիր է ներկայացվել

Շնորհակալական ակցիա ՌԴ դեսպանատան առջեւ

Վրաստանի եվրասիական ուղղությունը. աճել է ԵԱՏՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը

Հիմարություն է. Շարմազանովը՝ իր ԱԺ նախագահ դառնալու ցանկության մասին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը մինչեւ 2022-ի մասին խոսելու լեգիտիմ իրավունք ունի. Շարմազանով (տեսանյութ)

Լիլիթ Հովհաննիսյանը չի գնա «Եվրատեսիլ». նա չէ Կամիլի հետ երգողը

Հարմար ենք գտել, որ էդ մարդիկ աշխատեն, էդ մարդիկ են աշխատում. Ախթալայի քաղաքապետ

ՌԴ սահմանապահներին հանել «Զվարթնոց»-ից, Թուրքիայի ու Իրանի հետ սահմանից. հայտարարություն

Ծառուկյան խմբակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը

Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին. Չավուշօղլուն խոսել է Հայոց ցեղասպանությունից

Ադրբեջանի ուժայինների առեւանգած ռուսաստանցի գիտնականին փրկել է ԶԼՄ-ների աղմուկը. Լապշին

Փակուղի. մեր վերջակետը

Լավատես՝ ինչպես միշտ. Քոչարյանը ամենակոռումպացվածն է

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար 45-ից 30 000 դոլար է հավաքվել. անհրաժեշտ է ևս 15 000

Սաբոտա՞ժ. մրցակցություն բջջային կապի շուկայում

Ոչ ասենք արվեստի դպրոցներում և մանկապարտեզներում թանկացումներին. ծնողները պայքար են սկսում