Ֆրանսիայում ցույցեր են նորընտիր նախագահի դեմ

08/05/2017 schedule20:30

Հետընտրական Փարիզում լարվածությունն աճում է: Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցեր են միանգամից երկու պատճառով՝ նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի և աշխատանքային նոր օրենսգրքի դեմ: Քաղաքի մի քանի կետերում ոստիկանների և ցուցարարների միջև արդեն բախումներ են եղել:

Ցուցարարները վանկարկում են «Նա մեր նախագահը չէ», «Ոչ ենք ասում աշխատանքային օրենսգրքի  ռեֆորմներին» և այս գրություններով պաստառներ ունեն: Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցույցերին մասնակցում են առևտրականների միությունների, ձախերի, հակաֆաշիստական շարժումների ներկայացուցիչները:

Ակտիվիստները դեռ նախագահական ընտրությունների ընթացքում էին հայտարարել, որ ցույցերի են դուրս գալու՝ անկախ արդյունքից: Պնդում էին՝ և՛ Մակրոնը, և՛ Լը Պենը սոցիալական քաղաքականություն չունեն: Ակցիաները կազմակերպվել են «Սոցիալական ճակատ» շարժման սոցցանցային ռեսուրսներում: «Ֆրանսիայի հաջորդ նախագահն արդեն հայտնի է իր հակա-սոցիալական դիրքորոշմամբ, և մենք նրան թույլ չենք տա այդպես նախագահել». սա ցույցերից առաջ տարածվող գլխավոր միտքն էր:

Փարիզում լայնամասշտաբ ցույցերը և իրավապահների հետ բախումներն իրականում սկսվել են նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաջորդ փուլում մրցելու են Մակրոնը և Լը Պենը: Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ բողոքում էին միաժամանակ երկու թեկնածուների դեմ:

Տպել
15099 դիտում

Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, ՀՀ որոշ ճանապարհների մառախուղ է ու ձյուն

Դեկտեմբերի 7-ից 13-ը Երևան քաղաքում ծնվել է 373 երեխա, աղջիկները 10-ով ավել են

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Վանաձորի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է եղել, տուժել է տան բնակիչը

Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

Հայտարարություն մրցույթի մասին

Ֆելիքս Ցոլակյանը ռուս գործընկերոջ հետ կարևորել է գործընկերային համագործակցության զարգացումը

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի մոտ 1,4 մլն դրամ

Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են անունները

Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Կխոսենք 10 տարի հետո. Արսեն Թորոսյանը՝ բժիշկ դառնալու մասին մտածող երեխաներին

Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

Նախագահականում տեղի է ունեցել Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողություն

Շուրջ 38 տարեկան դասագիրք՝ Բժշկականում. ուսանողներն ահազանգում են, բուհը՝ պարզաբանում