Երբեք չեմ մոռանա հայ լինելս. ջութակահար Արսեն Կետիկյան

08/05/2017 schedule18:21

Օրերս մենք հարցազրույց ունեցանք երիտասարդ ջութակահար Արսեն Կետիկյանի հետ, որը ներկայումս ԱՄՆ-ում է եւ աշխատում է «Shen Yun performing Arts» նվագախմբում։ Հարցազրուցի նպատակն էր տեղեկանալ, թե ինչ մշակութային գործունեություն են ծավալում արտերկրում գտնվող հայ երիտասարդ երաժիշտները, որի շրջանակներում էլ նվագախմբի եւ իր գործունեության մասին պատմեց Արսեն Կետիկյանը։

- Պատմեք մի փոքր ձեր մասին: Ի՞նչ գործունեությամբ էիք զբաղվում մինչեւ ԱՄՆ-ը մեկնելը։

- Ջութակ նվագել եմ սովորել 6 տարեկանից։ Սկզբում հաճախել եմ Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց, հետագայում՝ տեղափոխվել Չայկովսկու անվան դպրոց, պրոֆեսոր Տատյանա Հայրապետյանի դասարան։ 2003 թվականին ընդունվեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ պրոֆեսոր Բագրատ Վարդանյանի դասարան։ 2004 թվականից սկսած զուգահեռաբար աշխատում էի Սարյանի անվան պետական օպերային ստուդիայի նվագախմբում, որպես նվագախմբի կոնցերտմայստեր, նաեւ, «Արմենակոբ» հեռուստա-ռադիո նվագախմբում, որպես ջութակահար։ Իհարկե, դժվար էր աշխատել նվագախմբում եւ միաժամանակ սովորել, բայց միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր էր, քանի որ ձեռք էի բերում մասնագիտական մեծ փորձ, որպես նվագախմբի արտիստ՝ կատարելով երկու տարբեր ժանրերի՝ օպերային եւ սիմֆոնիկ երաժշտություն։ Նաեւ, հաճախ հանդես էի գալիս համերգներով, որպես մենակատար՝ կոնսերվատորիայի լարային ամբիոնի դահլիճում, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը՝ լարային քառյակով, Սարյանի անվան տուն- թանգարանում՝ լարային քառյակով, նվիրված կոմպոզիտոր Ղ. Սարյանի հիշատակին, համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանում գտնված եւ մահացած գերմանացի գերիների հուշատախտակի բացմանը նվիրված համերգ՝ լարային քառյակով, Հայաստանում՝ Գերմանիայի դեսպանի հովանու ներքո, եւ այլ համերգներով։

2005-ի սեպտեմբերից իմ մասնագիտական ներդրումն ունեցա Պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ստեղծմանը, ընդունվելով նվագախումբ, որպես ջութակահար։ 2007-ին արդեն նվագախումբը դարձավ պետական։ Պետական երիտասարդական նվագախմբում աշխատելու տարիներին մասնակցել եմ նվագախմբի բոլոր համերգներին, միջազգային հյուրախաղերին եւ նվագախմբի մասնակցած միջազգային փառատոններին եւ ձայնագրություններին։ 2011-ին ընդունվել եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, որպես ջութակահար, եւ մինչեւ 2013 մասնակցել եմ նվագախմբի բոլոր համերգներին, ձայնագրություններին եւ միջազգային փառատոններին, աշխատելով նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարության ներքո։ Նաեւ բախտ եմ ունեցել աշխատելու բազմաթիվ այլ աշխարհահռչակ երաժիշտների եւ դիրիժորների հետ։ Որպես նվագախմբի ջութակահար, հաճախ հրավիրվել եմ իմ մասնակցությունն ունենալու այլ պետական կոլեկտիվների համերգներին։ Այդ տարիներին եւս զուգահեռաբար հանդես եմ եկել համերգներով տարբեր անսամբլների կազմերում՝ Գաֆէսճյան համերգասրահում, «Վարդանյան» կվարտետի կազմում, Արամ Խաչատրյան համերգասրահում, որպես Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստ եւ նվագախմբի երաժիշտներից բաղկացած կվինտետի կազմում։

- Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք ԱՄՆ։

- Ինչպես նշեցի, մինչեւ 2013 թիվը ապրել եւ աշխատել եմ Երեւանում։ Երաժիշտ ընկերներիցս մեկի շնորհիվ, որը գտնվում էր ԱՄՆ-ում, իմացա Նյու Յորքում գտնվող «Shen Yun Performing Arts» կազմակերպության մասին, մասնակցեցի լսումներին, եւ ցուցաբերելով պահանջվող բարձր մասնագիտական որակ, ընդունվեցի որպես ջութակահար «Shen Yun» սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ ներկայումս զբաղեցնում եմ ասիստենտ կոնցերտմայստերի պաշտոն, նաեւ ներկայիս 5 նվագախմբերից մեկում՝ որպես կոնցերտմայստեր։ Այս տարիներին զբաղեցրել եմ 5 նվագախմբերից 3-ում այնպիսի կարեւոր պաշտոններ, ինչպիսիք են կոնցերտմայստեր, պրինցիպալ ջութակահարի, ասիստենտ կոնցերտմայստերի պաշտոնները։

- Մի փոքր մանրամասնեք խնդրեմ. փաստորեն «Shen Yun»-ը ունի 5 նվագախումբ եւ սիմֆոնիկ նվագախումբ։ Կպատմե՞ք այդ նվագախմբերի գործունեության մասին։

- Նախ կուզենայի մի փոքր պատմել «Shen Yun»-ի մասին։ «Shen Yun Performing Arts»-ը ստեղծվել է 2006-ին եւ ներկայումս ունի 5 նվագախումբ, եւ սիմֆոնիկ նվագախումբ, որոնք հանդես են գալիս համերգներով ԱՄՆ-ում եւ միջազգային հյուրախաղերով, աշխարհով մեկ, ամենահայտնի համերգասրահներում։ Օրինակ, միայն 2015-ի համերգաշրջանի ընթացքում մեր կազմակերպությունն ունեցել է մոտ 400 շոու աշխարհով մեկ, որոնցից 261-ը՝ միայն ԱՄՆ-ում։

- Իսկ նվագախմբի առաքելությունը ո՞րն է։

Շատ հետաքրքիր եւ տեղին է ձեր հարցը։ «Shen Yun»-ի առաքելությունն է՝ վերականգնել եւ ցուցադրել չինական ավանդական մշակույթը կատարողական արվեստի միջոցով։ «Shen Yun» սիմֆոնիկ նվագախումբն առաջինն է, որ համատեղում է չինական գործիքների հստակ հնչողությունը արեւմտյան նվագախմբի հիմքի հետ։ Հին գործիքներ, ինչպիսիք են երհու, փիփա եւ մի շարք չինական հարվածային գործիքները, կատարում են մեղեդին, համատեղելով այն արեւմտյան ամբողջական նվագախմբի լարային, փայտյա փողային եւ պղնձե փողային գործիքների հնչողության հետ։ Չինական ավանդական երաժշտությունն ընդգծում է զգացմունքների ներքին արտահայտչությունը, արեւմտյան երաժշտությունը, մինչդեռ կենտրոնանում է ընդհանուր անսամբլային էֆեկտի վրա, ինչին հասնելու համար հարմոնիան եւ գործիքավորումն անչափ կարեւոր դեր ունեն։ Այս երկու շատ տարբեր երաժշտական տեսակները ներդաշնակորեն միավորելը հեշտ առաջադրանք չէ։ Այն պահանջում է բազմակողմանիություն եւ երկու երաժշտական ավանդույթների խորը հասկացողություն, ինչպես կատարողներից, այնպես էլ կոմպոզիտորներից եւ դիրիժորներից։ Արդյունքում մենք ունենք հարուստ եւ վառ գույներով երաժշտություն, որը մեծ տպավորություն է թողնում ունկնդրի վրա։ Բացի սիմֆոնիկ նվագախմբից, մյուս 5 նվագախմբերը եւ պարախմբերն աշխարհով մեկ ներկայացնում են չինական ավանդական պարն իր ողջ գեղեցկությամբ։

- Իսկ դժվա՞ր չէր ձեզ համար այս նոր երաժշտական ժանրը։

- Սկզբում շատ երաժշտական կատարողական միջոցներ, երանգներ նորություն էին, բայց, իհարկե, շնորհիվ փորձերի եւ օգտագործելով նաեւ իմ գիտելիքներն ու տեխնիկան, դասական գործիքային կատարման հմտությունները, կարողացա հաղթահարել այդ «արգելքը»։

- Իսկ ինչպե՞ս են վերաբերվում հայկական երաժշտությանն ԱՄՆ-ում։

- Շատ լավ, շատ են սիրում Հարությունյանի՝ շեփորի, Ա. Խաչատուրյանի՝ ջութակի կոնցերտները։ Բացի նվագախմբի արտիստ լինելուց նաեւ այստեղ հանդես եմ եկել համերգներով։ Միշտ իմ նվագացանկում ընդգրկել եմ Կոմիտասի, Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք էլ սիրով ընդունվել եւ ընդունվում են հանդիսատեսի կողմից։ Ճիշտ է, կյանքի բերումով այժմ ԱՄՆ-ում եմ, բայց լինելով հայ, միշտ կարեւոր եմ համարում հնարավորության դեպքում ունկնդրին ներկայացնել հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

- Շատ գովելի է, որ նույնիսկ գտնվելով արտերկրում եւ գործի բնույթով ներկայացնելով չինական արվեստը, չեք մոռանում ձեր նվագացանկում ընդգրկել նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

- Շատ շնորհակալ եմ գովեստի խոսքերի համար։ Իհարկե, ես հայ եմ եւ երբեք չեմ կարող մոռանալ կամ հրաժարվել իմ հայ լինելուց եւ սիրով կատարում եմ եւ միշտ կատարելու եմ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Մաղթում ենք մասնագիտական բարձունքներ եւ հաջողություն ապագայում։

- Ես նույնպես շնորհակալ եմ այս հարցազրուցի հնարավորությունն ընձեռելու համար։

Տպել
2913 դիտում

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել