«Ծառուկյան»-ը կլինի կառուցողական ընդդիմություն, առանց հիստերիայի. պատգամավոր (տեսանյութ)

ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության նորընտիր պատգամավոր Լուիզա Սարգսյանը կարծում է, որ ժամանակն է, որ հասարակական պատկերացումներում ընդդիմությունը չընկալվի որպես քաղաքական հիստերիա: Այս մասին Լուիզա Սարգսյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ծառուկյան դաշինքի ընդդիմադիր գործունեությանը:

- Տիկին Սարգսյան, խնդրում եմ ասեք, թե խորհրդարանում ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում ձեր աշխատանքը:

- Ես դասավանդում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնում, բանասիրական գիտությունների թեկնածու եմ: Ինձ թվում է, որ ես պետք է կրթության ոլորտը ներկայացնեմ, որովհետեւ ես մինչ այսօր եւ հետայսու շարունակելու եմ աշխատել եւ դասավանդել, որովհետեւ իմ մասնագիտությունը դա է: Սա ուղղակի աշխատանք է, որ ինձ վստահել են, դարձել եմ ժողովրդի ընտրյալ: Պարտավոր եմ կատարել իմ աշխատանքն այս 5 տարվա ընթացքում: Ուզում եմ, որ սկիզբը լինի խոստումնալից, ընթացքը լինի արդար, ուղղամիտ, ու  ինչ-որ մի պահ էլ կգամ եւ կկանգնեմ ժողովրդի առաջ, պարզ ճակատով կկանգնեմ:

- Դուք նաեւ քաղաքական ուժ եք ներկայացնում՝ «Ծառուկյան» դաշինքը: Գագիկ Ծառուկյանը Ծիծեռնակաբերդում հայտարարեց, որ եթե կոալիցիա չեն կազմում, բնականաբար՝ ընդդիմադիր են: Դուք ձեր ընդդիմադիր կեցվածքն ինչպե՞ս եք պատկերացնում, եւ նաեւ, եթե կրթական ոլորտում եք, ապա ընդդիմանալո՞ւ եք գործող կառավարության ներկայացուցիչների ծրագրերին:

- Գիտեք ինչ, ես շատ կուզենայի, որ հետագայում, երբ նորընտիր Ազգային ժողովը լինի, մեր ժողովրդի գիտակցության մեջ, պատգամավորների գիտակցության մեջ կարծրատիպերը մի քիչ փոխվեն եւ բոլորս ընկալենք, որ ընդդիմությունը քաղաքական հիստերիան չի: Ես էլի գտնում եմ, որ մեր դաշինքն ընդդիմադիր դաշինք է, բայց դա կառուցողական ընդդիմություն է: Հայաստանին կառուցողական ընդդիմություն է պետք, ընդհանրապես յուրաքանչյուր երկրին դեստրուկտիվ ընդդիմություն հարկավոր չէ:

- Հիմա մենք ունե՞նք այդպիսի ընդդիմություն, որ դեսկտրուկտիվ չի եւ նաեւ դուք բնորոշեցիք…

- Ես չեմ ուզում խոսել այդ մասին: Ես մեր դաշինքի համար եմ խոսում: Ես գտնում եմ, որ այս դաշինքը կառուցողական ընդդիմություն է, որի նպատակները, ուժը միտված են նրան, որպեսզի Հայաստանում ձեւավորվի կայուն, միջին խավ, որպեսզի առաջինը` կանխվի արտագաղթը, ինչ վերաբերվում է կրթության ոլորտին…, որպեսզի լավագույն երիտասարդները չլքեն երկիրը: Մենք ունենք շատ մեծ պոտենցիալ այդ հարցում, ես շատ երկար կարող եմ խոսել, բայց եթե ոչ ամեն մեկի, յուրաքանչյուր երկրորդի միտքը Հայաստանից դուրս ապրելն ու աշխատելն է:

 -Արդեն ունե՞ք օրենսդրական նախագիծ, որը մտածում եք իրականացնելու մասին:

-Մտքեր ունեմ, երեւի հիմա չբարձրաձայնեմ, թող հետո դա ավելի ճիշտ եւ բարձր ամբիոնից հնչի: Իհարկե, ամեն ինչ, ինձ թվում է՝ ժամանակին տեղի կունենա:

Տպել
5371 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում