Հանդիսատեսը Համասյանին 3 անգամ բեմ վերադարձրեց

08/05/2017 schedule12:34

Արամ Խաչատրյան համերգասրահի հանդիսատեսը չէր ցանկանում բաց թողնել Տիգրան Համասյանին: Երեկ՝ մայիսի 7-ին, հայտնի երաժիշտին ելույթից հետո ունկնդիրները 3 անգամ բեմ վերադարձրին: Համերգից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե ինչու ամեն անգամ ընդառաջեց ներկաների խնդրանքին:

«Անցած համերգից հետո ինչ-որ լուրեր էին տարածվել, թե քիչ եմ նվագել (ծիծաղում է), այս անգամ փոխհատուցեցի»,- ասաց նա:

Տիգրան Համասյանը երեկ իր լսարանին ներկայացրեց նոր՝ «An Ancient Observer», ձայնասկավառակը եւ մի քանի այլ ստեղծագործություններ այլ ալբոմներից: Ընդգծում է, որ որքան էներգիա տվել է, այնքան էլ հետ է ստացել: Ուրախ է, որ հանդիսատեսն ընդունում է իր երաժշտությունը:

«Շատ մեծ դրական էներգիա ստացա: Ինձ համար կարեւոր է բարձրացնել հանդիսատեսին. ոչ թե գնալ իրենց ծափերի հետեւից, այլ նրանց բերել մի տեղ, որտեղ նրանք չեն եղել: Դա ինձ համար ամենակարեւորն է»,- ասաց նա:

Իր հարցազրույցներում Համասյանը հաճախ նշում է, որ ամեն անգամ նույն հանդիսատեսի մոտ վերադառնալիս փորձում է նոր բան ներկայացնել: Արդեն հնչեցրած ստեղծագործությունները կրկին նվագել չի սիրում: Այնուամենայնիվ, մարդիկ համառորեն շարունակում է պահանջել «Gypsyology», «Leaving Paris» եւ մի քանի այլ ստեղծագործություններ: Երեկ էլ մարդիկ պահանջեցին «Leaving Paris»-ը, բայց Համասյանը դրա համար լուծում է գտել:

«Չկատարեցի: Ուրիշ ստեղծագործություն եմ գրել՝ «Luck», որ նման լինի եւ «Living in Paris»-ը չկատարեմ: Պարզապես դրանք հին ստեղծագործություններ են, որոնք ինձ համար այս պահին իմաստ չունի նվագելը. ես չեմ ուզում նույն բանն անընդհատ նվագել: Ինձ համար ավելի կարեւոր է նորությունը դարձնել հայտնի»,- ասաց նա:

Երեկ Տիգրան Համասյանի հանդիսատեսի շարքերում էին տարբեր տարիքի մարդիկ՝ մանուկներից մինչեւ տարեցներ: Նա ուներ նաեւ հայտնի հյուրեր, ինչպիսիք են ռեժիսոր Արտավազգ Փելեշյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Երաժիշտը հույս ունի, որ հաջորդ հանդիպումը հայ երաժշտասերների հետ կլինի շուտով:

«Հուսով եմ, որ նորից կտեսնվենք շատ շուտով, ու մարդիկ  նորություններին միշտ բաց կլինեն»,- ասաց նա:

«An Ancient Observer»-ի ստեղծագործություններով սա Համասյանի 28-րդ համերգն էր: Ձայնասկավառակը լույս է տեսել այս տարվա մարտի վերջին, եւ մինչեւ այս նա 27 համերգ է ունեցել արտասահմանում: Երեւանում նա մեկ համերգ էր նախատեսել, սակայն տոմսերն արագ սպառվել էին, եւ որոշել էր եւս մեկ օր նվագել: Նա ելույթ կունենա նաեւ այսօր՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի մարզերում եւ Արցախում հանդես գալու հստակ ծրագրեր առայժմ չունի, սակայն նման ցանկություն կա: Առաջիկայում նա շարունակելու է շրջագայությունները դեպի Շվեյցարիա, Ռուսաստան, Ճապոնիա, Ավստրալիա, Գերմանիա:

Տպել
1872 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան