ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը տոներից հետո կստորագրվի, տեքստը պատրաստ է. Լեւոն Մկրտչյան (տեսանյութ)

09/05/2017 schedule12:35

Հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների միջեւ քաղաքական համագործակցության նոր հուշագրի տեքստը պատրաստ է, այն ամենայն հավանականությամբ, մայիսյան տոներից հետո կստորագրվի: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ դեռ չի քննարկվել կուսակցության Գերագույն մարմնում այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ին տրամադրված պորտֆելները նույնությամբ կպահպանվեն, թե` ոչ: Հարցին՝ դուք այդ հարցով տեղեկություն կստանաք միայն ստորագրման պահի՞ն, նախարարը պատասխանեց. «Չէ, երբ կքննարկվի Գերագույն մարմնում, այդ ժամանակ կքննարկենք, կհաստատենք: Դեռ բանակցային փուլում է»:

Անդրադառնալով կրթության ոլորտում սկսած, սակայն դեռ անավարտ ծրագրերին, Լեւոն Մկրտչյանն ասաց, որ իր ղեկավարած ոլորտը ծրագրերի իրականացման հարցում առանձնահատկություններ ունի: «Կրթության ոլորտի յուրահատկությունը նրանում է, որ այնտեղ շարունակական են ծրագրերը եւ անկախ նախարարից, կուսակցական պատկանելիությունից կամ փոփոխությունից ծրագրերը շարունակվում են»,- նկատեց Լեւոն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նախագահական նստավայրում ստորագրեցին քաղաքական համագործակցության հուշագիր, որով Դաշնակցությանը տրամադրվեց երեք նախարարական եւ երկու մարզպետի պաշտոն: Ներկայումս ՀՀ կրթության նախարարն է ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը, տարածքային կառավարման նախարարը Դավիթ Լոքյանն է, բնապահպանության նախարարը Արծվիկ Մինասյանն է, իսկ Արագածոտնի մարզը ղեկավարում է ՀՅԴ-ական Գաբրիել Գյուզալյանը, Շիրակի մարզը՝ Հովսեփ Սիմոնյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
1507 դիտում

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում