Գյումրու հանրակացարանում առնետները հարձակվում են երեխաների վրա. տեսանյութ, ֆոտո

Անձրեւային եղանակների մեկնարկին զուգահեռ Գյումրու Գործարանային 2-Ա հանրակացարանի շենքը հայտնվել է անձրեւանջրերի մեջ: Երրորդ վթարային աստիճան ունեցող չորս հարկանի կառույցը չունի տանիք: Անձրեւաջրերը չորրորդ հարկից հասնում են առաջին հարկ:

«Չորրորդ հարկում կաստուրկեք ու վեդրոներ ենք շարել, որ ջուրը չլցվի վրեքս: Երբ ամանները կլցվի, կգանք, կթափենք: Չգիտենք, թե ուր գնանք, տեղ չունենք գնալու»,-ասում է հանրակացարանի բնակիչ Վարդուհի Գալստյանը:

Այս հանրակացարանում բնակվում է 9 ընտանիք:  Հանրակացարանը զուրկ է կոմունալ բոլոր հարամարություններից: Շինությունը չունի ջրահեռացման համակարգ, իսկ խմելու ջուրը բնակիչները բերում են հարեւան առանձնատների բակերից:

Հանրակացարանում ապաստանած բնակիչներից ոմանք, ըստ իրենց ներկայացրածի, ունեն անօթեւանի կարգավիճակ: 88-ի երկրաշարժից հետո փոխատուցում պետությունից չեն ստացել: Նշում են, որ ֆինանասական խնդիրներով պայմանավորված չեն կարողանում նույնիսկ վարձակալական հիմունքներով ապրել:

«Շունը ըսկի ստեղ չի ապրի: Առաջին հարկ կապրիմ, բայց չորրորդ հարկից ջուրը կհասնի ստեղ, չորս կողմից կաթում է տունը: Ես երրորդ կագի հաշմանդամ եմ, բրոնխներով հիվանդ, ստանում եմ 16 հազար դրամ թոշակ, էդ փողով որտե՞ղ գնամ, տուն վաձեմ: Թոշակով վարձ տա՞մ, հաց առնի՞մ, կոմունալ մուծե՞մ, ի՞նչ էնեմ»,-ասում է հանրակացարանի բնակիչ Սիլվա Համբարձումյանը:

Բնակիչների խոսքով՝ հանրակացարանում առկա են նաեւ առնետներ, որոնք պարբերաբար վնասվածքներ են հասցնում անչափահաս երեխաներին:

«Կռիսները գիշերը էրեխի ականջը կռծել էին: Տունը լրիվ թակարդ է դրած: Ամեն գիշեր զարթուն կմնամ, կվախենամ քնիմ, որ հանկարծ կռիսները նորից էրեխեքի վրա չհելնին»,-ասում է Վարդուհի Գալստյանը:

Հանրակացարանի բնակիչներն ասում են, որ խնդրի մասին տեղեկացրել են Շիրակի մարզպետարանին եւ Գյումրու քաղաքապետարանին: Նշյալ կառույցներից բնակիչներին հուսադրող պատասխան չեն տվել:

«Դիմել ենք մարզպետարան, քաղաքապետարան, բայց ասել են, որ մեր բալանսի մեջ չէ: Էս շենքը պատկանում է Երեւանի ռադիոզավոդին, եղել է էդ գործարանի հանրակացարանը: Դրա համար էլ քաղաքապետարանից մեզ տեր չեն էղնի»,-ասում է Սիլվա Համբարձումյանը:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը armtimes.com-ին  տեղեկացրեց, որ հանրակացարանի այս շենքը պատկանում է մասնավոր ընկերության: Քաղաքապետարանը փորձում է այն գնել եւ դարձնել համայնքի սեփականությունը՝ հետագա գործողությունները կատարելու համար:

Մանրամասները՝տեսանյութում:

 

Տպել
6906 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան