Դալտոնիզմ. ՀՌԱԿ-ը թաքցնում է իր գույնը

09/05/2017 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 8-ի համարում

Այս տարվա հունվարին ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ՀՌԱԿ փոխատենապետ Արմեն Ստեփանյանը կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսում հայտարարեցին, որ եթե կոալիցիոն կառավարությունը շատ կարճ ժամկետում չկարողանա շտկել վիճակը, մասնավորապես՝ կանխել ապրանքների թանկացումը, ապա ՀՌԱԿ-ը կպահանջի կոալիցիայի հրաժարականը: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ պարոն Առաքելյանը ներկայացրեց իրենց անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներից որոշ տվյալներ: Մասնավորապես, հարցման մասնակիցների 60%-ը կողմ է եղել փոփոխություններին եւ կարծիք է հայտնել, որ դա լինի կոալիցիայի լուծարման միջոցով, իսկ 19%-ից ավելին կողմ է եղել, որ այդ փոփոխությունները լինեն հեղափոխական ճանապարհով: Սակայն, անկախ այս արդյունքներից, ՀՌԱԿ ատենապետը չի պահանջում կոալիցիայի հրաժարականը եւ հարցնում է.

«Ի՞նչ է, եթե հրաժարական տվեցին մեր բոլոր հարցերը լուծվելու՞ են»: Չնայած դրան, Հարություն Առաքելյանը ավելացրեց, որ իրենց կուսակցությունն էլ է անբավարար գնահատում կոալիցիայի աշխատանքը. «Մենք ասում ենք, որ կոալիցիան չի վայելելու այդ պաշտոնները, քանի որ պահը շատ օրհասական է»: Վերջինս դեմ է նաեւ նախագահի հրաժարականին, քանի որ ուզում է, որ ընդդիմությունը մինչեւ նախագահի հրաժարականը պահանջելն ասի, թե ինչն է, որ նա չի կատարել, կամ իշխանության գալու դեպքում՝ ընդդիմադիրները ինչ ծրագրեր են իրականացնելու: Սակայն ասել, որ ՀՌԱԿ-ը միանշանակ իշխանամետ է, սխալ կլինի: Հենց թեկուզ այն պատճառով, որ բացատրելով, թե ինչու են կուսակցության շարքերից հեռացրել Շամիրամ Աղաբեկյանին, պարոն Առաքելյանը հիշեցրեց, որ նա ոչ անհայտ ՀՌԱՀ-ի փոխնախագահն է:

Իսկ պատասխանելով մեր այն հարցին, թե այդ հեռացումը որեւէ կապ ունե՞ր այն  փաստի հետ, որ Աղաբեկյանը գործուն մասնակցություն է ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակմանը, ասաց. «Եթե ուզում եք ասեմ՝ այո, ասում եմ՝ այո»: Հետո ավելացրեց, որ իրենց այդ որոշումը ընդունել են մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը: Իսկ Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանին ՀՌԱԿ-ից հեռացրել են, քանի որ վերջինս «ծառը բռնած նախագահի հետեւից վազում էր՝ սպասելով, թե որտեղ նա կանգնի՝ այնտեղ տնկի»:

ՀՌԱԿ ատենապետը բացատրում է, որ ընդդիմադիր չէր կարող լինել նաեւ կուսակցությունից հեռացված ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, քանի որ վերջինս մանկավարժական համալսարանում զբաղեցնում է դեկանի պաշտոնը, եւ եթե իշխանությունները ցանկանան՝ նրան կարող են մեղադրել կոռուպցիայի մեջ: «Որքան ուզում ես՝ մաքուր եղիր: Դու մաքուր ես, մի դասախոս կգտնվի: Գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է բուհերում»,-բացատրում է Առաքելյանը: Բայց, ի տարբերություն ընդդիմությանը, Հարություն Առաքելյանը դեմ է վստահության հանրաքվեի անցկացմանը: Ի տարբերություն իշխանությունների, նա չի ասում, որ դա հակասահմանադրական է, կամ՝ այն պատճառով, որ 2003 թվականի ընտրությունները եղել են ժողովրդավարական:

Հարություն Առաքելյանի կարծիքով՝ ներկա ընտրական օրենսգրքով եւ հանձնաժողովներով վստահության հանրաքվեի արդյունքներն էլ են կեղծվելու, եւ հայտարարվելու է, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 50 կամ 60 տոկոս ձայն: Չպաշտպանելով ընդդիմության պահանջները եւ չցանկանալով, որ կոալիցիան վայելի պաշտոններ, կուսակցությունից հեռացնելով իշխանության համար ծառ տնկողներին եւ հեռուստաընկերություն փակողներին՝ ՀՌԱԿ ատենապետը բացատրում է, որ ի տարբերություն իշխանությունների եւ ընդդիմության՝ իրենք չեն կարծում, որ մեր իրականությունը կամ միայն սեւ է, կամ՝ միայն սպիտակ: Մերժելով սեւը եւ սպիտակը՝ Հարություն Առաքելյանը այդպես էլ չասաց, թե որ գույնն են նախընտրում իրենք:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1489 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա