Մանախն ու «Ելք» դաշինքի անդամները կառերեսվեն. քննիչը մերժել է Մանախի պահանջը

09/05/2017 schedule09:54

Մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ մայիսի 12-ին առերեսում է սպասվում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից: Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին, ապա կալանավորեցին:

Ապրիլի 30-ին «Ելք» դաշինքի անդամներ, գործով տուժող Հայկ Սարգսյանին, վկա Գառնիկ Վարդանյանին իրավապահները հրավիրել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ առերեսման: Երբ կողմերը պատրաստ են եղել առերեսման, Արթուր Ավագյանը` Մանախը, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ներկայությամբ ասել է, թե ցանկանում է, որ առերեսումը նկարահանվի, հակառակ դեպքում կհրաժարվի մասնակցել քննչական այդ գործողությանը:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը եւ պատասխանեց մեր մի քանի հարցերին:

- Պարոն Ալումյան, նախաքննությունն ի՞նչ փուլում է, ի՞նչ քննչական գործողություն է Արթուր Այվազյանի մասնակցությամբ կատարվել:

- Դե երեւի ձեզ համար գաղտնիք չէ, որ փորձել են իրեն առերեսման ներկայացնել այն անձանց հետ, ովքեր իր դեմ ցուցմունքներ են տվել, բայց Արթուր Այվազյանը ի սկզբանե, երբ առաջին անգամ հարցաքննվել է, հատուկ ընդգծել է, որ ուզում է առերեսվել, բայց անպայման ուզում է, որպեսզի առերեսումը տեսաձայնագրվի: Քննիչի համար դա նորություն չէր, միգուցե մյուս կողմի համար նորություն էր Արթուր Այվազյանի դիրքորոշումը, բայց քննիչը շատ լավ գիտեր, որ հենց փորձի այդ առերեսումը իրականացնել, Արթուր Այվազյանը ասելու է, որ այն տեսագրեք, ձայնագրեք:

Այնուամենայնիվ, քննիչը առանց համապատասխան սարքավորումների, մյուս կողմի երկու անձանց ներկայացրել էր առերեսման. Արթուր Այվազյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում ասել է, հիմա էլ պահանջում է, որ առերեսումը տեսաձայնագրվի: Ինչից հետո առերեսումը դադարեցվեց, եւ քննիչը ժամանակ վերցրեց, որպեսզի տեխնիկական տեսանկյունից ապահովի տեսաձայնագրությունը: Հետագայում ես ստացա քննիչի կողմից մի նամակ, որ առերեսումը տեսաձայնագրելը մերժվել է: Ես չհասկացա, թե ինչու: Ինքը սկզբում հետաձգվեց, որպեսզի ապահովի այդ տեխնիկական պայմանները, եւ դրանից բավական ժամանակ հետո ես նման բովանդակությամբ նամակ ստացա:

- Ե՞րբ տեղի կունենա առերես հարցաքննությունը:

- Ես ենթադրում եմ, որ մայիսի 12-ին:

- Պարոն Ալումյան, ինչո՞ւ էր Արթուր Այվազյանը պահանջում տեսաձայնագրել առերես հարցաքննությունը:

- Որպեսզի հետագայում որեւէ մեկը կամայական ձեւով չմեկնաբանի այդ գործողություն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները: Որպեսզի ավելի օբյեկտիվ լինի, մի բան է, երբ որ ցուցմունքը գրառվում է, մեկ այլ բան է, երբ դա նաեւ տեսաձայնագրառվում է:

- Հիմա մայիսի 12-ին առերեսումը տեղի կունենա՞, թե Արթուր Այվազյանը կրկին կհրաժարվի եւ նույն պահանջը կներկայացնի:

- Ես իմ պաշտպանյալի դիրքորոշումը գիտեմ, իմ պաշտպանյալը համառորեն պնդում է, որ ինքը ցանկանում է, որպեսզի դա տեսաձայնագրվի, հիմա եթե դա սուբյեկտիվ պատճառով  անհնարին է, քննիչը չի ցանկանում, ես չգիտեմ դրանից հետո պարոն Այվազյանը ինչ դիրքորոշում կունենա:

- Արթուր Այվազյանը նույնպես վնասվածքներ էր ստացել, դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել: Եզրակացությունն արդեն պատրա՞ստ է:

- Ոչ, ես դեռ չեմ հրավիրվել այդ եզրակացությանը ծանոթանալու, ինչից ենթադրում եմ, որ դեռ քննիչը այն չի ստացել:

- Իսկ բացի առերես հարցաքննությունից, այլ գործողություններ իր մասնակցությամբ կատարվե՞լ են:

- Այդ հարցին առայժմ չեմ կարող պատասխանել:

Գործով տուժող Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը առերեսումը տեսաձայնագրելու մեջ խնդիր չի տեսնում, սակայն կարծում է, որ սխալ կազմակերպված աշխատանք է. «Մենք հասել ենք էնտեղ, նոր իմացել ենք, որ տեսաձայնագրման խնդիր կա, ու պետք է մենք այդ քննչական գործողությունը դադարեցնենք: Կարելի էր այդ քննչական գործողությունը օրինակի համար անել առանց տեսաձայնագրման, իսկ մնացած գործողությունը տեսաձայնագրել: Ուղղակի կազմակերպված չի գործընթացը գնում»,- ասաց Բաղդասարյանը: Նա ասաց, որ գործում 180 աստիճանի հակասական ցուցմունք կա: Նա վստահեցնում է, որ տուժող կողմը դեպքի վերաբերյալ բացառիկ ճշմարտություն է ներկայացնում. «Դատաքննության ընթացքում ես բոլոր ապացույցները կներկայացնեմ, անժխտելի ապացույցներ կան»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում Եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում գործադրվել էր զենք: Արթուր Այվազյանին (Մանախ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):

Տպել
2511 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է