Գործազրկության նպաստ հասկացությունը վերացվեց, 3 տարում աշխատանք է ստացել 201 գործազուրկ

10/05/2017 schedule19:50

Երբ 2014 թվականից պետությունը դադարեց քաղաքացիներին գործազրկության նպաստ վճարել, հայտարարվում էր, որ դրա փոխարեն իրականացվելու են ակտիվ զբաղվածության ծրագրեր, այդ թվում` ամենակարեւորներից մեկը համարվող փոքր եւ միջին բիզնեսին աջակցության ծրագիրը:

Պետությունը ներկայացնում էր, որ գործազրկության նպաստը մարդու մեջ մուրացկանի հոգեբանություն է ձեւավորում, հետեւաբար ավելի ճիշտ կլինի նրան օգնել` սեփական բիզնես ու մշտական զբաղվածություն ունենալու հարցում:

Խոստացվում էր, որ շահառուների համար կազմվելու են ստանդարտ բիզնես ծրագրեր, եւ երբ նրանք դիմեն զբաղվածության տարածքային կազմակերպություններ ու ցանկություն հայտնեն այս կամ այն բիզնեսը հիմնադրել, համապատասխան աշխատակիցները, այդ անձանց կարիքները գնահատելուց հետո, բիզնես ծրագրերի բազայից պետք է հրամցնեն արդեն պատրաստի ծրագիրը, որը նաեւ պետք է տեղայնացնեն: Ծրագիրը ֆինանսավորվելու էր պետական բյուջեից:

Շրջադարձային այս փոփոխության ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված էր շուրջ 56 հազար գործազուրկ: Գործազրկության նպաստ ստանում էր նրանցից ավելի քան 9 200-ը: Այդ նպատակի համար տարեկան հատկացվում էր մոտ 1 միլիարդ 600 միլիոն դրամ:

Իսկ ի՞նչ եղավ հետո

Պարզվում է` բիզնեսին աջակցող ծրագրի շրջանակը բավական նեղ է եւ կոչվում է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում»: Իսկ անձը անմրցունակ է համարվում, եթե առկա են հետեւյալ հանգամանքները` նա հաշմանդամություն  ունի, ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, անձը վերադարձել է ազատազրկման վայրերից, հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բուժհաստատությունում, թրաֆիկինգի զոհ է, ապրում է բարձր լեռնային բնակավայրում եւ այն:

Որոշ դեպքերում սահմանված հանգամանքներից մեկը բավարար է անձին անմրցունակ ճանաչելու համար, որոշ դեպքում պետք է միաժամանակ մի քանի հանգամանքների առկայություն:

«Ամեն ինչ ավտոմատացված է, ծրագիրն ավտոմատ հաշվարկում է, անձին ճանաչում է անմրցունակ կամ չի ճանաչում: Ընդ որում՝ նույն անձը մի քանի պարամետրով կարող է ճանաչվել անմրցունակ»,- ասաց զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

Նրա տրամադրած տվյալների համաձայն, 2014-2016 թվականների ընթացքում ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել աշխատաշուկայում անմրցունակ 201 գործազուրկ, որից 57-ը` 2014 թվականին, 70-ը` 2015-ին եւ 74-ը` 2016-ին:

Ծրագրեր իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում, իսկ ծրագրում ընդգրկված անձինք զբաղվում են հացաբուլկեղենի, լավաշի, խմորեղենի, տնական հավկիթների, մսամթերքի կիսաֆաբրիկատների, էկոլոգիապես մաքուր չրերի, դեկորատիվ, փորագրված մոմերի, կահույքի, կոշիկի եւ կաշվե իրերի արտադրությամբ, ջերմոցային տնտեսությամբ, մեղվաբուծությամբ, ձկնաբուծությամբ, շինշիլաների բուծմամբ, մանրածախ առեւտրով, վարսահարդարման, նորաձեւության, համակարգչային տարբեր ծառայությունների մատուցմամբ, արծաթագործությամբ եւ այլն:

Ինչ վերաբերում է ծրագրի դրամական մասին` փաստացի ծախսված ֆինանսական միջոցների չափը խիստ փոքր է գործազրկության կրճատված նպաստների ֆոնին: 2014 թվականին այդ գումարն ընդհանուր առմամբ կազմել է 46 միլիոն 954 հազար դրամ, 2015-ին՝ 45 միլիոն 516 հազար եւ 2016-ին՝ 52 միլիոն 984 հազար դրամ: Հավելենք, որ ծրագրին հատկացվող գումարի առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է:  

Եվ եթե ի սկզբանե հայտարարվում էր, որ շահառուներին պատրաստի բիզնես ծրագրեր են առաջարկվելու, հետո այդպես չի եղել: «Այս ծրագրի պարագայում մենք ունենք խորհրդատվական ընկերություն, որը մեր կողմից ուղղորդված անձանց ուսուցանում է, նրանց սովորեցնում է` ինչպես կազմել ծրագիր, հետո այդ ծրագիրը գնահատում է: Ծրագիրը ֆինանսավորվում է` մասնագիտական կառույցի եզրակացությունը հիմք ընդունելով: Արդեն 2016 թվականից մասնագետները նաեւ մեկ տարի շարունակ ծրագիրը ուղեկցում են, խորհրդատվություն են տալիս»,- ասաց Ցողիկ Բեժանյանը:

Ընդ որում, որպեսզի շահառուն այս ծրագրից օգտվելու հնարավորություն ստանա, պետք է իր հաշվին ունենա որոշակի գումար: Ընդհանուր առմամբ` երկու տարի հատկացվելիք ֆինանսավորումը կարող է տրամադրվել տարբեր ուղղություններով (ասենք` աշխատավարձեր, հարկեր, աշխատանքի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերում), բայց ոչ անհրաժեշտ գումարի լրիվ չափով, հետեւաբար մնացած մասը պետք է շահառուն ինքն ունենա: Մինչդեռ, ժամանակին, երբ փորձ էր արվում հիմնավորել, որ գործազրկության նպաստի գոյությունը պետք է դադարեցվի, նշվում էր, որ ցանկանում են գործազուրկին ոչ թե ձուկ տրամադրել, այլ նրան ապահովել կարթով:

Նշենք, որ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագիրն այս տարի, գոնե առայժմ, չի իրականացվում: Դա շարունակելու կամ դադարեցնելու որոշում դեռեւս չկա:

Տպել
9098 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է